ՀՈԴՎԱԾ 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ. «Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական անվճար կրթություն` պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարվա, ոստիկանական մասնագիտությունների համար` առնվազն 3 տարվա»:
6-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցված եւ (կամ) դադարեցված բարձրագույն ուսումնական հաստատությունների (կամ դրանց մասնագիտությունների) սովորողները կարող են մասնակցել պետական եւ համապատասխան մասնագիտություններով հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընթացիկ եւ (կամ), ամփոփիչ ատեստավորմանը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելությունը բակալավրի կրթական ծրագրում իրականացվում է առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:
4-րդ մասի «հաշվառմամբ» բառից հետո լրացնել «` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի» բառերով?
5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, ըստ բակալավրի կրթական ծրագրի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Կրթությունը ընդհատած նախկին սովորողը, անկախ ընդհատման պատճառից, իրավունք ունի վերականգնելու իր ուսանողական իրավունքները` բացառությամբ առաջին կուրսի առաջին կիսամյակում կրթության ընդհատման»:
7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում եւ ուսանողական այլ կազմակերպություն-ներում: Ուսանողական խորհուրդների եւ ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման եւ գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Ուսանողական խորհուրդների եւ ուսանողական գիտական ընկերությունների գործունեությունը ֆինանսավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության արտաբյուջետային միջոցների հաշվին: Ֆինանսավորման չափը սահմանում է բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդը»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասության «կնքում է» բառից հետո լրացնել «մինչեւ» բառը:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «Պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելության կարգի եւ գիտելիքների գնահատման միասնական համակարգի հաստատումը»:
8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների շարժունության կարգի սահմանումը»:
2-րդ մասի 8-րդ կետում «հեռավար (դիստանցիոն) եւ դրսեկության (էքստեռնատի)» բառերը հանել:
2-րդ մասը լրացնել նոր «9)»-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ. «9) Բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության եւ գիտելիքների գնահատման միասնական համակարգի ու սկզբունքների մշակումը»:
2-րդ մասը լրացնել նոր «10)»-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ. «10) Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) եւ վերականգնման կարգի հաստատումը»:
2-րդ մասը լրացնել նոր «11)»-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ. «11) Բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ընդունելության եւ մագիստրատուրայի ընդունելության եւ ուսուցման կարգերը:»
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի «2010» թիվը փոխարինել «2011» թվով:
ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: