Գլուխ 1. Հիմնական դրույթներ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Առաջին ատյանի դատարաններն են`
1) ընդհանուր իրավասության դատարանները.
2) վարչական դատարանը:
4. Վերաքննիչ դատարաններն են`
1) քրեական վերաքննիչ դատարանը.
2) քաղաքացիական վերաքննիչ դատարանը.
3) վարչական վերաքննիչ դատարանը:
5. Վարչական դատարանը եւ վարչական վերաքննիչ դատարանը մասնագիտացված դատարաններ են:»:
Հոդված 2. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի «նույն» բառը փոխարինել «վարչական վերաքննիչ» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի «19» թիվը փոխարինել «16» թվով:
Հոդված 5. Օրենսգրքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ, 1.2-րդ եւ 1.3-րդ մասերով.
«1.1 Վարչական վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմաններում վերանայում է վարչական դատարանի կայացրած դատական ակտերը:
1.2 Վարչական վերաքննիչ դատարանի վրա տարածվում են սույն օրենսգրքով վերաքննիչ դատարանների համար նախատեսված բոլոր նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
1.3. Վարչական վերաքննիչ դատարանում վարչական դատարանի ակտերի դեմ բերված բողոքներով գործերի քննության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 40-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենսգրքի 41-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.
2) 1-ին մասում լրացնել նոր 3-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.
«3) վարչական վերաքննիչ դատարանը:».
3) լրացնել 3.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«3.1 Վարչական վերաքննիչ դատարանը գործում է դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով:»:
Հոդված 8. Օրենսգրքի 50-րդ հոդվածի`
1) 2-րդ մասից հանել «եւ վարչական» բառերը.
2) 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.
«Վարչական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերի քննության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով:»:
Հոդված 9. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենսգրքի 99-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով.
2) լրացնել 6.1-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.
«6.1) վերաքննիչ վարչական դատարանից` մեկ անդամ.»:
Հոդված 11. Օրենսգրքի 136-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին նախադասությունում «ցուցակը» բառը փոխարինել «ցուցակները» բառերով, իսկ երկրորդ նախադասությունում «ցուցակում» բառը` «ցուցակներում»բառով.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներն են`
1) վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը` քրեական, քաղաքացիական, վարչական մասնագիտացման բաժիններով.
2) վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը.»:
Հոդված 12. Օրենսգրքի 137-րդ հոդվածում`
1) վերնագրում «Առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների» բառերը փոխարինել «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար» բառերով.
2) 1-ին մասում «առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների» բառերը փոխարինել «վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար» բառերով.
3) 1-ին մասի 1-ին կետից հանել «մասնագիտացված» բառը.
4) 2-րդ մասում «առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների» բառերը փոխարինել «վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար» բառերով, իսկ «հետեւյալ երկու» բառերը փոխարինել «երեք» բառով.
5) 2-րդ մասը լրացնել 3-րդ կետով.
«3) վարչական մասնագիտացում» բառերով:
Հոդված 13 . Օրենսգրքի 138-րդ հոդվածում`
1) վերնագրում «Վերաքննիչ դատարանի դատավորների» բառերը փոխարինել «վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար» բառերով.
2) 1-ին մասում «վերաքննիչ դատարանի դատավորների» բառերը փոխարինել «վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասում «վերաքննիչ ատյանի դատարանների դատավորների» բառերը փոխարինել «վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար» բառերով:
Հոդված 15. Օրենսգրքի 142-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի առաջին նախադասությունում «ծառայողական» բառից առաջ լրացնել «վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար» բառերը.
2) 4-րդ մասի առաջին եւ երկրորդ նախադասություններում «վերաքննիչ դատարանի» բառերը փոխարինել «վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար» բառերով:
Հոդված 16. Օրենսգրքի 144-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «ծառայողական» բառից առաջ լրացնել «վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար» բառերը.
2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «ծառայողական» բառից առաջ լրացնել «վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար» բառերը.
3) 4-րդ մասի երկրորդ եւ չորրորդ նախադասություններում «ծառայողական» բառից առաջ լրացնել «վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար» բառերը.
3) 5-րդ մասում «ծառայողական» բառից առաջ լրացնել «վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար» բառերը:
Հոդված 17. Օրենսգրքի 145-րդ հոդվածում «առաջին ատյանի մասնագիտացված դատարանի» բառերը փոխարինել «վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար» բառերով:
Գլուխ 2. Անցումային դրույթներ
Հոդված 18.
Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն օրենքով սահմանված է ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ:
2. Սույն օրենքի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ հոդվածի 3-րդ մասը, 8-րդ եւ 9-րդ հոդվածները ուժի մեջ են մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից:
3. Սույն օրենքի 10-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանից Արդարադատության խորհրդի դատավոր անդամի լիազորությունները դադարելու կամ վաղաժամկետ դադարելու պահից:
Հոդված 19. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմումը
1. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո տասնօրյա ժամկետում Արդարադատության խորհուրդը կազմում եւ Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը:
2. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկվում են առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների ծառայողական առաջախաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված բոլոր անձինք:
Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկվում են առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների ծառայողական առաջախաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկված բոլոր անձինք:
3. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո հնգօրյա ժամկետում առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում աշխատող անձինք վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի (այսուհետ` ցուցակ) վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկվելու համար կարող են դիմում ներկայացնել Արդարադատության խորհրդին:
4. Դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո եռօրյա ժամկետում Արդարադատության խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն: Այդ նպատակով կազմվում են քվեաթերթիկներ` ընդգրկելով դիմում ներկայացրած բոլոր թեկնածուներին: Յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյունով:
5. Արդարադատության խորհրդի անդամն ունի 9 ձայնի իրավունք: Քվեարկության մաuնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Եթե քվեարկության մասնակիցը ավելի ձայն է տվել, քան սահմանված է սույն մասով, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր: Քվեարկության արդյունքներով ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկելու համար Հանրապետության Նախագահին են առաջարկվում առավել «կողմ» ձայներ ստացած 9 դատավորներ: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած դատավորներին: Լրացուցիչ քվեարկության ժամանակ Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
Հոդված 20. Վարչական վերաքննիչ դատարանի նախագահի նշանակումը
1. Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ կարող են նշանակվել ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձը, այլ վերաքննիչ դատարանի դատավորը կամ նախագահը, վճռաբեկ դատարանի պալատի դատավորը կամ պալատի նախագահը:
2. Ցուցակը Հանրապետության Նախագահի կողմից հաստատվելուց հետո եռօրյա ժամկետում վարչական վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնին հավակնող դատավորները կարող են դիմել Արդարադատության խորհրդին:
3. Արդարադատության խորհուրդը, հաշվի առնելով ՀՀ դատական օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, դիմումները ստանալու վերջնաժամկետը լրանալուց հետո եռօրյա ժամկետում անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն: Քվեաթերթիկում ընդգրկվում են դիմում ներկայացրած բոլոր անձինք: Յուրաքանչյուր հավակնողի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյունով:
4. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Մեկ ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր: Քվեարկության արդյունքներով Հանրապետության Նախագահին է առաջարկվում առավել «կողմ» ձայներ ստացած անձը? Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
5. Եթե վարչական վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղի համար դիմել է մեկ թեկնածու, ապա նա համարվում է քվեարկությունն անցած, եթե ստացել է Արդարադատության խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին: Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում սույն հոդվածով սահմանված կարգով վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարության հիման վրա սկսվում են նոր առաջադրումներ:
6. Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, չի նշանակում համապատասխան անձին դատարանի նախագահ, ապա սույն հոդվածով սահմանված կարգով վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարության հիման վրա սկսվում են նոր առաջադրումներ:
Հոդված 21. Վարչական վերաքննիչ դատարանի դատավորների նշանակումը
1. Վարչական վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում Հանրապետության Նախագահին թեկնածություն առաջարկելու նպատակով վճռաբեկ դատարանի նախագահը ցուցակը Հանրապետության Նախագահի կողմից հաստատելուց հետո երկշաբաթյա ժամկետում Արդարադատության խորհրդին է ներակայացնում ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկված բոլոր դատավորների ցուցակը (բացառությամբ նրանց, ովքեր գրավոր դիմում եմ ներկայացրել չառաջադրվելու մասին), ինչպես նաեւ ինքնառաջադրված այլ վերաքննիչ դատարանի դատավորը կամ նախագահը, վճռաբեկ դատարանի պալատի դատավորը կամ պալատի նախագահը:
2. Արդարադատության խորհուրդը, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն: Քվեաթերթիկում ընդգրկվում են բոլոր թեկնածուները: Յուրաքանչյուրի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյունով:
3. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի վեց ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Վեց ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր: Քվեարկության արդյունքներով դրական եզրակացություն է տրվում առավել «կողմ եմ» ձայներ ստացած վեց անձանց: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն? քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
4. Հանրապետության Նախագահը թեկնածուի վերաբերյալ դրական եզրակացությունը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, հանում է նրան ցուցակից` կա'մ նշանակելով պաշտոնում, կա'մ մերժելով նրա նշանակումը: