Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապա՟հո՟վութ՟՟յան մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրեն՟քի 25 հոդվածը լրացնել նոր ենթակետերով հետեւյալ բովանդակությամբ.
« զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գոր՟ծո՟ղութ՟յուն՟՟ներին մասնակցելու հետեւանքով, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած շարքային զին՟ծառայողների համար հաշվարկված կեն՟սաթոշակների 20 տոկոսի չափով:
է) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գոր՟ծո՟ղութ՟յուն՟ներին մասնակցելու հետեւանքով, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված շարքային զինծառայողների ընտանիքների համար՝ կե՟րա՟կրո՟ղին կորցնելու դեպքում հաշվարկված եւ նշանակված սոցիալական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:»:
Հոդված 2 . Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: