Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1828-08.12.2003-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվակա նի հունիսի 27-ի ՀՕ-193 օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`

«8. Եթե սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ սյունակումնշված է «Վ» տառը, ապա յուրաքանչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա:»:

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակի 18-րդ բաժնի «Գործունեության այլ բնագավառներ» 7-րդ կետի 7.1-րդ ենթակետի` թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող, մինչեւ 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն 10-րդ սյունակը լրացնել «Վ» տառով, իսկ բաժնի 7-րդ կետը 7.3-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությմաբ 7.3.1 ենթակետով`

7.3.1

գարեջրի արտադրություն

ԿՄ

Պ

-

-

-

-

-

Վ

Հոդված 3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնա՟գավառներ») 7-րդ կետի 7.1 ենթակետին համապատասխան տրված լիցենզիաները լիցեն՟զա՟վորող մարմնի կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, սույն օրեն՟քի 2-րդ հոդվածում նշված գործունեության մասով ենթակա են վերաձեւակերպման ըստ գոր՟ծունեության վայրի, որի համար օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահ՟մանված պետական տուրքը չի գանձվում:

Հոդված 4. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ժամկետից հետո լիցենզիայի ըստ գործունեության իրականացման վայրի վերաձեւակերպման համար գանձվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրք: