Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-995-04.10.2010-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. <<Դատական ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասում <<տողերով>> բառը փոխարինել <<տողով>> բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության դատարանների ֆինանսավորումն իրականացվում է Դեպարտամենտի միջոցով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակներում, Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի եւ առանձնացված ստորաբաժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առանձին տողով` որպես ՀՀ դատարաններ:

Համաձայն <<Դատական ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը եւ առանձնացված ստորաբաժանումները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից` առանձին տողով:

Ակնհայտ է, որ վերոհիշյալ օրենքների միջեւ առկա է հակասություն, մասնավորապես` ըստ ՀՀ դատական օրենսգրքի պետական բյուջեում դատական համակարգի ֆինանսավորումը պետք է արտացոլվի մեկ տողով, իսկ ըստ <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքի` առանձին տողով: Միաժամանակ, իրավական ակտերի միջեւ հակասությունների դեպքում գործում են <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը: <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված է, որ օրենսգրքի կարգավորման հարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին:

2009թ, վերահսկողության արդյունքներով խնդրի կարգավորմանը անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը` իր ընթացիկ հաշվետվության մեջ ներկայացնելով համապատասխան եզրակացություն: Վերահսկիչ պալատը նաեւ առաջարկել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության դատարանների բյուջետային գործընթացն իրականացնել` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ի մասի պահանջով:

Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի եւ առանձնացված ստորաբաժանումների ֆինանսավորումը 2011 թվականի պետական բյուջեում ներկայացնել առանձին տողով` որպես ՀՀ դատարաններ: