Armenian ARMSCII Armenian
Կ-1826-08.12.2003-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հունիսի 5-ի ՀՕ-61 օրենքի 4-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով» բառերով.

բ) 3-րդ մասի «գ» կետում «նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին`» բառերը փոխարինել «ավելացված արժեքի հարկը վճարված չի եղել ներմուծման պահին`» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ 

«Այդ դեպքում հարկ վճարողը համարվում է պարզեցված հարկ վճարող ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով:»:

Հոդված 3 . Օրենքի 6-րդ հոդվածի  1-ին մասի՝

ա) «բ» կետում «կամ 1709» բառերը փո՟խա՟րի՟նել «, 1709 կամ 17012» բա՟՟ռերով.

բ) «ե» կետում «նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին`» բառերը փոխարինել «ավելացված արժեքի հարկը վճարված չի եղել ներմուծման պահին`» բառերով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝

ա) 3-րդ մասից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 31-րդ մաս.

«31. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումները թույլ տված հարկ վճարողները պարզեցված հարկ վճարող համարվելու համար օրենքով սահմանված այլ պահանջները բավարարելու դեպքում շարունակում են մնալ պարզեցված հարկ վճարող՝ մինչեւ տվյալ տարվա վերջը».

բ) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5. Հարկվող օբյեկտը (իրացման շրջանառությունը) թաքցնելու կամ պակաս ցույց տալու կամ փաստաթղթերով հիմնավորված ծախսերն ավել ցույց տալու դեպքում գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված պարզեցված հարկի գումարը, ինչպես նաեւ տուգանք՝  այդ գումարի 100 տոկոսի չափով:»: