Armenian ARMSCII Armenian
Կ-989-30.09.2010-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 20-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«20) բակալավր` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող եւ առնվազն քառամյա (ոստիկանական մասնագիտությունների համար`միջին մասնագիտական ոստիկանական կրթության հիմքով, առնվազն եռամյա) բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան ատեստավորված անձանց.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական անվճար կրթություն` պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ:»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-ին մասը  «համապատասխան`» բառից հետո  լրացնել «նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական» բառերով, իսկ «առանձնահատկությունները» բառից հետո`«, իսկ պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով.

2) 4-րդ մասը «Պետական միջին եւ» բառերից հետո  լրացնել «պետական եւ ոչ պետական» բառերով եւ նույն մասի երկրորդ պարբերությունից հանել «Պետական» բառը.

3) 5-րդ մասի առաջին եւ երկրորդ պարբերություններից հանել «Պետական եւ հավատարմագրված ոչ պետական» բառերը:

Հոդված  4. Օրենքի  24-րդ  հոդվածի  3-րդ  մասը  շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«3. Բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը որոշվում է նրա կրթական ծրագրերով, կազմակերպական-իրավական ձեւով, պետական հավատարմագրման առկայությամբ:»:

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի մրցույթից դուրս մնացած դիմորդները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող են մասնակցել պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացրած հայտերի հիման վրա կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հատկացված վճարովի տեղերի մրցույթին: Այս կարգով հրամանագրված ուսանողները չեն կարող օգտվել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի արտոնություններից:».

2) 10-րդ մասի «տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի» բառերը փոխարինել «կրթության պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 49-րդ հոդվածում`

1)  8-րդ մասից հանել «առկա բաժինների» բառերը, իսկ «մասնագիտություն» բառից հետո լրացնել «` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով».

2) 10-րդ  մասի «2005-2006» թվերը փոխարինել «2012-2013» թվերով, «2003 թվականի փետրվարի 1-ը» բառերը` «2011 թվականի փետրվարի 1-ը» բառերով, «պետական քննություններ» բառերը` «ամփոփիչ ատեստավորման քննություններ», իսկ «պետական լիազորված մարմնի» բառերը` «կրթության պետական կառավարման լիազորված մարմնի»  բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: