Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում «պետական գրանցման» եւ «պետական գրանցումն» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական հաշվառման» եւ «պետական հաշվառումն» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի վերնագիրը, առաջին եւ երկրորդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը եւ նրան հաշվառումից հանելը
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, նրան հաշվառումից հանելն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կատարվում է անժամկետ:»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում «բնակության» բառը փոխարինել «պետական հաշվառման» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը գրանցված անհատ ձեռնարկատերերը համարվում են անժամկետ հաշվառված, նրանց վրա տարածվում են uույն oրենքի դրույթները, եւ նրանք պարտավոր չեն հաշվառվել: