Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-18211-08.12.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հուլիսի 21-ի թիվ ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ օրենք) 17 հոդվածի 2-րդ կետի «թ» ենթակետը լրացնել նոր «թ2 )» ենթակետով հետեւյալ բովանդակությամբ՝ «թ2 ) ճան ապարհային վճարը.»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 17 հոդվածի 3-րդ կետի «ը» ենթակետը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին


Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություն եւ լրացում կատարելու միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտի աղբյուր հանդիսացող ճանապարհային վճարը ոչ հարկային եկամուտների դասակարգումից հանել` այն ներառելով հարկային եկամուտների դասակարգման մեջ