Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի մարտի 18-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Մասնագիտացված դատարաններն են վարչական դատարանը եւ վարչական վերաքննիչ դատարանը:»:
Հոդված 2 . Օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով:»:
Հոդված 3.
Օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի`
1) «նման» բառը փոխարինել «այդպիսի» բառով.
2) «նույն» բառը փոխարինել «վերաքննիչ վարչական» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի «19» թիվը փոխարինել «16» թվով:
Հոդված 5. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 մասով.
«1.1 Վերաքննիչ վարչական դատարանն իր իրավասության սահմաններում վերանայում է վարչական դատարանի կայացրած դատական ակտերը:»:
Հոդված 6 . Օրենսգրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41.1-րդ հոդվածով.
«Հոդված 41.1 Մասնագիտացված վերաքննիչ վարչական դատարան
1. Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ մասնագիտացված վերաքննիչ վարչական դատարան?դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով:
2. Վերաքննիչ վարչական դատարանի նստավայրը գտնվում է Երեւան քաղաքում:
3. Վերաքննիչ դատարանում վարչական դատարանի ակտերի դեմ բերված բողոքներով գործերի քննության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 50-րդ հոդվածի`
1) 2-րդ մասից հանել «եւ վարչական» բառերը.
2) 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.
«Վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերի քննության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով:»:
Հոդված 8. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենսգրքի 136-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին նախադասությունում «ցուցակը» բառը փոխարինել «ցուցակները (քրեական, քաղաքացիական եւ վարչական մասնագիտացման բաժիններով) » բառերով, իսկ երկրորդ նախադասությունում «ցուցակում» բառը` «ցուցակներում»բառով.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներն են`
1) վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը` համապատասխան մասնագիտացման բաժիններով.
2) վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակը` համապատասխան մասնագիտացման բաժիններով:».
3) լրացնել 4-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«4. Դատավորների ծառայողական առաջխաղացման յուրաքանչյուր ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը կազմված է առավելագույնը հինգ դատավորից:»:
Հոդված 10. Օրենսգրքի 137-րդ հոդվածում`
1) վերնագրում «առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների» բառերը փոխարինել «վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար» բառերով.
2) 1-ին մասում «առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների» բառերը փոխարինել «վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար» բառերով.
3) 1-ին մասի 1-ին կետից հանել «մասնագիտացված» բառը.
4) 2-րդ մասում «առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների» բառերը փոխարինել «վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար» բառերով, իսկ «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.
5) 2-րդ մասը լրացնել 3-րդ կետով.
«3) վարչական մասնագիտացում» բառերով:
Հոդված 11.
Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին, 4-րդ, 6-րդ (բացառությամբ 3-րդ մասի), 9-րդ եւ 10-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2010 թվականի նոյեմբերի 1-ից:
3. Սույն օրենքով նախատեuված նոր uտեղծվող վերաքննիչ վարչական դատարանում դատավորների եւ դատարանի նախագահի պաշտոններում նշանակումները կատարվում են ոչ ուշ, քան մինչեւ 2010 թվականի նոյեմբերի 25-ը: