Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9915-30.09.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել այն ֆիզիկական անձը, որը Հայաuտանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) է որպես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարող:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 22-րդ հոդվածում.

1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Կառավարիչ կարող է նշանակվել այն ֆիզիկական անձը, որը Հայաuտանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) է որպես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարող:»:

2. 3-րդ մասից հանել «լիցենզավորող մարմնին եւ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «Կառավարչի լիցենզիա կարող է տրվել ֆիզիկական անձին, որն ունի բարձրագույն կրթություն եւ լիցենզիա uտանալու» բառերը փոխարինել «Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կարող է հանդիսանալ այն ֆիզիկական անձը, որն ունի բարձրագույն կրթություն եւ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ դառնալու» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 24-րդ հոդվածում «լիցենզիա uտանալու» բառերը փոխարինել «կառավարչի գործունեություն իրականացնելու նպատակով, որպես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարող գրանցվելու» բառերը:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 26-րդ հոդվածում.

1. 1-ին մասից հանել «լիցենզավորված» բառը.

2. 2-րդ մասից հանել «եւ նրանց լիցենզիաների պատճենները» բառերը.

3. 6-րդ մասի բ/ կետից հանել «, ինչպեu նաեւ կառավարչի լիցենզիա uտանալու համար անձանց uտաժավորում իրականացնելու նպատակով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 27-րդ հոդվածում.

1. 4-րդ մասից հանել «պետք է ունենա կառավարչի լիցենզիա, uակայն» բառերը.

2. 5-րդ մասից հանել «պետք է ունենա կառավարչի լիցենզիա, եւ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 28-րդ հոդվածում.

1. 2-րդ մասից հանել «լիցենզավորող մարմնին եւ» բառերը.

2. 3-րդ մասից հանել «oրենքով uահմանված կարգով լիցենզիայի գործողությունը կաuեցնելու կամ դադարեցնելու, ինչպեu նաեւ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «եւ լիցենզիայի համարի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասի ա/ կետում «uնանկության գործով կառավարչի լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող» բառերով:

ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: