Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-020-09.07.2003-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» ՀՀ օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 491 եւ 492 հոդվածներով:

«Հոդված 491 . Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը

Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի ուսանողների ուսման վարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքով:

Ուսման վարձը փոխհատուցվում է`

1. երկկողմանի ծնողազուրկ ուսանողների համար` 100 %-ով,

2. սոցիալական ծանր պայմաններում գտնվող միակողմանի ծնողազուրկ ուսանողների համար` 50 %-ով,

3. այն մասնագիտությունների համար, որտեղ նախատեսված է միայն վճարովի ուսուցում`

ա) բնակչության անապահով խավերին պատկանող ուսանողների համար` 50%-ով,

բ) զոհված ազատամարտիկի ամուսնու կամ երեխայի համար` 80%-ով,

գ) պարտադիր ժամկետային զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողի համար` 80%-ով,

դ) 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամ ուսանողների համար` 100%-ով:

4. մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողի համար` 50%-ով,

5. երկու եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի անդամի ուսանողի համար` 50%-ով,

6. չորս հիսամյակ անընդմեջ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների համար` 80%-ով,

7. վճարովի համակարգում երկու եւ ավելի ուսանողներ ունեցող ընտանիքի անդամի ուսանողի համար` 50%-ով,

8. միեւնույն ԲՈՒՀ-ի վճարովի համակարգում երկու եւ ավելի ուսանողներ ունեցող ընտանիքի անդամ ուսանողի համար` 50%-ով,

9. բարձր լեռնային կամ սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցի ուսանող երեխայի համար` 50%-ով:

Վճարովի համակարգի սահմաններում ԲՈՒՀ-ը կարող է սահմանել ուսման վարձի փոխհատուցման այլ չափեր»:

«Հոդված 492 . Ուսման վարձի փոխհատուցման կարգը

Ուսման վարձի փոխհատուցման մասին դիմումները պետական ԲՈՒՀ-երի ղեկավարության քննարկմանը կարող են ներկայացվել սույն օրենքի 491 հոդվածում նշված այն ուսանողները, որոնք ունեն բարձր առաջադիմություն /լավ կամ գերազանց գնահատականներ/`

1. Ուսանողների ուսման վարձից ազատելու կամ ուսման վարձը զեղչով գանձելու առաջարկություն կարող են ներկայացնել բուհերի ֆակուլտետների դեկանատները` ուսանողական խորհուրդների հետ համատեղ, ֆակուլտետների գիտխորհուրդները` սույն օրենքի 492 հոդվածով սահմանված կարգով,

2. եթե ուսանողն իր կարգավիճակով համապատասխանում է սույն օրենքի 491 հոդվածով սահմանված մի քանի տարակարգերի, նա կարող է հավակնել դրանցից միայն մեկին,

3. առաջին կուրսի ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցումները քննարկվում են առաջին կիսամյակի ավարտից հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ ուսանողը երկկողմանի ծնողազուրկ է,

4. ուսման վարձի փոխհատուցման իրավունք ստացած ուսանողը կորցնում է արտոնությունը`

ա) եթե տվյալ կիսամյակի պարապմունքների փաստացի սկզբից երկու ամսվա ընթացքում չի վճարում ուսման վարձը,

բ) եթե տվյալ կիսամյակում ունեցել է ակադեմիական պարտքեր:

5. վերականգնվող /կամ այլ բուհից տեղափոխված/ ուսանողները ուսման վարձի փոխհատուցման համար կարող են դիմել առնվազն մեկ կիսամյակ տվյալ բուհում սովորելուց հետո,

6. սույն օրենքի 491 հոդվածի 3-րդ ենթակետում նշված ուսանողները, ովքեր ցածր առաջադիմության պատճառով հեռացվել են բուհից, վերականգնվում են ուսման վարձի 50% փոխհատուցմամբ,

7. ուսման վարձի փոխհատուցման մասին դիմումները քննարկվում են կիսամյակը մեկ, յուրաքանչյուր կիսամյակի առաջին ամսվա ընթացքում,

8. ուսման վարձի փոխհատուցումը վերաբերում է միայն տվյալ կիսամյակին,

9. ուսման վարձի փոխհատուցման մասին դիմումին կից ներկայացվում են`

ա) փաստաթուղթ ուսանողի եւ նրա ընտանիքի կարգավիճակի մասին,

բ) ֆակուլտետի դեկանատի, ֆակուլտետի գիտխորհրդի նիստի քաղվածքը` համապատասխան միջնորդությամբ,

գ) տեղեկանք ուսանողի առաջադիմության վերաբերյալ,

դ) ուսանողի առողջական, սոցիալական վիճակը հավաստող փաստաթղթեր:

10. պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները յուրաքանչյուր կիսամյակ տեղեկատվություն են ներկայացնում ՀՀ կրթության եւ գիտության բնագավառի պետական լիազորված մարմնին` ուսանողների ուսման վարի փոխհատուցման վերաբերյալ:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004թ. հունվարի 1-ից: