Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1010-28.10.2010-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի 3-րդ հոդվածի «ե» կետում «33-34-րդ հոդվածներով» բառից առաջ լրացնել «32-րդ հոդվածի յոթերորդ մասով,» բառերը:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց եւ նրանց ընտանիքի անդամների` քաղաքացիական ծառայողի արձակուրդի ժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքում հանգստյան տներում ուղեգրի գնի փոխհատուցմամբ հանգիստը կազմակերպելու գարծընթացի կարգավորման անհրաժեշտությամբ: