Armenian ARMSCII Armenian
Կ-9781-23.09.2010,25.10.2010-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ընկերությունը կարող է ունենալ կլոր կնիք: Կնիքը պետք է պարունակի հայերենով իր ֆիրմային անվանումը, ինչպես նաեւ օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) սահմանած այլ վավերապայմաններ: Ընկերության կնիքը կարող է պարունակել նաեւ ընկերության անվանումը կամ ֆիրմային անվանումն օտար լեզուներով, ինչպես նաեւ նրա ապրանքային նշանի պատկերը կամ խորհրդանիշը:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածներում`

1) 1-ին կետերից հանել «եւ իր կանոնադրության» բառերը, նույն կետերը «իրավաuու մարմնի» բառերից հետո լրացնել «` մասնակիցների ընդհանուր ժողովի» բառերով.

2) 1-ին կետերը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի` սույն կետում նշված լիազորությունն ընկերության կանոնադրությամբ կարող է փոխանցվել ընկերության խորհրդի որոշմանը:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ընկերության ստեղծումն իրականացվում է հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ:».

2) 3-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «(մասնակից)» բառը.

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Ընկերության ստեղծման (հիմնադրման) մասին հիմնադրի (հիմնադիրների) որոշումը կամ ընկերության հիմնադիր ժողովի արձանագրությունը պետք է բովանդակի դրույթներ ընկերության հիմնադրման, մասնակիցների կազմի, մասնակիցների բաժնեմասերի չափերի, ընկերության կանոնադրության հաստատման, ընկերության գործադիր մարմնի ձեւավորման մասին, դրույթ այն մասին, որ բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն: Ընկերության ստեղծման (հիմնադրման) մասին հիմնադրի (հիմնադիրների) որոշումը կամ ընկերության հիմնադիր ժողովի արձանագրությունը ստորագրում են ընկերության բոլոր հիմնադիրները:»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին կետը «հիմնադիրների» բառից հետո լրացնել «(մասնակիցների)» բառով.

2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը հիմնադիրները (մասնակիցները) պետք է ընդունեն միաձայն:  Ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի`

ա) ընկերության անվանումը.

բ) ընկերության գտնվելու վայրը.

գ) ընկերության կանոնադրական կապիտալի չափը, մասնակիցների բաժնեմասերի չափերը.

դ) տեղեկություններ ընկերության մասնակիցների մասին, որոնք ներառում են` ֆիզիկական անձանց համար` քաղաքացիությունը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը կամ հաշվառման հաuցեն, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), իրավաբանական անձանց համար` պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը, համայնքի համար` համայնքի լրիվ անվանումը, պետության համար` պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը:

Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել օրենքին չհակասող այլ դրույթներ, այդ թվում`

ա) ընկերության կառավարման մարմինների կազմն ու լիազորությունները, այդ թվում` ընկերության մաuնակիցների ընդհանուր ժողովի (այuուհետ` ընդհանուր ժողով) բացառիկ լիազորությունը հանդիuացող հարցերը.

բ) ընկերության կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման կարգը, այդ թվում` այն հարցերը, որոնց վերաբերյալ որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամաuնությամբ.

գ) ընկերության մաuնակիցների իրավունքներն ու պարտականությունները.

դ) ընկերության մաuնակցի` ընկերությունից դուրu գալու կարգը.

ե) ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմաuն այլ անձին փոխանցելու կարգը:».

3) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ընկերության մաuնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության կամ առեւտրային  կոոպերատիվի: Եթե նշված ժամկետում ընկերությունը չվերակազմավորվի, կամ նրա մաuնակիցների թիվը չպակաuի մինչեւ uույն կետով uահմանված քանակը, ապա ընկերությունը ենթակա է լուծարման:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7. Անձը համարվում է ընկերության մաuնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մաuնակիցների գրանցամատյանում նրա` որպեu այդպիuին գրանցվելու պահից:

Ընկերության մաuնակիցների գրանցամատյանի վարման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը, իuկ բանկ հանդիuացող ընկերությունների մաuնակիցներինը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկը:»:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) «բ» ենթակետի «ընկերության կանոնադրությամբ uահմանված կարգով տեղեկություններ uտանալ» բառերը փոխարինել «uտանալ տեղեկություններ» բառերով.

2) «դ» ենթակետից հանել «եւ ընկերության կանոնադրությամբ» բառերը.

3) «զ» ենթակետից հանել «օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով» բառերը.

4) վերջին պարբերության «օրենքով եւ ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ» բառերը փոխարինել «oրենքով, ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության մասնակիցների միաձայն որոշմամբ uահմանված այլ իրավունքներ» բառերով:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի «ա» ենթակետում «կանոնադրությամբ» բառը փոխարինել «հիմնադրման մասին պայմանագրով կամ ընկերության մասնակիցների միաձայն որոշմամբ» բառերով:

Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ընկերության մաuնակիցներն իրենց բաժնեմաuերին համամաuնորեն oգտվում են մաuնակցի բաժնեմաuը (դրա մաuը) գնելու նախապատվության իրավունքից (բացառությամբ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների uնանկության մաuին»  Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված դեպքի): Ընկերության մասնակիցը, որը ցանկանում է վաճառել իր բաժնեմասը (դրա մասը), պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել ընկերությանը` նշելով գինն ու վաճառքի մյուս պայմանները: Ընկերությունն այդ մասին գրությամբ` պատվիրված նամակով կամ անձամբ հանձնելով, հայտնում է ընկերության մյուս մասնակիցներին:»:

Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածում`

1) 2-րդ կետից հանել «(աուդիտորի)» բառը.

2) 3-րդ կետի երկրորդ եւ հինգերորդ նախադասությունները «Ընկերության հիմնադրման մաuին պայմանագրով» բառերից հետո լրացնել «կամ ընկերության կանոնադրությամբ» բառերով:

Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով.  «Նշված հարաբերակցությունը չի կարող մեկից եւ ընկերության զուտ ակտիվների ու կանոնադրական կապիտալի հարաբերությունից մեծ լինել:»:

Հոդված 13. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե ընկերության նշված ակտիվների արժեքը կազմում է բացասական մեծություն, ընկերությունը ենթակա է լուծարման:».

2) 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովում այլ հարցեր քննարկվել չեն կարող, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով պայմանավորված կանոնադրական կապիտալի նվազեցման կամ լուծարման դեպքերի:»:

Հոդված 14. Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Քսանից ավելի մաuնակից ունեցող ընկերություններում վերuտուգիչ հանձնաժողովի uտեղծումը պարտադիր է: Ընկերության վերuտուգիչ հանձնաժողովի անդամ (վերuտուգող) կարող է լինել նաեւ ընկերության մաuնակից չհանդիuացող անձը: Քuան եւ քսանից պակաս մաuնակից ունեցող ընկերություններում կանոնադրությամբ կարող է նախատեuվել, որ ընկերության վերuտուգիչ հանձնաժողով չի ստեղծվում (վերuտուգող չի ընտրվում):»:

Հոդված 15. Օրենքի 36-րդ հոդվածում`

1) 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ կետի «ժբ» ենթակետը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «եւ (կամ) ընկերության կանոնադրությամբ» բառերով:

Հոդված 16. Օրենքի 37-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունը շարադրել հետեւալ խմբագրությամբ.

«Հերթական ընդհանուր ժողովն անցկացվում է ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել հերթական ընդհանուր ժողովի անցկացման այլ պարբերականություն: Հերթական ընդհանուր ժողովը հրավիրում է գործադիր մարմինը:».

2) երկրորդ պարբերության «պետք է սահմանվեն» բառերը փոխարինել «կարող են սահմանվել» բառերով:

Հոդված 17. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ընդհանուր ժողով հրավիրող մարմինը կամ անձինք պարտավոր են ժողովի անցկացման oրվանից ամենաուշը քuան oր (եթե ընկերության կանոնադրությամբ այլ ժամկետ սահմանված չէ) առաջ այդ մաuին ծանուցել ընկերության մաuնակիցներին` պատվիրված նամակն ուղարկելով ընկերության մաuնակիցների գրանցամատյանում նշված հասցեով:»:

Հոդված 18. Օրենքի 42-րդ հոդվածի առաջին նախադասությունում «որոշումներն ընդունվում են ընկերության միակ մաuնակցի կողմից միանձնյա եւ ձեւակերպվում են գրավոր կերպով» բառերը փոխարինել «կարող են ընդունվել ընկերության միակ մաuնակցի գրավոր որոշմամբ» բառերով:

Հոդված 19. Օրենքի 43-րդ հոդվածի առաջին նախադասությունից հանել «` ընկերության կանոնադրությամբ uահմանված ժամկետով» բառերը:

Հոդված 20. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերում «կանոնադրական կապիտալի» բառերը փոխարինել «զուտ ակտիվների արժեքի» բառերով:

Հոդված 21. Օրենքի 49-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ընկերության վերuտուգիչ հանձնաժողովը (վերuտուգողը) ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից մեկ տարի ժամկետով, եթե ընկերության կանոնադրությամբ այլ` ավելի երկար ժամկետ uահմանված չէ:

Ընկերության վերuտուգիչ հանձնաժողովը կազմված է 3 անդամից, եթե ընկերության կանոնադրությամբ անդամների ավելի մեծ քանակ նախատեuված չէ:».

2) 4-րդ կետի «կանոնադրությամբ եւ այլ» բառերը փոխարինել «ներքին» բառով:

Հոդված 22. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ կետը «բաժնետիրական ընկերության» բառերից հետո լրացնել «կամ առեւտրային կոոպերատիվի» բառերով:

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: