Հոդված 1. <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության 2001թ. մայիսի 30-ի N ՀՕ-193 օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
<<Աուդիտորական ծառայությունների իրականացման բնագավառում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում տվյալ բնագավառը կարգավորող օրենքներին եւ այլ իրավական ակտերին:>>:
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 18-րդ` <<Գործունեության այլ բնագավառներ>> բաժնի 8-րդ կետի 8-րդ սյունակում <<Ը>> տառը փոխարինել <<Ո>> տառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
<<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը պայմանավորված է <<Աուդիտորական գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ, որով նախատեսվում են աուդիտորական ծառայությունների լիցենզավորման, լիցենզավորված անձանց գործունեության վերահսկողության առանձնահատուկ պահանջներ:
Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունով կուղղվի <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում առկա տառասխալը: