ՀՈԴՎԱԾ 1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-518-Ն oրենքի (այuուհետ`Oրենք) 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «վերամշակում,» բառից հետո լրացնել «մեծածախ առեւտուր» բառը,
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածում «լիազորված պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով,
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «նշված գործունեության համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 14-րդ հոդվածի`
1. 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել,
2. 3-րդ մասից «եւ պատրաստման» բառերը հանել,
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 15-րդ հոդվածից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:,
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 15.1 հոդվածով
«ՀՈԴՎԱԾ 15.1 ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐԸ
Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մեծածախ առեւտուրը իրականացվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով, գործունեության այդ տեuակի համար լիցենզիայի առկայության դեպքում:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 16-րդ հոդվածից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում բառերը:»,
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում բառերը:»,
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 20-րդ հոդվածից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում բառերը:»,
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 21-րդ հոդվածից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում: «,բառերը,
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 31-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած,
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 32-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 13. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: