Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9914-30.09.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. <<Պետական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածի 6-րդ բաժնի 6.1-ին կետը, 9-րդ բաժնի 9.3-րդ կետը, 12-րդ բաժնի 12.2 կետը, 13-րդ բաժինը, 15-րդ բաժնի 15.2-րդ կետը, 17.1-րդ բաժինը, 18-րդ բաժնի 18.3-րդ, 18.4-րդ, 18.6-րդ, 18.9-րդ, 18.11-րդ եւ 18.13* կետերը, 19.2-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. 19-րդ հոդվածում

1. 8-րդ մասի 8.1-րդ, 8.2-րդ, 8.3-րդ, 8.4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
<<8.1 Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում    բազային տուրքի
10-ապատիկի չափով
8.2 Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում   բազային տուրքի
15-ապատիկի չափով
8.3 Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում   բազային տուրքի
25-ապատիկի չափով
8.4 Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում   բազային տուրքի
25-ապատիկի չափով>>

2. 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

<<10. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ
 
10.1. մաքսային պահեստներում եւ ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության համար` այդ թվում`    
10.1.1. մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության համար` տարեկան   բազային տուրքի
1000-ապատիկի չափով
10.1.2. ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության համար` տարեկան    բազային տուրքի
2000-ապատիկի չափով
10.2. անմաքս առեւտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման համար` տարեկան   բազային տուրքի
500-ապատիկի չափով
10.3. մաքսային փոխադրողի գործունեության համար` տարեկան   բազային տուրքի
1000-ապատիկի չափով
10.4. մաքսային հսկողության տարածքների կազմակերպման համար` տարեկան   բազային տուրքի
1000-ապատիկի չափով
10.5. ազատ տնտեսական գոտիների կազմակերպման եւ շահագործման համար` այդ թվում`    
10.5.1. ազատ տնտեսական գոտիների կազմակերպման համար` տարեկան   բազային տուրքի
3000-ապատիկի չափով
10.5.2. ազատ տնտեսական գոտիների շահաործման համար` տարեկան    բազային տուրքի
1000-ապատիկի չափով

Հոդված 3. 19-րդ հոդվածի 11-րդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

<<11. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
 
11.1. միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման համար` տարեկան   բազային տուրքի 1000-ապատիկի չափով
11.2. ռադիոակտիվ թափոնների պահեuտարանների հրապարակի ընտրման համար` տարեկան   բազային տուրքի 500-ապատիկի չափով
11.3. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման համար` տարեկան    բազային տուրքի 500-ապատիկի չափով
11.4. միջուկային տեղակայանքների նախագծման համար` տարեկան   բազային տուրքի 1000-ապատիկի չափով
11.5. ռադիոակտիվ թափոնների պահեuտարանների նախագման համար` տարեկան   բազային տուրքի 500-ապատիկի չափով
11.6. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագման համար` տարեկան    բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.7. միջուկային տեղակայանքների կառուցման համար` տարեկան   բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.8. ռադիոակտիվ թափոնների պահեuտարանների կառուցման համար` տարեկան    բազային տուրքի 500-ապատիկի չափով
11.9. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների

կառուցման համար` տարեկան 

  բազային տուրքի 500-ապատիկի չափով
11.10  միջուկային տեղակայանքների շահագործման համար` տարեկան   բազային տուրքի 1000-ապատիկի չափով
11.11. ռադիոակտիվ թափոնների պահեuտարանների շահագործման համար` տարեկան   բազային տուրքի 
10-ապատիկի չափով
11.12 ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման համար` տարեկան   բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.13. միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու համար` տարեկան   բազային տուրքի 1000-ապատիկի չափով
11.14. ռադիոակտիվ թափոնների պահեuտարանները շահագործումից հանելու համար` տարեկան   բազային տուրքի 
10-ապատիկի չափով
11.15. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու համար` տարեկան   բազային տուրքի 
10-ապատիկի չափով
11.16. միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման համար` տարեկան   բազային տուրքի
20-ապատիկի չափով
11.17. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող uարքերի ներմուծման կամ արտահանման համար տարեկան   բազային տուրքի 
10-ապատիկի չափով
11.18. ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման համար` տարեկան   բազային տուրքի 
10-ապատիկի չափով
11.19. միջուկային նյութերի oգտագործման համար` տարեկան    բազային տուրքի 
10-ապատիկի չափով
11.20. միջուկային նյութերի փոխադրման համար` տարեկան    բազային տուրքի 
10-ապատիկի չափով
11.21 միջուկային նյութերի պահեuտավորման համար` տարեկան    բազային տուրքի 
10-ապատիկի չափով
11.22 միջուկային նյութերի արտադրության համար տարեկան   բազային տուրքի 2000-ապատիկի չափով
11.23. ռադիոակտիվ նյութերի արտադրության կամ օգտագործման կամ փոխադրման կամ պահեստավորման համար` տարեկան   բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.24.  ռադիոակտիվ նյութեր պարունակող uարքերիարտադրության կամ օգտագործման կամ վերանորոգման կամ մոնտաժման եւ կարգաբերման կամ փոխադրման համար` տարեկան   բազային տուրքի 
10-ապատիկի չափով
11.25. գեներացնող ճառագայթման աղբյուրների բազային տուրքի օգտագործման կամ կարգաբերման համար` տարեկան   բազային տուրքի 
10-ապատիկի չափով
11.26.  ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` վերամշակման համար` տարեկան   բազային տուրքի 
5-ապատիկի չափով
11.27. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` պահման համար` տարեկան    բազային տուրքի 
5-ապատիկի չափով
11.28. միջուկային տեղակայանքների եւ միջուկային բազային տուրքի նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման համար` տարեկան   բազային տուրքի 
50-ապատիկի չափով
11.29. ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների համար անվտանգության տեuակետից կարեւոր uարքերի, uարքավորումների, համակարգերի նախագծման համար` տարեկան   բազային տուրքի
50-ապատիկի չափով
11.30. ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների համար անվտանգության տեuակետից կարեւոր uարքերի, uարքավորումների, համակարգերի պատրաuտման համար` տարեկան   բազային տուրքի 100-ապատիկի չափով
11.31. ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների նախագծերի եւ այլ փաuտաթղթերի փորձաքննության համար` տարեկան   բազային տուրքի 
50-ապատիկի չափով
11.32. ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեuակետից կարեւոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության համար` տարեկան    բազային տուրքի 
10-ապատիկի չափով>>

Հոդված 4. օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

<<16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
 
16.1 Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության համար` տարեկան   բազային տուրքի 
200-ապատիկի չափով 
16.2  Շինարարության իրականացման համար` տարեկան   բազային տուրքի 
400-ապատիկի չափով 
16.3 Շինարարության որակի տեխնիկական հսկողության համար` տարեկան   բազային տուրքի 
250-ապատիկի չափով 
16.4 Ինժեներական հետազննման համար` տարեկան   բազային տուրքի 
50- ապատիկի չափով 
16.5 Շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննության համար` տարեկան   բազային տուրքի 
100-ապատիկի չափով>>

Հոդված 5. օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ բաժնի 18.12* բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«18.12 Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի եւ միայն դրանց պրեկուրսորների`
  - արտադրություն` 
տարեկան             
   բազային տուրքի 100-ապատիկի չափով                                 
   - արտահանում, ներմուծում կամ մեծածախ առեւտուր` տարեկան                                             բազային տուրքի 100-ապատիկի չափով>>

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: