Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1826-08.12.2003-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվա՟՟՟՟՟՟կանի հունիսի 5-ի թիվ ՀՕ-61 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4 հոդվածի՝ 2-րդ կետում «ըն՟՟՟՟՟՟թացքում» բառից հետո լրացնել «ձեռնարկատիրական գոր՟ծու՟նեության բոլոր տե՟սակ՟ների մասով» բա՟ռե՟րը:

Հոդված 2. Օրենքի 5 հոդվածի 1-ին կետում լրացնել նոր նախադասություն հե՟տեւյալ բո՟՟՟՟՟՟՟վանդակությամբ՝

«՟Այդ դեպքում հարկ վճարողը համարվում է պարզեցված հարկ վճարող ձեռնարկատիրական գոր՟ծու՟նե՟ութ՟՟՟՟՟՟՟՟՟՟յան բոլոր տեսակների մասով, բացառությամբ այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով»:

Հոդված 3. Օրենքի 6 հոդվածում՝ 1-ին կետի «բ» ենթակետում «կամ 1709 » բառերը փոխարինել «, 1709 կամ 17012 » բա՟՟ռերով:

Հոդված 4. Օրենքի 16 հոդվածում՝

ա) 4-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված խախտումները թույլ տված հարկ վճա՟րող՟նե՟՟՟՟րը պարզեցված հարկ վճարող համարվելու համար օրենքով սահմանված այլ պա՟հանջ՟՟՟՟՟ները բավարարելու դեպքում շարունակում են մնալ պարզեցված հարկ վճարող՝ մին՟չեւ տվյալ տարվա վերջը»,

բ) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հարկվող օբյեկտը (իրացման շրջանառությունը) թաքցնելու կամ պակաս ցույց տա՟՟՟՟՟՟՟՟՟՟՟՟լու կամ փաստաթղթերով հիմնավորված ծախսերը ավել ցույց տալու դեպքում գանձ՟վում է դրա արդյունքում պակաս հաշվարկված պարզեցված հարկի գումարը, ինչպես նաեւ տուգանք այդ գումարի 100 %-ի չափով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: