Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1012-28.10.2010-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 oրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 5-րդ կետով`

«5. Հայաuտանի Հանրապետությունում հանրակրթական եւ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաuտատություններում սովորող օտարերկրյա անձանց ծնողներին, ամուսիններին, զավակներին Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ եւ կացության  քարտ տալու, կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ինչպես նաեւ հաշվառելու համար պետական տուրքը նվազեցվում է 60 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված արտոնությունից օգտվելու համար պահանջվող` Հայաստանի Հանրապետությունում սովորող օտարերկրյա անձանց ծնող, ամուսին կամ զավակ հանդիսանալու հանգամանքները հավաստող փաստաթղթերի ցանկը սահմանվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը: