Armenian ARMSCII Armenian
Կ-1828-08.12.2003-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 27-ի ՀՕ-193 օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով`

«8. Եթե սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ սյունակում նշված է «Վ» տառը, ապա յուրաքանչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա:»:

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սույն օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը վերացած է համարվում լիցենզիայի տարեկան պետական տուրքերի, ինչպես նաեւ դրանց` վճարումը ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերի գումարների գծով պարտավորությունները կատարելու օրվան հաջորդող օրվանից:»:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակում`

ա) 6-րդ բաժնի 1-ին կետի տասներորդ սյունակից հանել «Վ» տառը.

բ) 18-րդ բաժնի «Գործունեության այլ բնագավառներ» 7-րդ կետի 7.1-րդ ենթակետի` թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող մինչեւ 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն 10-րդ սյունակը լրացնել «Վ» տառով, իսկ բաժնի 7-րդ կետը 7.3-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.3.1 ենթակետով`
«7.3.1
գարեջրի արտադրություն 
ԿՄ
Պ
-
-
-
-
-
Վ»

Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերով`

«8. Օրենքի 43-րդ հոդվածի 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետի 7.1 եւ 7.3 ենթակետերին համապատասխան տրված լիցենզիաները՝ թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող մինչեւ 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) ու խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության եւ գարեջրի արտադրության գործունեությունների մասերով մինչեւ 2004 թվականի հուլիսի 15-ը ենթակա են վերաձեւակերպման ըստ գործունեության վայրի, որի համար օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:

9. 2004 թվականի հուլիսի 15-ից հետո սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված լիցենզիայի, ըստ գործունեության իրականացման վայրի, վերաձեւակերպման համար գանձվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրքը:

10. Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ բաժնի 1-ին կետով սահմանված բանկային գործունեության մասով վայրի պահանջի վերացման դրույթը տարածվում է 2003 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:»: