Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9913-30.09.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այսուհետ` օրենք) 18.1 հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 41-րդ հոդվածի նախավերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: