Հոդված 1. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-202 օրենքի 4-րդ հոդվածի «ֆիզիկական եւ իրավաբանական անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում» բառերը փոխարինել «համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող անձինք» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «լիցենզիայի պայմանների եւ պահանջների կատարման» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: