Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-996-06.10.2010-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 23-ի թիվ ՀՕ-160–Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի վերջը լրացնել հետեւյալ բովանդակությանբ 11-րդ կետով «11 հանրակրթական, մասնագիտացված հանրակրթական եւ հատուկ հանրակրթական դպրոցներում սովորողները կրում են պատրաստի կամ ինքնուրույն կարված համապատասխան սեզոնային համազգեստ` այդ թվում ֆիզկուլտուրայի դասերին հաճախելու համար սպորտային համազգեստ: Այդ համազգեստների ձեւը ըստ կրթական աստիճանի լիազորված պետական մարմնի ներկայացմամբ, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ

Օրինագծի ընդունումը պայմանավորված է սովորողների միջեւ խտրականությունը մեղմացնելու անհրաժեշտությամբ: Դպրոցը համազգեստավորելու միտումն առկա է այնպիսի երկրում ինչպիսին Շվեյցարիան է: