ՀՈԴՎԱԾ 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի «30000 դրամ» բառերը փոխարինել «32500 դրամ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի
1. երկրորդ պարբերության «179 դրամ» բառերը փոխարինել «196 դրամ» բառերով.
2. երրորդ պարբերության «199 դրամ» բառերը փոխարինել «218 դրամ» բառերով.
3. չորրորդ պարբերության «298 դրամ» բառերը փոխարինել «326 դրամ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 2.1. Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակա-րարման, կապի եւ աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն օրենքի առաջին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տեւողությանը:»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: