Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-18210-08.12.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի 25 հոդվածը լրացնել նոր ենթակետերով հետեւյալ բովանդակությամբ.

«զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամ դարձած շարքային զինծառայողներին՝ հաշվարկված կենսաթոշակների 20 տոկոսի չափով:

է) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով զոհված շարքային զինծառայողների ընտանիքներին կերակրողին կորցնելու դեպքում նշանակված սոցիալական կենսաթոշակին՝ հաշվարկված կենսաթոշակի 20 տոկոսի չափով:»:

Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման նպատակն է հնարավորինս բարելավելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություներին մասնակցելու հետեւանքով հաշմանդամ դարձած 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամ դարձած շարքային զինծառայողների եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով զոհված շարքային զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակը: