Հոդված 1. «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել նոր` 6.1-ին ենթակետով` հետեւյալ բովանդակությամբ.
«6.1) հաստատում է սույն օրենքով նախատեսված մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները.»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Փորձաքննությունն իրականացնում են լիազորված պետական մարմնի կողմից հավատարմագրված մասնագետները:
Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված կարգով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թ. հունվարի 1-ից: