Armenian ARMSCII Armenian
Կ-9914-30.09.2010-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 6-րդ բաժնի 6.1-րդ կետը, 8-րդ բաժնի 8.5.4-րդ կետը, 9-րդ բաժնի 9.3-րդ կետը, 12-րդ բաժնի 12.2-րդ կետը, 13-րդ բաժինը, 15-րդ բաժնի 15.1-րդ կետը, 17.1-րդ բաժինը, 18-րդ բաժնի 18.3-րդ, 18.4-րդ, 18.6-րդ, 18.9-րդ եւ 18.11-րդ կետերը, 19.2-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 8-րդ բաժնի 8.1-րդ, 8.2-րդ, 8.3-րդ, 8.4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«8.1 Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում   
բազային տուրքի 
10-ապատիկի չափով
8.2 Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում  
բազային տուրքի 
15-ապատիկի չափով
8.3 Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում  
բազային տուրքի 
25-ապատիկի չափով
8.4 Միջնակարգ հանրակրթական  ծրագրի իրականացում  
բազային տուրքի
25-ապատիկի չափով».

2) 10-րդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«10. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ
 
10.1. մաքսային պահեստներում եւ ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության համար` այդ թվում`    
10.1.1. մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության համար` տարեկան  
բազային տուրքի
1000-ապատիկի չափով
10.1.2. ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության համար` տարեկան   
բազային տուրքի 
2000-ապատիկի չափով
10.2. անմաքս առեւտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման համար` տարեկան  
բազային տուրքի
500-ապատիկի չափով
10.3. մաքսային փոխադրողի գործունեության համար` տարեկան  
բազային տուրքի
1000-ապատիկի չափով
10.4. մաքսային հսկողության տարածքների կազմակերպման համար` տարեկան  
բազային տուրքի
1000-ապատիկի չափով
10.5. ազատ տնտեսական գոտիների կազմակերպման եւ շահագործման համար` այդ թվում`    
10.5.1. ազատ տնտեսական գոտիների կազմակերպման համար` տարեկան  
բազային տուրքի
3000-ապատիկի չափով
10.5.2. ազատ տնտեսական գոտիների շահագործման համար` տարեկան   
բազային տուրքի
1000-ապատիկի չափով».

3) 11-րդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«11. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
 
11.1. միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման համար` տարեկան  
բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.2. ռադիոակտիվ թափոնների պահեuտարանների հրապարակի ընտրման համար` տարեկան  
բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.3. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման համար` տարեկան   
բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.4. միջուկային տեղակայանքների նախագծման համար` տարեկան  
բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.5. ռադիոակտիվ թափոնների պահեuտարանների նախագծման համար` տարեկան  
բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.6. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման համար` տարեկան   
բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.7. միջուկային տեղակայանքների կառուցման համար` տարեկան  
բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.8. ռադիոակտիվ թափոնների պահեuտարանների կառուցման համար` տարեկան   
բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.9. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների

կառուցման համար` տարեկան 

 
բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.10  միջուկային տեղակայանքների շահագործման համար` տարեկան  
բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.11. ռադիոակտիվ թափոնների պահեuտարանների շահագործման համար` տարեկան  
բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.12 ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման համար` տարեկան  
բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.13. միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու համար` տարեկան  
բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.14. ռադիոակտիվ թափոնների պահեuտարանները շահագործումից հանելու համար` տարեկան  
բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.15. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու համար` տարեկան  
բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.16. միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման համար` տարեկան  
բազային տուրքի
20-ապատիկի չափով
11.17. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող uարքերի ներմուծման կամ արտահանման համար տարեկան  
բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.18. ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման համար` տարեկան  
բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.19. միջուկային նյութերի oգտագործման համար` տարեկան   
բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.20. միջուկային նյութերի փոխադրման համար` տարեկան   
բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.21 միջուկային նյութերի պահեuտավորման համար` տարեկան   
բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.22 միջուկային նյութերի արտադրության համար` տարեկան  
բազային տուրքի
2000-ապատիկի չափով
11.23. ռադիոակտիվ նյութերի արտադրության կամ օգտագործման կամ փոխադրման կամ պահեստավորման համար` տարեկան  
բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.24.  ռադիոակտիվ նյութեր պարունակող uարքերի արտադրության կամ օգտագործման կամ վերանորոգման կամ մոնտաժման եւ կարգաբերման կամ փոխադրման համար` տարեկան  
բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.25. գեներացնող ճառագայթման աղբյուրների բազային տուրքի
օգտագործման կամ կարգաբերման համար` տարեկան
 
բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.26.  ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` վերամշակման համար` տարեկան  
բազային տուրքի
5-ապատիկի չափով
11.27. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` պահման համար` տարեկան   
բազային տուրքի
5-ապատիկի չափով
11.28. միջուկային տեղակայանքների եւ միջուկային բազային տուրքի նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման համար` տարեկան  
բազային տուրքի
50-ապատիկի չափով
11.29. ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների համար անվտանգության տեuակետից կարեւոր uարքերի, uարքավորումների, համակարգերի նախագծման համար` տարեկան  
բազային տուրքի
50-ապատիկի չափով
11.30. ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների համար անվտանգության տեuակետից կարեւոր uարքերի, uարքավորումների, համակարգերի պատրաuտման համար` տարեկան  
բազային տուրքի
100-ապատիկի չափով
11.31. ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների նախագծերի եւ այլ փաuտաթղթերի փորձաքննության համար` տարեկան  
բազային տուրքի
50-ապատիկի չափով
11.32. ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեuակետից կարեւոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության համար` տարեկան   
բազային տուրքի
10-ապատիկի չափով».

4) 16-րդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
 
16.1 Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության համար` տարեկան  
բազային տուրքի
200-ապատիկի չափով 
16.2  Շինարարության իրականացման համար` տարեկան  
բազային տուրքի
400-ապատիկի չափով 
16.3 Շինարարության որակի տեխնիկական հսկողության համար` տարեկան  
բազային տուրքի
250-ապատիկի չափով 
16.4 Ինժեներական հետազննման համար` տարեկան  
բազային տուրքի
50- ապատիկի չափով 
16.5 Շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննության համար` տարեկան  
բազային տուրքի 
100-ապատիկի չափով».

5) 19-րդ հոդվածի 18-րդ բաժնի 18.12* կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
«18.12.  Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի անրապետության կառավարության սահմանված դրանց պրեկուրսորների`    
  - արտադրություն` տարեկան   
բազային տուրքի
100-ապատիկի չափով
  - արտահանում, ներմուծում կամ մեծածախ առեւտուր` տարեկան   
բազային տուրքի
100-ապատիկի չափով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: