Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1012-28.10.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 oրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 5-րդ կետով`

«5. Հայաuտանի Հանրապետությունում հանրակրթական եւ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաuտատություններում սովորող օտարերկրյա անձանց ծնողներին, ամուսիններին, զավակներին Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ եւ կացության  քարտ տալու, կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ինչպես նաեւ հաշվառելու համար պետական տուրքը նվազեցվում է 60 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված արտոնությունից օգտվելու համար պահանջվող` Հայաստանի Հանրապետությունում սովորող օտարերկրյա անձանց ծնող, ամուսին կամ զավակ հանդիսանալու հանգամանքները հավաստող փաստաթղթերի ցանկը սահմանվում է Հայաuտանի Հանրապետությունան կառավարության որոշմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

Իրավական ակտի անհրաժեշտությունը, նպատակը

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը Հայաuտանի Հանրապետության կրթական հաuտատություններում սովորող օտարերկրյա անձանց ծնողներին, ամուսիններին, զավակներին Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ եւ կացության քարտ տալու, կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ինչպես նաեւ հաշվառելու համար ավելի ցածր պետական տուրք նախատեսելն է:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի «ա» կետով Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ եւ կացության քարտ տալու, ինչպես նաեւ հաշվառելու համար սահմանված է պետական տուրք` բազային տուրքի 105-ապատիկի չափով:

Օրենքի նշված դրույթը շրջանցելու նպատակով օտարերկրացիները, մեկ տարվա ընթացքում երկու կամ երեք անգամ Հայաստանի Հանրապետություն այցելելով, ձեռք են բերում ՀՀ այցելության մուտքի արտոնագիր 120 օր ժամկետով` վերջինիս համար վճարելով պետական տուրք` բազային տուրքի 15-ապատիկի չափով:

Ստացվում է, որ նշված անձինք տարվա ընթացքում վճարելով 30000-45000 դրամ, խուսափում են կացության ժամանակավոր կարգավիճակ ձեռք բերելուց:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Անհրաժեշտ է շրջանառության մեջ դնել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը կսահմանի Հայաuտանի Հանրապետության կրթական հաuտատություններում սովորող օտարերկրյա անձանց ծնողներին, ամուսիններին, զավակներին Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ եւ կացության քարտ տալու, կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ինչպես նաեւ հաշվառելու համար արտոնություն:

Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով Հայաuտանի Հանրապետության կրթական հաuտատություններում սովորող օտարերկրյա անձանց ծնողներին, ամուսիններին, զավակներին Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ եւ կացության քարտ տալու, կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ինչպես նաեւ հաշվառելու համար պետական տուրքի չափը նվազեցվում է 60 տոկոսով:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում ՀՀ կրթական հաuտատություններում սովորող օտարերկրյա անձանց ծնողները, ամուսինները, զավակները Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ եւ կացության քարտ տալու, կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ինչպես նաեւ հաշվառելու համար կվճարեն ավելի ցածր պետական տուրք: