Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9785-25.10.2010-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այuուհետ` Oրենuգիրք) 169-րդ հոդվածի առաջին մասի դիսպոզիցիան շարադրել նոր խմբագրությամբ.

«Ապորինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այսինքն առանց անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման կամ իրավաբանական անձի պետական գրանցման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը`»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 170.2 հոդվածի առաջին մասի դիսպոզիցիան շարադրել նոր խմբագրությամբ.

«Պետական լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից իրավաբանական անձի գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման կամ լիցենզավորման կամ դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալները հարկային տեսչության մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը`»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 170.5  հոդվածի առաջին մասի դիսպոզիցիան շարադրել նոր խմբագրությամբ.

«Պետական լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռնարկատիրոջը օրենքով սահմանված ժամկետում չհաշվառելը կամ իրավաբանական անձին օրենքով սահմանված ժամկետում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը`»:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: