ՀՈԴՎԱԾ 1. <<Ավիացիայի մասին>> ՀՀ 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 42-րդ հոդվածում.
1. 1-ին մասից հանել <<գործունեության տեսակի լիցենզիայի,>> բառերը.
2. 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասից հանել <<օդային հաղորդակցությունների օրենքներով սահմանված լիցենզիայի առկայության դեպքում>> բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: