ՀՈԴՎԱԾ 1.
«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-167 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ պարբերությունում
«չի կարող գրանցվել» բառերը փոխարինել «չի կարող հաշվառվել» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածում «պետական գրանցման» եւ «պետական գրանցումն» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական հաշվառման» եւ «պետական հաշվառումն» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածի վերնագիրը, 1-ին եւ 2-րդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 4. ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՍՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, հաշվառումից հանելն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կատարվում է անժամկետ»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածում «բնակության» բառը փոխարինել «պետական հաշվառման» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը գրանցված անհատ ձեռնարկատերերը համարվում են անժամկետ հաշվառված, նրանց վրա տարածվում են uույն oրենքի դրույթները, եւ նրանք պարտավոր չեն հաշվառվել: