ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 26-րդ հոդվածի 2-րդ կետում «անհատ ձեռնարկատեր գրանցվելու» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր հաշվառվելու» բառերով, իսկ «գրանցման» բառից հետո լրացնել «կամ հաշվառման» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 55-րդ հոդվածի`
1) 1-ին կետում «հիմնադիրների» բառից հետո լրացնել «(մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի» բառերը, իսկ 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ կետից հանել «իրավաբանական անձի կառավարման կարգը,» բառերը.
3) 2-րդ կետում «անձանց համար`» բառերից հետո լրացնել «սույն օրենսգրքով եւ (կամ)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին կետում «օրենքով եւ նրա» բառերը փոխարինել «օրենսգրքով, օրենքով եւ (կամ) իրավաբանական անձի» բառերով.
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության կամ առեւտրային կոոպերատիվի: Եթե նշված ժամկետում ընկերությունը չվերակազմավորվի կամ նրա մաuնակիցների թիվը չպակաuի մինչեւ uույն կետում uահմանված քանակը, ապա ընկերությունը ենթակա է լուծարման:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 97-րդ հոդվածից հանել «նրանց ներդրած ավանդների կազմի եւ կարգի, ավանդները ներդնելու պարտականությունները խախտելու համար պատաuխանատվության, ընկերության կառավարման մարմինների կազմի եւ իրավաuության ու նրանց որոշումների ընդունման կարգի մաuին` ներառյալ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամաuնությամբ,» բառերը:
ՀՈԴՎԱԾ 6. «Օրենսգրքի 98-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ նախադասությունում «ակտիվների արժեքը» բառերից հետո լրացնել «կազմում է բացասական մեծություն կամ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ կետում «բաժնետիրական ընկերության» բառերից հետո լրացնել «եւ առեւտրային կոոպերատիվի» բառերը:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 101-րդ հոդվածի`
1) 3-րդ կետում «նախապատվության իրավունքից» բառերից հետո լրացնել «(բացառությամբ "Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների uնանկության մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված դեպքի)» բառերը.
2) 6-րդ կետի 1-ին նախադասությունում «, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեuված չէ, որ նման անցումը թույլատրվում է միայն ընկերության մնացած մաuնակիցների համաձայնությամբ» բառերը փոխարինել «միայն ընկերության մնացած մասնակիցների համաձայնությամբ» բառերով.
3) 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ նախադասությամբ.
«Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ նման անցումը թույլատրվում է առանց մնացած մասնակիցների համաձայնության:»:
ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: