ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 187-րդ հոդվածի 1-ին մասում «Անհատ ձեռնարկատիրոջ» բառերից հետո լրացնել «հաշվառումը» բառը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասում «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասում «գրանցված» բառը փոխարինել «հաշվառված» բառով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: