Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1000-12.10.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի հունիսի 12-ի օրենսգրքի /այսուհետ` օրենսգիրք/ 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 1. Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրները

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության խնդիրներն են` վարչական իրավախախտումներից մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը, սեփականությունը, շրջակա միջավայրը ու բնական ռեսուրսները, բնակչության առողջությունը, կառավարման սահմանված կարգը, պետական եւ հասարակական կարգն ու անվտանգությունը պաշտպանելը, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների կանխումը:

Այդ խնդիրների իրականացման նպատակով վարչական վարույթ իրականացնող մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի կանխվեն վարչական իրավախախտումները, բացահայտվեն եւ վերացվեն դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները, ժամանակին, լրիվ եւ համակողմանիորեն բացահայտվեն յուրաքանչյուր գործի հանգամանքները, վարչական իրավախախտում կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի, ոչ մի անմեղ անձ վարչական իրավախախտման կատարման մեջ անհիմն չկասկածվի եւ պատասխանատվության չենթարկվի, ոչ ոքի իրավունքները եւ ազատություններն անօրինական կամ անհիմն չսահմանափակվեն:

Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 2. Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից եւ այլ օրենքներից:

Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը հիմնվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի վրա:

Այլ oրենքներում պարունակվող վարչական իրավախախտումների գործերով վարույթի վերաբերյալ նորմերը պետք է համապատաuխանեն uույն oրենuգրքում ամրագրված սկզբունքներին, բացառությամբ ֆինանսական համակարգում իրականացվող վարչական վարույթների վերաբերյալ նորմերը:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 13-րդ, 20-րդ, 143-րդ, 148-րդ, 206.2-րդ, 216-րդ, 217-րդ, 218-րդ, 219-րդ, 220-րդ, 221-րդ, 222-րդ, 223-րդ 229-րդ, 231-րդ 232-րդ, 243-րդ հոդվածները, ինչպես նաեւ 226-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը, 270-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, 294-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, 310-րդ հոդվածի 3-րդ պարբերության 2-րդ կետը:

Հոդված 4. Օրենսգրքի 5-րդ հոդվածի վերնագրում «ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ» բառերը փոխարինել «տարածքային կառավարման մարմինների, իսկ Երեւան քաղաքում Երեւանի քաղաքապետի» բառերով, 1-ին եւ 4-րդ պարբերություններում  «Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդները» եւ «Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները» բառերը փոխարինել «տարածքային կառավարման մարմինները, իսկ Երեւան քաղաքում Երեւանի քաղաքապետը» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 6. Վարչական իրավախախտումների կանխումը

Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, մշակում եւ իրականացնում են այնպիսի միջոցառումներ, որոնց նպատակն է կանխել վարչական իրավախախտումները, բացահայտել եւ վերացնել դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները:

Տարածքային կառավարման մարմինները, ՀՀ սահմանադրությանը համապատսախան, ապահովելով օրենքների, պետական եւ հասարակական կարգի պահպանությունը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, իրենց տարածքում համակարգում են վարչական իրավախախտումների կանխման ուղղությամբ պետական ու հասարակական բոլոր մարմինների աշխատանքը, ղեկավարում են ոստիկանության եւ վարչական իրավախախտումների դեմ պայքարի կոչված` իրենց հաշվետու մյուս մարմինների գործունեությունը:

Հոդված 6. Օրենսգրքի 7-րդ հոդվածի վերնագրից եւ ողջ տեքստից, ինչպես նաեւ 9-րդ հոդվածի 1-ին պարբերությունից, 17-րդ, 18-րդ եւ 252-րդ հոդվածներից հանել «Սոցիալիստական» բառը:

Հոդված 7. Օրենսգրքի 16-րդ հոդվածում «տերիտորիայում» բառը փոխարինել «տարածքում» բառով, «ԽՍՀՄ» բառերը փոխարինել «ՀՀ» բառերով, իսկ «ԽՍՀ Միության եւ» բառերը հանել:

Հոդված 8. Օրենսգրքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 22.  Վարչական տույժի նպատակները

Վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց եւ կիրառվում է կանխելու ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:

Հոդված 9. Օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 10 . Օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «ԽUՀ Միության oրենuդրությամբ, uույն oրենuգրքով եւ Հայաuտանի Հանրապետության այլ oրենuդրությամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «ԽUՀ Միության oրենuդրությամբ, uույն oրենuգրքով եւ Հայաuտանի Հանրապետության այլ oրենuդրությամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից հանել «ԽUՀ Միության եւ» բառերը:

Հոդված 13. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հանել «վարչական իրավախախտումների մաuին ԽUՀ Միության եւ միութենական հանրապետությունների oրենuդրության հիմունքներին,» բառերը, իսկ «մյուս ակտերին» բառերը փոխարինել «դրույթներ պարունակող օրենքներին» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից հանել «ԽUՀ Միության եւ» բառերը:

Հոդված 15. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հանել «ձեռնարկությանը,» բառը իսկ «վարչական հանձնաժողովը,   պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն, անչափահաuների գործերի հանձնաժողովը, ժողովրդական դատավորը» բառերը փոխարինել «վարչական մարմինները» բառերով, իսկ «շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանը» բառերը փոխարինել «վարչական դատարանը» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 7-րդ գլխի վերնագրում ինչպես նաեւ 95-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին պարբերությունում «կուլտուրայի» բառը փոխարինել «մշակույթի» բառով:

Հոդված 17. Օրենսգրքի 107-րդ հոդվածի վերնագրում, ինչպես նաեւ հոդվածի ողջ տեքստում «կոլտնտեuությունների, uովխոզների» եւ «ու հանրային մյուս տնտեսությունների» բառերը փոխարինել «անձանց սեփականութունը հանդիսացող, ինչպես նաեւ» բառերով:

Հոդված 18. Օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «Առեւտրական ձեռնարկությունների» բառերը փոխարինել «առեւտրային կազմակերպությունների» բառերով, իսկ «ներքին գործերի մարմինների» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության» բառերով իսկ «ձեռնարկությունների» բառը հանել:

Հոդված 19. Օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից թույլատրված է ոգելից խմիչքների բաժակով վաճառք» բառերը փոխարինել «թույլատրված է ոգելից խմիչքների ձեռքբերումը եւ տեղում օգտագործումը» բառերով:

Հոդված 20. Օրենսգրքի 181-րդ հոդվածում «միլիցիայի» բառը փոխարինել «ոստիկանության» բառով:

Հոդված 21. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հանել «ձեռնարկություններում» եւ «կոլտնտեսություններում» բառերը:

Հոդված 22. Օրենսգրքի 190-րդ, 191-րդ, 192-րդ, 193-րդ հոդվածների 1-ին պարբերություններում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության» բառերով:

Հոդված 23 . Օրենսգրքի 206.3. հոդվածի վերնագրից ինչպես նաեւ ողջ տեքստից հանել «մասնավոր» բառը:

Հոդված 24. Օրենսգրքի 213-րդ հոդվածի վերնագրում «զագսի» բառը փոխարինել  «քկագ-ի» բառով եւ 1-ին պարբերությունում «(զագս)» բառը, փոխարինել  «(ՔԿԱԳ)» բառով:

Հոդված 25. Օրենսգրքի 214-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 214 Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք)

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են`

1. տեղական ինքնակառավարման մարմինները

2. տարածքային կառավարման մարմինները

3. դատարանը

4. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրա համար լիազորված այլ մարմիններ (պաշտոնատար անձինք):

Հոդված 26. Օրենսգրքի 215-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 215. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմինների (պաշտոնատար անձանց) իրավասության սահմանազատումը

Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները լուծում են վարչական իրավախախտումների վերաբերյալ բոլոր գործերը, բացառությամբ` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ այլ մարմինների (պաշտոնատար անձանց) իրավասությանը վերապահված գործերի:

Դատարանները քննում են վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մարմինները, եւ լիազորված այլ մարմինները քննում են ՀՀ օրենսդրությամբ իրենց իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Հոդված 27. Օրենսգրքի 224-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 224. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մարմինները

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մարմինները քննում են սույն օրենսգրքի 115 հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով, 116-118 եւ 135 հոդվածներով, 136 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 137 հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով, 138 հոդվածով, (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտում կատարած խախտումների), 139, 140, 167, 172, 172.1 եւ 175 հոդվածներով, 178 հոդվածի 2-րդ մասով, 200, 201 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1. սույն օրենսգրքի 44.1 եւ 44.2 հոդվածներով, 115 հոդվածի 1-ին. 2-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով, 116-118, 135 հոդվածներով, 136 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 137 հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով, 138 հոդվածով (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտում կատարված խախտումների), 139, 167, 172, 173.2, 174, 174.2,  175 հոդվածներով, 178 հոդվածի 2-րդ մասով, 200 եւ 201 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մարմինների պետերը եւ նրանց տեղակալները:

2. սույն օրենսգրքի 123, 123.1, 123.2, 123.3, 123.4, 123.5, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.5, 124.6, 125, 126, 128, 129, 131, 132, 133, 135.1, 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհային ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետը, պետի տեղակալը, ճանապարհային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները եւ նրանց տեղակալները.

3. սույն օրենսգրքի 123, 123.1, 123.2, 123.3 հոդվածներով, 123.4 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով 123.5, 124 (բացառությամբ երեսունյոթերորդ եւ երեսունութերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 124.1, 124.2, 125, 128, 129, 131, 132, 133 եւ 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհային ծառայության տեսուչները:

Հոդված 28. Օրենսգրքի 226-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «հաղորդակցության» բառը փոխարինել «կապի» բառով:

Հոդված 29. Օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում «ՀՀ ներքին գործերի նախարարության» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության» բառերով:

Հոդված 30. Օրենսգրքի 237-րդ հոդվածի վերնագրում ինչպես նաեւ ողջ տեքստում «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության» բառերով:

Հոդված 31. Օրենսգրքի 243-րդ հոդվածի վերնագրում ինչպես նաեւ ողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության0 եւ «ՀՀ բառերից հետո լրացնել   «տրանսպորտի եւ» բառերը:

Հոդված 32. Օրենսգրքի 244.7.-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը» բառերով:

Հոդված 33. Օրենսգրքի 245-րդ հոդվածից հանել «քաղաքացիներին oրենքները պահպանելու ոգով դաuտիարակելը, uոցիալիuտական oրինականությունն ամրապնդելը» բառերը:

Հոդված 34. Օրենսգրքի 246-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «ԽUՀ Միության եւ միութենական հանրապետությունների oրենuդրության հիմունքներով, ԽUՀՄ oրենuդրական ակտերով, ԽUՀՄ Մինիuտրների խորհրդի որոշումներով, uույն oրենuգրքով, Հայաuտանի Հանրապետության այլ oրենuդրական ակտերով եւ Հայաuտանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումներով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով, 2-րդ պարբերությունից հանել «ժողովրդական» եւ «ԽUՀ Միության oրենuդրական ակտերով,« բառերը:

Հոդված 35. Օրենսգրքի 247-րդ հոդվածի 5-րդ կետում «ամնիստիայի» բառը փոխարինել «համաներման» բառով, իսկ 8-րդ կետից հանել «ընկերական» բառը:

Հոդված 36. Օրենսգրքի 250-րդ հոդվածում  «ԽUՀՄ դատախազության մաuին ԽUՀՄ» բառերը փոխարինել «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության» բառերով:

Հոդված 37. Օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «միլիցիայի աշխատողի»  բառերը փոխարինել «ոստիկանության ծառայողի» բառերով:

Հոդված 38. Օրենսգրքի 258-րդ հոդվածի ողջ տեքստում «միլիցիայի աշխատողի» եւ «միլիցիա» բառերը փոխարինել համապատասխանաբար «ոստիկանության ծառայողի» եւ «ոստիկանություն» բառերով, 3-րդ պարբերությունից հանել «այդ թվում` հաuարակական տեuուչները» բառերը, իսկ 6-րդ պարբերությունում «կամավոր ժողովրդական դրուժինայի շտաբում» բառերը փոխարինել «ոստիկանությունում» բառերով:

Հոդված 39. Օրենսգրքի 259-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հանել  «ԽUՀ Միության եւ» բառերը, իսկ 2-րդ պարբերությունում «ԽUՀ Միության oրենuդրությամբ, uույն oրենuգրքով եւ Հայաuտանի Հանրապետության այլ oրենuդրությամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

Հոդված 40. Օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ պարբերություններում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառերով, «ԽUՀ Միության եւ» բառերը հանել, իսկ 6-րդ պարբերությունում «ԽUՀՄ» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

Հոդված 41. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «ԽUՀՄ-ում» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում» բառերով, 5-րդ եւ 6-րդ  պարբերություններում «միլիցիայի աշխատողները» բառերը փոխարինել «ոստիկանության ծառայողների» բառերով, 6-րդ պարբերությունում «ԽUՀՄ» բառերից հետո լրացնել «եւ ՀՀ» բառերը եւ հանել «մյուu միութենական կամ ինքնավար հանրապետության» բառերը, իսկ «ԽUՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն, Հայաuտանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն, միութենական կամ ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն» բառերը փոխարինել «դրանք շնորհած համապատասխան պետական մարմին կամ դրա իրավահաջորդին» բառերով:

Հոդված 42. Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «ԽUՀՄ ներքին գործերի նախարարության, ԽUՀՄ առողջապահության նախարարության եւ ԽUՀՄ արդարադատության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության» բառերով:

Հոդված 43. Օրենսգրքի 266-րդ հոդվածում «գանգատարկվել» բառը փոխարինել «բողոքարկվել» բառով, իսկ «վերադաս մարմնին (պաշտոնատար անձին) կամ դատախազին» բառերը «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

Հոդված 44. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «Ներքին գործերի մարմնի կամ ժողովրդական դատավորի» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կամ դատարանի» բառերով,իսկ «ներքին գործերի մարմնի (միլիցիայի)» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության» բառերով 3-րդ պարբերությունից հանել «ԽUՀ Միության եւ» բառերը:

Հոդված 45. Օրենսգրքի 276-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում «Վարչական հանձնաժողովները եւ անչափահաuների գործերի հանձնաժողովները» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինները» բառերով, 5-րդ պարբերությունից հանել « ԽUՀ Միության եւ» բառերը:

Հոդված 46. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ պարբերությունից հանել «ԽUՀ Միության եւ» բառերը:

Հոդված 47. Օրենսգրքի 279-րդ հոդվածից հանել «հիմքեր կան, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում եւ դրանց կառուցվածքային uտորաբաժանումներում uտեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հաuարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար,» բառերը:

Հոդված 48. Օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին պարբերության 2-րդ նախադասությունը հանել, իսկ 7-րդ պարբերությունից հանել «ԽUՀ Միության եւ» բառերը:

Հոդված 49 . Օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից հանել «ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում եւ դրանց կառուցվածքային uտորաբաժանումներում uտեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հաuարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու կամ դատախազին,» բառերը:

Հոդված 50 . Օրենսգրքի 283-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում «ներքին գործերի մարմնին» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն» բառերով:

Հոդված 51. Օրենսգրքի 284-րդ հոդվածի ողջ տեքստում «ադմինիստրացիային» բառերը փոխարինել «վարչակազմին» բառերով, իսկ «ներքին գործերի մարմնին» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն» բառերով:

Հոդված 52. Օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին կետում «Վարչական հանձնաժողովի, անչափահաuների գործերի հանձնաժողովի որոշումը` պատգամավորների համապատաuխան խորհրդի գործադիր կոմիտե կամ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, որի որոշումը վերջնական է» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները` տարածքային կառավարման մարմիններին կամ դատարան» բառերով, 2-րդ կետում «պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշումը` պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտե կամ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, որի որոշումը վերջնական է» բառերը փոխարինել «տարածքային կառավարման մարմինների (դրանց պաշտոնատար անձանց) որոշումները` դրանց վերադաս մարմին կամ դատարան» բառերով, 3-րդ կետից հանել «շրջանային (քաղաքային) ժողովրդական» բառերը, 4-րդ կետում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության» բառերով, իսկ 2-րդ պարբերությունից հանել «ԽUՀՄ եւ» բառերը:

Հոդված 53. Օրենսգրքի 291-րդ հոդվածում «ԽUՀՄ» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

Հոդված 54. Օրենսգրքի 294-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատարանի, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մարմնի պետի, վերադաս դատարանի եւ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության վերադաս մարմնի պետի լիազորությունները գործը վերանայելիս», 1-ին պարբերությունում «ժողովրդական դատավորի» բառերը փոխարինել «դատարանի» բառերով, «վերադաu դատարանի նախագահի կողմին» բառերը փոխարինել «վերադաս դատարանի կողմից» բառերով:

Հոդված 55. Օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «ԽUՀ Միության oրենuդրությամբ, uույն oրենuգրքով եւ Հայաuտանի Հանրապետության այլ oրենuդրությամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով:

Հոդված 56. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից հանել «ԽUՀ Միության եւ» բառերը:

Հոդված 57. Օրենսգրքի 304-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «ԽUՀՄ ներքին գործերի նախարարության» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության» բառերով:

Հոդված 58. Օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «հանձնվում են վերցնելու ենթակա գույքի գտնվելու վայրի կոմիuիոն խանութ կամ պետական կամ կոոպերատիվ առեւտրի` այդ նպատակի համար հատկացված հատուկ խանութներ` իրացման համար »բառերը փոխարինել «ենթակա են իրացման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով, 2-րդ պարբերությունում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով, 4-րդ պարբերությունից հանել «ԽUՀ Միության եւ» բառերը:

Հոդված 59. Օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «ԽUՀՄ» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

Հոդված 60 . Օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով:

Հոդված 61. Օրենսգրքի 315-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով, իսկ «պետլեռտեխհuկողության փոքրաչափu նավերի պետական տեuչության բառերը փոխարինել «պետական լիազոր մարմնի» բառերով, իսկ 4-րդ պարբորությունում «ԽUՀՄ ներքին գործերի նախարարությունը եւ Հայաuտանի Հանրապետության պետլեռտեխհuկողության փոքրաչափu նավերի պետական տեuչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը եւ պետական լիազոր մարմինը»  բառերով:

Հոդված 62. Օրենսգրքի 317-րդ հոդվածից հանել «հաuարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի միջնորդությամբ:» բառերը:

Հոդված 63. Օրենսգրքի 326-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «ԽUՀ Միության» բառերը փոխարինել» Հանրապետության» բառերով:

Հիմնավորում

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ծանրակշիռ փաստարկներով: Մասնավորապես, անցման ժամանակաշրջանում սա այն եզակի հիմնարար օրենսդրական ակտերից է, որը երբեւէ համակարգված քննարկման առարկա չի դարձել, ինչի արդյունքում էլ ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերում պարբերաբար անխուսափելիորեն կատարվել են տարաբնույթ փոփոխություններ, լրացումներ, ինչպես նաեւ ընդունվել են նոր օրենսդրական ակտեր: Նկատենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքն ընդունվել է դեռեւս 1985թ. դեկտեմբերի 6-ին:

Ընդ որում, վերջիններս չեն բավարարում միասեռ հարաբերությունների կարգավորման միասնականության նվազագույն պահանջներին, իսկ հաճախ էլ գտնվում են ակնհայտ հակասության մեջ:

Մտահոգող է նաեւ այն, որ հիշյալ ինստիտուտին նվիրված օրենսդրական ակտերում առկա են բազմաթիվ դրույթներ, որոնք այս կամ այն չափով չեն համապատասխանում միջազգային իրավական չափանիշներին, ինչի մասին առավել հանգամանորեն կխոսվի ստորեւ:

Գործող օրենսդրության առկա բազմաթիվ թերություններից ու բացթողումներից, թերեւս կարելի է առանձնացնել հետեւյալները`

- օրենսդրական ակտերում (հատկապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում) դեռեւս առկա են այնպիսի ակնհայտ անհիմն ու անհարկի հասկացություններ, ինչպիսիք են «ԽՍՀՄ համակարգը», «սոցիալիստական սեփականությունը», «սոցիալիստական օրինականությունը», «վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը» եւ այլն.

- ի տարբերություն քրեական պատասխանատվության, վարչական պատասխանատվության սուբյեկտներ կարող են լինել նաեւ իրավաբանական անձինք, ինչն ինքնին ողջունելի է, սակայն դրանցում, որպես կանոն, բացակայում են վարույթին առնչվող իրավական նորմեր, իսկ եղածն էլ բավարար չէ ոլորտում ծագող հարցադրումներին ամբողջական լուծում տալու համար: Բնորոշ է նաեւ այն, որ իրավաբանական անձանց համար վարչական պատասխանատվություն սահմանող օրենսդրական ակտերը դասակարգված են` ըստ կառավարման ոլորտների, ինչի արդյունքում կամ դրանք անհարկի կրկնում են միմյանց, կամ` պարունակում են անհարկի հակասություններ: Ստացվում է, որ ներկայումս գործում են վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի բազմաբնույթ արհեստական առանձնահատկություններ, որոնք որեւէ կերպ պայմանավորված չեն կառավարման տվյալ ոլորտով.

- ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վերաբերյալ վարչական իրավախախտումներին առնչվող օրենսդրությունում բացակայում են վարույթին բնորոշ այնպիսի ակնհայտ անհրաժեշտ ինստիտուտներ, ինչպիսիք են վարույթի կասեցումը, կարճումը, նորոգումը եւ այլն.

- բացակայում է տրամաբանական ներքին կապը` քրեական եւ վարչական պատասխանատվությունների միջեւ. հաճախ միեւնույն իրավախախտումը միաժամանակ ամրագրված է, եւ որպես վարչական զանցանք, եւ որպես քրեական հանցագործություն: Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի ընդունմամբ (գործողության մեջ է դրվել 2003թ. օգոստոսի 1-ից), սկզբնական շրջանում բացառվեց որոշ վարչական զանցանքներ կրկնակի կատարելը քրեական հանցագործություն համարելու գաղափարը, ինչն ընդունելի էր նախկին քրեական օրենսգրքով: Մինչդեռ, հետագայում հիշյալ մոտեցումը, այնուամենայնիվ, կիրառման մեջ դրվեց, անտեսելով, սակայն միասնական իրավական չափանիշներով ղեկավարվելու անհրաժեշտությունը.

- վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության էվոլյուցիան առայժմ ընթացել է մեկուսացված. մասնավորապես այդ ոլորտին վերաբերող բազմաթիվ օրենսդրական ակտեր որդեգրել են միանգամայն նոր դրույթներ, որոնք, թեպետ վերաբերում են վարչական պատասխանատվության ինստիտուտին, սակայն որեւէ կերպ չեն արտացոլել այդ ինստիտուտի օրենսդրական դրույթները եւ ամրագրել են միմյանցից խիստ տարբերվող մոտեցումներ.

- վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենսդրությունում առկա են միջազգային իրավական չափանիշներին ակնհայտ հակասող տարաբնույթ ինստիտուտներ, որոնք հարկ է լինում վերացնել նաեւ միջազգային իրավասու կառույցների միանգամայն իրավաչափ միջամտության արդյունքում (բնորոշ է վարչական կալանքը, որպես վարչական տույժի միջոց կիրառելը): Ընդ որում, այդպիսիք գործում են նաեւ ներկայումս: Հավելենք նաեւ, որ հիշյալ մոտեցումները էապես տարբերվում են քրեական պատասխանատվության նույնասեռ ինստիտուտների առնչությամբ կիրառվող մոտեցումներից: Արդյունքում ստացվում է, որ միեւնույն ինստիտուտի առնչությամբ կիրառման մեջ են դրվել միմյանցից սկզբունքորեն տարբերվող դիրքորոշումներ.

- վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրական ակտերը համակարգված չեն: Ընդ որում, այդ թերությունը հատկապես լայն տարածում ունի իրավաբանական անձանց համար վարչական պատասխանատվություն սահմանող օրենսդրական ակտերում, որոնք, որպես կանոն, նվիրված են կառավարման այս կամ այն ոլորտում իրավահարաբերությունների կանոնակարգմանը եւ սոսկ մասնակիորեն պարունակում են վարչական իրավախախտումների վարույթին նվիրված որոշ իրավական նորմեր:

Հիշյալ բացթողումները միայն չնչին մասն են կազմում, գործնականում դրանք անհամեմատ շատ են, ինչը բնորոշ չէ որեւէ իրավական ինստիտուտի:

Օրենսդրության մեջ տեղ գտած լուրջ բացթողումները խիստ բացասաբար են անդրադառնում ինչպես մարդու իրավունքների եւ ազատությունների եւ իրավաբանական անձանց օրինական շահերի պաշտպանության երաշխավորվածության, նշված ոլորտում պետական կառավարման, ինչպես նաեւ վարչական զանցանքների վերաբերյալ գործերով արդարադատության իրականացման արդյունավետության վրա: Բնորոշ է, որ օրենսդրության հիշյալ բացթողումների պարագայում իրավասու պաշտոնատար անձինք հաճախ ղեկավարվում են ոչ թե կոնկրետ իրավական դրույթներով, այլ` հայեցողական որոշումներով: Մտահոգող է նաեւ այն, որ վարույթի համար սահմանված բազմաթիվ անհարկի առանձնահատկությունները գործնականում խիստ բարդացնում են գործառույթների իրականացման բնականոն ընթացքը, անխուսափելի դարձնում անհարկի ֆինանսական եւ մարդկային ծախսեր պահանջող յուրաքանչյուր ոլորտին համապատասխան մասնագիտական լրացուցիչ պատրաստվածություն անցնելու անհրաժեշտությունը եւ այլն:

Վարչական պատասխանատվության ինստիտուտը ներկայումս կիրառում ունի որոշ նախկին հետխորհրդային պետություններում, սակայն այդ ինստիտուտը ենթարկվել է էական բարեփոխումների, գրեթե ամբողջովին համապատասխանեցվել է միջազգային իրավական չափանիշներին եւ գրեթե ընդհանուր ոչինչ չունի այն հիմնադրույթների հետ, որոնք ամրագրված են, մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գործող օրենսգրքում:  Այսպիսով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծում`

1) սահմանվել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց պատասխանատվությանն առնչվող դրույթները.

2)  սահմանել են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի միասնական կանոններ եւ պայմաններ, ինչը բխում է անձանց իրավահավասարության եւ տնտեսական ազատ մրցակցության սահմանադրական սկզբունքների պահանջներից.

3)  վերացվել քրեական դատավարության եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի կանոնների միջեւ առկա անհարկի տարբերությունները, ինչը կնպաստի այդ համասեռ վարույթների նկատմամբ միասնականության ապահովմանը.

4) ներմուծվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթում վերջինիս բնականոն ընթացքն ապահովող եւ անձանց իրավունքները երաշխավորող իրավական համարժեք ինստիտուտներ: Այդպիսիք են, օրինակ, վարույթի կասեցումը, կարճումը, վարչական հարկադրանքի հիմքերի եւ կիրառման պայմանների ու սուբյեկտների շրջանակի հստակեցումը.

5) ապահովված է վարչական զանցանքների հիմնավորված դասակարգումը եւ դրանց համար նախատեսված սանկցիաների ներդաշնակությունը, միեւնույն հետեւանքներ ունեցող զանցանքների համար վարչական տույժերի միատեսակ կիրառումը.

7) վերանայվել են օրենսդրական ակտերն  այն կտրվածքով, որպեսզի վերջիններումս բացառվեն անհարկի կրկնություններն ու հակասությունները, ինչը  կնպաստի իրավակիրառ գործունեության բնականոն իրականացմանը:

8) hաշվի առնելով, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով եւս կիրառվում են հարկադրանքի միջոցներ եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների այլ սահմանափակումներ, հստակեցվել են դրանց հիմքերը, դրանց կիրառման օրինականության նկատմամբ հսկողության շրջանակներն ու պայմանները:

Այսպիսով, այս օրենսգրքի նախագիծը իրենից ներկայացնում է այդ ոլորտի բոլոր իրավահարաբերությունների կանոնակարգմանը նվիրված մեկ ամբողջական կոդիֆիկացված իրավական փաստաթուղթ:

Զուգահեռ անհրաժեշտ է եղել նաեւ բոլոր այն օրենսդրական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարել, որոնք պետք է համապատասխանեցվեին հիշյալ օրենսգրքի նախագծին: