Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի թիվ ՀՕ-69 օրենքի 55 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՀ կենտրոնական բանկն ազատվում է հարկերից եւ տուրքերից: Սույն հոդվածով սահմանված արտոնությունը չի տարածվում մաքսային սահմանին վճարման ենթակա հարկերի, մաքսատուրքերի եւ մաքսավճարների վրա»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի ապրիլի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետւթյան կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին
Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ օրենքի 55 հոդվածով ՀՀ կենտրոնական բանկին վերապահված՝ բոլոր տեսակի հարկերից, տուրքերից եւ այլ պարտադիր վճարներից ազատելու արտոնությունը չի վերաբերվում ՀՀ մաքսային սահմանին վճարման ենթակա հարկերի, մաքսատուրքերի եւ մաքսավճարների վրա:
Առաջարկության ընդունումը ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող հիմնական գործառնությունների վրա չի անդրադառնա: