Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-978-23.09.2010,25.10.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 26-րդ հոդվածի 2-րդ կետում «անհատ ձեռնարկատեր գրանցվելու» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր հաշվառվելու» բառերով, իսկ «գրանցման» բառից հետո լրացնել «կամ հաշվառման» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 55-րդ հոդվածի`

1) 1-ին կետում «հիմնադիրների» բառից հետո լրացնել «(մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի» բառերը, իսկ 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ կետից հանել «իրավաբանական անձի կառավարման կարգը,» բառերը.

3) 2-րդ կետում «անձանց համար`» բառերից հետո լրացնել «սույն օրենսգրքով եւ (կամ)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին կետում «օրենքով եւ նրա» բառերը փոխարինել «օրենսգրքով, օրենքով եւ (կամ) իրավաբանական անձի» բառերով.

ՀՈԴՎԱԾ 4 . Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության կամ առեւտրային  կոոպերատիվի: Եթե նշված ժամկետում ընկերությունը չվերակազմավորվի կամ նրա մաuնակիցների թիվը չպակաuի մինչեւ uույն կետում uահմանված քանակը, ապա ընկերությունը ենթակա է լուծարման:»:

ՀՈԴՎԱԾ 5 . Օրենսգրքի 97-րդ հոդվածից հանել «նրանց ներդրած ավանդների կազմի եւ կարգի, ավանդները ներդնելու պարտականությունները խախտելու համար պատաuխանատվության, ընկերության կառավարման մարմինների կազմի եւ իրավաuության ու նրանց որոշումների ընդունման կարգի մաuին` ներառյալ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամաuնությամբ,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 6. «Օրենսգրքի 98-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ նախադասությունում  «ակտիվների արժեքը» բառերից հետո լրացնել «կազմում է բացասական մեծություն կամ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ կետում «բաժնետիրական ընկերության» բառերից հետո լրացնել «եւ առեւտրային կոոպերատիվի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 101-րդ հոդվածի`

1) 3-րդ կետում «նախապատվության իրավունքից» բառերից հետո լրացնել «(բացառությամբ "Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների uնանկության մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված դեպքի)» բառերը.

2) 6-րդ կետի 1-ին նախադասությունում «, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեuված չէ, որ նման անցումը թույլատրվում է միայն ընկերության մնացած մաuնակիցների համաձայնությամբ» բառերը փոխարինել «միայն ընկերության մնացած մասնակիցների համաձայնությամբ» բառերով.

3) 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ նախադասությամբ.

«Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ նման անցումը թույլատրվում է առանց մնացած մասնակիցների համաձայնության:»:

ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ»» ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» , ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Համաշխարհային բանկի կողմից իրականացվել է «Դուինգ բիզնեսը Հայաստանում» ուսումնասիրությանը, որի համաձայն Հայաստանի Հանրապետությանը իրավաբանական անձանց գրանցման բնագավառում այլ երկրների համեմատ գտնվում է 66-րդ տեղում եւ այդ արդյունքը պայմանավորված է իրավաբանական անձանց գրանցման գործընթացի դժվարություններով, քանի որ իրավաբանական անձանց գրանցումը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն պահանջում է շատ ժամանակ եւ լրացուցիչ ֆինանսական ծախսեր, մասնավորապես` իրավաբանական անձ գրանցելու համար անձինք պարտավոր են իրականացնել 9 գործընթաց, իսկ իրավաբանական անձի գրանցումը տեւում է 18 օր:

Գործող օրենսդրության համաձայն իսկապես իրականացվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման բարդ ընթացակարգ, ինչը շատ ժամանակատար է, առաջացնում է լրացուցիչ դժվարություններ, որոշ դեպքերում նաեւ կոռուպցիոն ռիսկեր, քանի որ անձը իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր գրանցելու համար ստիպված է դիմել մի շարք պետական մարմինների, մասնավորապես Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե եւ այլն:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հիշյալ օրենքների նախագծերով առաջարկվում է հեշտացնել իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատեր հիմնադրելու գործընթացը, ներդնելով «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունք որի համաձայն իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հիմնադրելու ցանկությունն ունեցող անձը պետք է այցելի միայն մեկ կառույց` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, որը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնում բոլոր ընթացակարգերը` համագործակցելով, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, Երեւանի քաղաքապետարանի եւ այլ մարմինների հետ: Բացի այդ առաջարկվում է վերացնել անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման պահանջը, դրա փոխարեն սահմանել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձինք հաշվառվում են գրանցող մարմնի կողմից: Հաշվառումը հավաստող փաստաթուղթը` վկայականը պետք է ներառի ՀՎՀՀ-ն:

Նախատեսվում է նաեւ ընկերության գործունեության մեկնարկի ընթացակարգերի պարզեցում, ժամանակի եւ ծախսերի կրճատում: Ընկերության հիմնադրման ընթացակարգերի իրականացում ներկայիս 18-20 օրվա փոխարեն 5-6 օրում:

Օրենքների  նախագծերով առաջարկված են նշված խնդիրների լուծման հետեւյալ մոտեցումները:

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Կատարվող փոփոխությունները պայմանավորված են անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումը պետական հաշվառմամբ փոխարինելով, պետական գրանցումները (հաշվառումները) «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքով իրականացնելու հնարավորության ստեղծմամբ, մասնավորապես նախատեսվում է պետական միասնական գրանցամատյանում գրառել տեղեկություններ հարկ վճարողի հաշվառման համարի մասին:

Նախագծի 8-րդ, 9-րդ եւ 10-րդ հոդվածներով Օրենքի 11-րդ հոդված 3-րդ, 12-րդ հոդվածի 2-րդ եւ 13-րդ հոդվածի 2-րդ կետերում կատարված փոփոխությունները հստակեցնում են «Առեւտրային կազմակերպությունների կանոնադրության համապատասխանությունն օրենքի պահանջներին չի ստուգվում» դրույթը: Կոռռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով հստակեցված է «անհատականացնող տվյալներ» արտահայտությունը` սահմանվել է, որ առեւտրային կազմակերպությունների համար uտուգվում են միայն ներկայացված կանոնադրության ամբողջականությունն ու օրենքի 20-րդ հոդվածով սահմանված, կանոնադրության մեջ ներառման ենթակա, տեղեկությունների, ինչպես նաեւ իրավաջորդության մասին դրույթների լիարժեքությունը եւ ճշտությունը:

Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետում կատարված փոփոխությունը հստակեցնում է անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրը` սահմանված է, որ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման համար օրենքով սահմանված փաստաթղթերը կարող են ներկայացնել բնակության կամ հաշվառման վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում: Նույն հոդվածով հստակեցված են նաեւ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման մերժման հիմքերը` հակասություններ ներկայացված փաստաթղթերում, հաշվառված լինել:

Նախագծի 11-րդ հոդվածով հնարավորություն է ստեղծվում օրենքով սահմանված հարցումը հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար, ինչպես նաեւ հաստակեցվում է «այլ պատասխան» արտահայտությունը: Նույն հոդվածը սահմանել է, որ դիմումը ներկայացնելու պահից անհատ ձեռնարկատերը համարվում է պետական հաշվառումից հանված:

Օրենքի 15-րդ հոդվածում կատարվող փոփոխությունը նախադրյալներ է ստեղծում պետական գրանցման (հաշվառման) համար անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով գրանցող մարմին ներկայացնելու համար:

Նախագծի 14-րդ հոդվածը կանոնակարգում է պետական մարմիններին` Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը եւ Հայաuտանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին տեղեկությունների տրամադրման հետ կապված հարցերը:

Նախագծի 18-րդ հոդվածով Օրենքի 21-րդ հոդված 21-րդ կետում կատարված փոփոխությունը պետական գրանցման հնարավորություն է տալիս այն անձանց, որոնք ունեն ֆիրմայն անվանման գրանցման հնարավորության մասին եզրակացություն: Այս դեպքում դիմումին չի կցվում ֆիրմային անվանման գրանցման հայտը, փոխարենը դիումում նշվում է եզրակացության համարը: Նույն հոդվածով սահմանված է, որ գրանցող մարմին ներկայացվող դիմումներում լրացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Կարարվող բոլոր փոփոխությունները պայմանավորված են պետական գրանցումը պետական հաշվառմամբ փոխարինելով:

Փոփոխություն օրենքի 4-րդ հոդվածը հստակեցնում անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը` այն է անձի բնակության կամ հաշվառման վայրը:

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

 Կարարվող բոլոր փոփոխությունները պայմանավորված են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրությունների հնարավոր պարզեցմամբ, ինչպես նաեւ նկատված թերությունների ու տարակարծ մեկնաբանվող դրույթների հաստակեցմամբ (մասնավորապես օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետում): Առաջարկված փոփոխությունները թույլ են տալիս գործել բացառապես օրենքի դրույթներին համապատասխան: Միաժամանակ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համար հնարավորություն է ստեղծված գործնականում բոլոր էական դրույթները կանոնադրությամբ կանոնակարգել այլ կերպ:

Առաջարկված փոփոխությունների ընդունումից հետո սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությունը կարող է բաղկացած լինել 1 թերթից:

Օրենքով, մասնավորապես առաջարկվում է.

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Կարարվող փոփոխությունները պայմանավորված են անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումը պետական հաշվառմամբ փոխարինելով:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Կարարվող փոփոխությունները պայմանավորված են անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումը պետական հաշվառմամբ փոխարինելով, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրությունների հնարավոր պարզեցմամբ:

Նախագծի 8-րդ հոդվածի «գ» կետի համաձայն կատարվող փոփոխությունը, կիրառելով անալոգիան, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին թույլ է տալիս վերակազմավորվել արտադրական կոոպերատիվի:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ»» ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նկատի ունենալով վերոհիշյալ իրավական ակտերով նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, մասնավորապես հիշյալ օրենսգրքերի համապատասխան հոդվածներում լրացվել են անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառմանը վերաբերող դրույներ:

 Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը - առավել հեշտացնել եւ դյուրին դարձնել իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հիմնադրման ընթացակարգերը, մասնավորապես` ֆիրմային անվանման տրամադրումը, պետական գրանցումը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձանց հաշվառումը, հարկային համարի տրամադրումը եւ այլն: