Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1005-25.10.2010-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2000 թվականի ապրիլի 3-ին ՀՕ- 52 օրենքի 21-րդ հոդվածից եւ հոդվածի վերնագրից հանել «արտահանումը» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրը:

Հիմնավորում

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվում է, որ վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումը ու դրանց պահումը անազատ պայմաններում կամ վերաբնակեցումը ազատ պայմաններում իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ: Ընդորում, նույն կենդանու ձեռքբերման բոլոր տեսակները արդեն իսկ ենթադրում է  համապատասխան լիցենզիայի առկայություն (որս, հավաք, մթերում եւ այլն): Արտահանման համար կրկին լիցենզիա ունենալու պահանջը  անհիմն բարդություններ եւ ժամանակի կորուստներ են պատճառում ինչպես գործարարների, այնպես էլ մասնավոր անձանց համար: Կարգավորման խնդիր է հանդիսանում  արտահանման թույտվությունների ազատականացումը, գործարար միջավայրի բարելավումը: