Հոդված 1. <<Անասնաբուժության մասին>> Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի N ՀՕ-202 օրենքի 4-րդ հոդվածի <ֆիզիկական եւ իրավաբանական անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում> բառերը փոխարինել <համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող անձինք:> բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել <լիցենզիայի պայմանների եւ պահանջների կատարման> բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: