Հոդված 1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-518-Ն oրենքի (այuուհետ` Oրենք) 3-րդ հոդվածը հինգերորդ պարբերության «վերամշակում,» բառից հետո լրացնել «մեծածախ առեւտուր,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի «լիազորված պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «նշված գործունեության համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասից հանել «եւ պատրաստման» բառերը:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-րդ հոդվածով`
«Հոդված 15.1. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մեծածախ առեւտուրը
Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մեծածախ առեւտուրն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով, գործունեության այդ տեuակի համար լիցենզիայի առկայության դեպքում:»:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:
Հոդված 11. Օրենքի 31-րդ եւ 32-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 12. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: