Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
1016-08.11.2010-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ  Է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2011 թվականի գործունեության տարեկան ծրագիրը:
 


ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ
ԾՐԱԳԻՐ


Հ/Հ  Վերահսկողության թեմա
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացություն
3. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն
4. ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում եւ բյուջետային մուտքերի ապահովում, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարում եւ օգտագործում
4.1 ՀՀ արտաքին գործերի նախարարություն`
  • Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանություն
  • Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանություն
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանություն
4.2 ՀՀ դատական դեպարտամենտ`
  • «Դատական դպրոց» ՊՈԱԿ-ին տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործում
  • Պետական բյուջեի մուտքերի հավաքագրմանն ուղղված ՀՀ դատարանների գործառույթներ
4.3 ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտե
4.4  ՀՀ Կոտայքի մարզպետարան
4.5 ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
4.6 ՀՀ Արարատի մարզպետարան
4.7 ՀՀ տարածքային կառավարման նախարարություն`
«Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ
5 ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարում եւ օգտագործում
5.1 ՀՀ բնապահպանության նախարարություն`
  • Ջրային օբյեկտների եւ օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթտորինգի ծառայություններ
  • Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների  մաքրման ծառայություններ
  • Բնապահպանական ծրագրերի մշակման եւ իրականացման ծառայություններ
  • Ջրաղբյուրների գույքագրման ծառայություններ
  • Ջրային ռեսուրսների եւ ջրային պաշարի բաղադրիչների արդիական բնութագրերի ճշգրտման ծառայություններ
  • Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերի ու ջրի որակի ապահովման նորմերի սահմանման ծառայություններ
  • ՀՀ  Ջրի ազգային ծրագրի պահանջներին համապատասխան մոնիթորինգի  ծրագրի մշակման ծառայություններ
  • «Բնապահպանական նպատակային ֆոնդ» արտաբյուջե
  • ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
  • Բնապահպանական պետական տեսչության աշխատանքների արդյունավետություն
5.2 ՀՀ առողջապահության նախարարություն`
  • Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին եւ հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց
  • Ներդրումներ առողջապահական կազմակերպություններում բժշկական սարքավորումների եւ շտապ օգնության մեքենաների  ձեռք բերման համար
  • Հայաստանի Հանրապետությունում Տուբերկուլյոզի դեմ պայքարի Ազգային ծրագրի ուժեղացում
  • Զորակոչային եւ նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության եւ բժշկական օգնության  ծառայություններ
  • Հիգիենիկ եւ հակահամաճարակային փորձագիտական  ծառայություններ
  • Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության գծով պետական պատվեր
  • Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ
  • Հաշմանդամ երեխաների օրթեզների եւ կորսետների պատրաստման ծառայություններ
  • Առողջապահության համակարգի գործունեության զանգվածային տեղեկատվության ծառայություններ
  • Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիր
  • Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրին աջակցություն (արտաբյուջե)
  • ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
  • Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական oգնության եւ uպաuարկման ծրագրերի իրականացում, այդ թվում` այդ ծրագրերի շրջանակներում բժշկական հաստատություններին հատկացված միջոցների օգտագործում
5.3 ՀՀ քաղաքաշինության նախարարություն`
  • Կրթական օբյեկտների շինարարություն
  • Կրթական օբյեկտների հիմնանորոգում
  • Նախագծային աշխատանքներ
5.4 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն`
  • Սերմերի որակի ստուգման ու պետական սորտափորձարկման միջոցառումներ
  • Բույսերի պաշտպանության միջոցառումներ
  • Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում
  • Բույսերի կարանտինի եւ գյուղմշակաբույսերի բուսասանիտարական վիճակի մոնիթորինգի, լաբորատոր փորձաքննությունների հիման վրա կանխարգելիչ եւ ախտորոշիչ ծառայությունների իրականացում
  • Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման եւ կենդանական ծագում ունեցող հումքի եւ նյութի փորձաքննության միջոցառումների իրականացում
  • Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում եւ ինժեներական կառուցվածքների վերականգնում
  • Ցորենի եւ գարու սերմնաբուծության զարգացման ծրագիր
  • Հակակարկտային կայանքների տեղակայում
  • Անտառպահպանական ծառայություններ
  • Անտառվերականգնման եւ անտառշինական աշխատանքներ
  • Անտառապատման միջոցառումներ
  • ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
5.5 ՀՀ պաշտպանության նախարարություն`
  • Ռազմական կարիքների բավարարում (շենքերի եւ շինությունների ձեռք բերում, շենքերի եւ շինությունների կառուցում, շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգում եւ նախագծային աշխատանքներ)
5.6 ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն`
  • Ոստիկանության զորքեր
5.7 ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պետական ոչ առեւտրային կազմակերպություններում պետական սեփականության կառավարում եւ օգտագործում, ինչպես նաեւ բաժնետիրական ընկերություններում պետական բաժնեմասի կառավարում
5.8 ՀՀ ֆինանսների նախարարություն`
  • Գանձապետական համակարգի կողմից իրագործվող խնդիրների օրինական եւ արդյունավետ կատարում
  • Լիցենզավորման գործակալության աշխատանքների արդյունավետություն
  • Լիցենզավորման պայմանների եւ պահանջների հսկողության տեսչության աշխատանքների արդյունավետություն
6 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագների սահմանման արդյունավետություն
7 Բյուջետային եւ արտաբյուջետային մուտքերի ապահովմանը եւ բյուջետային ու արտաբյուջետային միջոցների օգտագործմանն ուղղված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկային ծառայության մասով տարածքային ստորաբաժանումների (ընտրանքային) գործառույթներ
8 Բյուջետային եւ արտաբյուջետային մուտքերի ապահովմանը եւ բյուջետային ու արտաբյուջետային միջոցների օգտագործմանն ուղղված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով ստորաբաժանումների (ընտրանքային) գործառույթներ
9 Պետական գույքի կառավարման եւ մասնավորեցման գործընթացի իրականացման արդյունավետություն
11 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների (ընտրանքային) կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացի իրականացման օրինականություն եւ արդյունավետություն
12 Ընդերքի օգտագործման տրամադրման օրինականություն եւ ընդերքի օգտագործում (ընտրանքային)
13 Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների օգտագործում (վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում եւ տեղադրում)
14 Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործում, համայնքային բյուջեի մուտքերի ապահովում, ինչպես նաեւ համայնքային սեփականության կառավարում եւ օգտագործում
14.1 ՀՀ Կոտայքի մարզի համայնքներ
14.2 ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներ
14.3 ՀՀ Արարատի մարզի համայնքներ
15 Օտարերկրյա պետությունների եւ միջազգային ֆինանսական  կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային եւ դրամաշնորհային ծրագրեր
15.1 «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպություն
15.3 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերահսկման եւ կառավարման գրասենյակ» պետական հիմնարկ
15.4 Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ
15.5 ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



 

Ընդունվել է 18.11.2010
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ  Է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2011 թվականի գործունեության տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:
 
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

18.11.2010
ԱԺՈ-Ն-248