Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 23-ի N ՀՕ-83-Ն օրենքի 2-րդ հոդվածի ժէ) ենթակետում «արտադրության լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «արտադրություն իրականացնող» բառերով.
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի
1. 1-ին մասից հանել «թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության,» բառերը.
2. 2-րդ մասի «բ)» ենթակետում «արտադրության լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «արտադրություն իրականացնող» բառերով.
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում
1. 1-ին մասից հանել «միայն օրենքով սահմանված կարգով թանկարժեք մետաղներ զտարկելու, բանկային ոսկի եւ ստանդարտացված ձուլակտորներ արտադրելու լիցենզիա ունեցող» բառերը.
2. լրացնել 5-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.
«Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել իրենց գործունեության մասին տեղեկություններ (հաշվետվություններ)` կառավարության սահմանած ժամկետներում, կարգով եւ չափանիշներով:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում
1. 1-ին մասում «լիցենզավորող» բառը փոխարինել «լիազոր» բառով.
2. լրացնել 6-րդ , 7-րդ եւ 8-րդ մասեր` հետեւյալ բովանդակություններով.
«6. Որակավորման վկայականները տրվում են 3 տարի ժամկետով:
7. Որակավորում ստացած միեւնույն անձին արգելվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն մեկից ավելի կազմակերպությունների կազմում կամ անունից գործունեություն իրականացնելը:
8. Որակավորման վկայականի գործունեության ժամկետի ավարտից հետո կամ սույն օրենքի 15.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում անձին մասնագիտական որակավորումից զրկելու դեպքում որակավորման վկայականը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է լիազոր մարմնին:»:
Հոդված 5. Օրենքի 3-րդ գլխի անվանումից հանել «թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության» բառերը:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել դ) ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.
«դ) Մասնագիտական որակավորումից զրկում»
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում
1. 2-րդ մասում «երրորդ» բառից հետո լրացնել «հինգերորդ,» բառը.
2. լրացնել 6-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.
« 6. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, 50. 000 դրամի չափով կիրառվում է, եթե խախտվել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը:»:
Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետից հանել «5-րդ հոդվածի չորրորդ եւ» բառերը.
Հոդված 10. Օրենքի 4-րդ գլուխը լրացնել 15.1րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 15.1. Մասնագիտական որակավորումից զրկելը
1. Լիազոր մարմինը կարող է անձին զրկել զտարկողի որակավորումից, եթե նա?
ա) խախտել է սույն օրենքը, դրա հիման վրա ընդունված զտարկողի գործունեությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերը եւ կարգերը.
բ) կատարել է այնպիսի գործողություններ, որոնց հետեւանքով այլ անձինք կրել են կամ կարող էին կրել ֆինանսական կամ այլ վնասներ.
գ) չի համապատասխանում լիազոր մարմնի կողմից սահմանած մասնագիտական որակավորման չափանիշներին,
դ) իր գործունեության ընթացքում չի պահպանել զտարկման գործունեությանը վերաբերող Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտները կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված չափանիշները:
ե) Օրենքներով սահմանված այլ դեպքերում:
2. Լիազոր մարմինը կարող է անձին զրկել հարգորոշողի եւ հարգադրոշմողի որակավորումից, եթե նա`
ա) խախտել է սույն օրենքը, դրա հիման վրա ընդունված հարգորոշողի եւ հարգադրոշմողի գործունեությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերը եւ կարգերը.
բ) կատարել է այնպիսի գործողություններ, որոնց հետեւանքով այլ անձինք կրել են կամ կարող էին կրել ֆինանսական կամ այլ վնասներ.
գ) չի համապատասխանում լիազոր մարմնի կողմից սահմանած մասնագիտական որակավորման չափանիշներին,
ե) Օրենքներով սահմանված այլ դեպքերում:»:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 12. Անցումային դրույթ.
Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված որակավորման վկայականները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի ժամկետով: