Armenian ARMSCII Armenian
Կ-99112-30.09.2010-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության  2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 42-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «գործունեության տեսակի լիցենզիայի,» բառերը.

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասից հանել «օդային հաղորդակցությունների օրենքներով սահմանված լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: