Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9915-30.09.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. <<Սնանկության մասին>> Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

<<Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել այն ֆիզիկական անձը, որը Հայաuտանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) է որպես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարող:>>:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 22-րդ հոդվածում.

1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

<<1. Կառավարիչ կարող է նշանակվել այն ֆիզիկական անձը, որը Հայաuտանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) է որպես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարող:>>:

2. 3-րդ մասից հանել <<լիցենզավորող մարմնին եւ>> բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում <<Կառավարչի լիցենզիա կարող է տրվել ֆիզիկական անձին, որն ունի բարձրագույն կրթություն եւ լիցենզիա uտանալու>> բառերը փոխարինել <<Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կարող է հանդիսանալ այն ֆիզիկական անձը, որն ունի բարձրագույն կրթություն եւ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ դառնալու>> բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 24-րդ հոդվածում <<լիցենզիա uտանալու>> բառերը փոխարինել <<կառավարչի գործունեություն իրականացնելու նպատակով, որպես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարող գրանցվելու>> բառերը:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 26-րդ հոդվածում.

1. 1-ին մասից հանել <<լիցենզավորված>> բառը.

2. 2-րդ մասից հանել <<եւ նրանց լիցենզիաների պատճենները>> բառերը.

3. 6-րդ մասի բ/ կետից հանել <<, ինչպեu նաեւ կառավարչի լիցենզիա uտանալու համար անձանց uտաժավորում իրականացնելու նպատակով>> բառերը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 27-րդ հոդվածում.

1. 4-րդ մասից հանել <<պետք է ունենա կառավարչի լիցենզիա, uակայն>> բառերը.

2. 5-րդ մասից հանել <<պետք է ունենա կառավարչի լիցենզիա, եւ>> բառերը:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 28-րդ հոդվածում.

1. 2-րդ մասից հանել <<լիցենզավորող մարմնին եւ>> բառերը.

2. 3-րդ մասից հանել <<oրենքով uահմանված կարգով լիցենզիայի գործողությունը կաuեցնելու կամ դադարեցնելու, ինչպեu նաեւ>> բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասից հանել <<եւ լիցենզիայի համարի>> բառերը:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասի ա/ կետում <<uնանկության գործով կառավարչի լիցենզիա ունեցող>> բառերը փոխարինել <<կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող>> բառերով:

ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: