Հոդված 1. «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀO-129-Ն oրենքի (այuուհետ` Oրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի «արժեթղթերի շուկայում մաuնագիտացված գործունեություն իրականացնող անձանց` այդ գործունեության մաuով, ֆոնդային բորuաների եւ Կենտրոնական դեպոզիտարիայի» բառերը փոխարինել «ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց` միայն այդ գործունեության մասով, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների (այդ գործունեության մասով), գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաuտանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) եւ կազմակերպությունների կողմից առեւտրի oբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիu կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիu կանխիկ դրամով կամ պլաuտիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:».
2) 2-րդ մասում`
ա. «դրամական հաշվարկներ կատարելիu կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «եւ անհատ ձեռնարկատերերի» բառերով,
բ. «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, oդային տրանuպորտով կատարվող ուղեւորափոխադրումների, բեռնափոխադրումների իրականացման եւ երթեւեկության տոմսերի վաճառքի.»,
գ. «ժ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժ) վերգետնյա տրանսպորտային միջոցներով իրականացվող գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, ինչպես նաեւ ցիստեռններից (տակառներից) լցնովի գարեջրի, կվասի, կաթի կամ թանի վաճառքի.»,
դ. ուժը կորցրած ճանաչել «ժգ» կետը,
ե. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ» կետով.
«ժէ) խաղատների եւ (կամ) շահումով խաղերի կազմակերպման:»:
Հոդված 3. Oրենքի 5-րդ հոդվածում`
1) «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին» բառերից հետո լրացնել «, ցանցային կապի միջոցներին» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հսկիչ-դրամարկղային մեքենան տեղադրվում է առեւտրի օբյեկտի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը:»:
Հոդված 4. Oրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.
«Հոդված 5.1. Նոտարական եւ փաստաբանական գործունեություն իրականացնողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման առանձնահատկությունները
1. Նոտարական եւ (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնող անձինք հսկիչ-դրամարկղային մեքենաներ չեն կիրառում բնակչության հետ իրականացվող անկանխիկ գործարքների մասով:
2. Այն դեպքում, երբ նոտարական եւ (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնող անձինք բնակչությանը ծառայություններ են մատուցում գործունեության (հսկիչ-դրամարկղային մեքենայի գտնվելու) վայրից դուրս, պարտավոր են գործունեության վայր վերադառնալով անհապաղ` ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում, հսկիչ-դրամարկղային մեքենա մուտքագրել մատուցված ծառայության դիմաց վճարված գումարը, իսկ մեկ օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնը տրամադրել կամ փոստով առաքել ծառայություն ստացողին:
3. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված գործունեության կասեցումը նոտարական եւ (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնողների նկատմամբ չի կիրառվում:»:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) «բ» կետի «կապարակնքած» բառը փոխարինել «դրոշմակնքած» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Առեւտրի այն օբյեկտներում կամ ծառայության մատուցման այն վայրերում, որտեղ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումն օրենքով պարտադիր չէ, տեղադրված եւ կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով արձանագրված շրջանառությունները համարվում են չհիմնավորված, եւ նման հսկիչ-դրամարկղային մեքենաները հարկային մարմնում գրանցումից հանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» եւ «ե» կետերով.
«դ) ապահովել ցանցային կապի միջոցներով յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով (այդ թվում` արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներով, համակարգչային սարքավորումներով) օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին:
2012 թվականի հունվարի 1-ից կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը կարող են կամավոր հարկային մարմին ուղարկել հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը ցանցային կապի միջոցներով: Սույն պարբերությունում նշված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգումներ անցկացվում են միայն ստուգումների անցկացման ռիսկային չափանիշների հիման վրա` հարկ վճարողի գործունեությունը ռիսկային դիտարկելու դեպքերում:
Ցանցային կապի միջոցներով հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին պարտադիր է`
- 2013 թվականի հունվարի 1-ից` ամսական ԱԱՀ վճարող համարվող հարկ վճարողների համար,
- 2014 թվականի հունվարի 1-ից` եռամսյակային ԱԱՀ վճարող համարվող հարկ վճարողների համար,
- 2015 թվականի հունվարի 1-ից` ԱԱՀ վճարող չհամարվող հարկ վճարողների համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված բնակավայրերում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի.
ե) մինչեւ սույն հոդվածի «դ» կետով նախատեսված ժամկետները կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«2011 թվականի մարտի 1-ից հետո օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կիրառել պարտադիր տեխնիկական պահանջները բավարարող եւ օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ցանցային կապի միջոցներով տեղեկություն ուղարկող հսկիչ-դրամարկղային մեքենաներ:»:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն օրենքով նախատեսված հսկողության իրականացման նպատակով հարկային մարմինը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնում է ստուգումներ եւ ուսումնասիրություններ, ընդ որում` ստուգումներ անցկացնելու հանձնարարագրի վավերապայմանների, դրանք ստուգվող սուբյեկտին ներկայացնելու պահանջների նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի դրույթները:»:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Սույն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման համար հիմք է հանդիսանում նաեւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրված հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտումը:»:
Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի երրորդ պարբերության «երկրորդ պարբերությունում» բառերը փոխարինել «առաջին պարբերությունում» բառերով.
2) 2-րդ մասի երրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով.
«3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` համապատասխան ժամկետից հետո հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ցանցային կապուղիների միջոցով տեղեկության ուղարկումն իրականացնող մեքենա չկիրառելու կամ հսկիչ-դրամարկղային մեքենային միացվող համապատասխան սարք չտեղադրելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը նախազգուշացվում է:
Նախազգուշացումից հետո` մեկ տարվա ընթացքում, uույն մաuի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, uույն մաuի երկրորդ պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով, եւ համապատասխան օբյեկտի գործունեությունը կաuեցվում է` մինչեւ ցանցային կապուղիների միջոցով տեղեկության ուղարկումն իրականացնող մեքենայի կիրառումը կամ հսկիչ-դրամարկղային մեքենային միացվող համապատասխան սարքի տեղադրումը:
4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` համապատասխան ժամկետից հետո հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը հարկային մարմին ուղարկելը չապահովելու (հսկիչ-դրամարկղային մեքենայի, ցանցային կապի միջոցի անխափան աշխատանքը չապահովելու) համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով, բացառությամբ կապի անբավարարության կամ բացակայության պատճառով տեղեկությունը չուղարկելու դեպքերի: Կապի անբավարար որակի կամ դրա բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմինը կապ տրամադրող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացված տվյալները տրամադրում է հարկային մարմնին:
Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, uույն մաuի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում հարկ վճարողի գործունեության կասեցումը կարող է փոխարինվել տուգանքի վճարմամբ: Գործունեության կասեցումը փոխարինվում է տուգանքով հարկ վճարողի գրավոր համապատասխան դիմումի եւ սույն մասով սահմանված չափով հաշվարկվող տուգանքի վճարումը հաստատող փաստաթղթի (անդորրագրի) ներկայացման դեպքում: Տուգանք վճարվում է կասեցումը չկիրառելու յուրաքանչուր օրվա համար` տվյալ գործունեության իրականացման վայրում (առեւտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ ամսվա ընթացքում արձանագրված միջին օրական շրջանառության երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս վաթսուն հազար դրամից: Կասեցման ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում սույն մասով սահմանված տուգանքը վճարվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից մինչեւ կասեցման ավարտը յուրաքանչուր օրվա համար: Գործունեության կասեցման ժամկետի ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում կասեցումը դադարեցվում է դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 30-րդ օրը: