Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1017-11.11.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքը լրացնել 53.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 53.1. Ընկերության բաժնետերերի ռեեստրից տվյալների տրամադրումը

1. Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրանցված ֆիզիկական անձ բաժնետերերի (անվանատերերի) անունը, ազգանունը, անձնագրի սերիան եւ համարը, իրավաբանական անձ բաժնետերերի (անվանատերերի) անվանումը եւ պետական գրանցման վկայականի համարը, ինչպես նաեւ այդ բաժնետերերին (անվանատերերին) պատկանող բաժնետոմսերի քանակի եւ տեսակի (դասի) վերաբերյալ տեղեկությունները բաց են եւ համապատասխան ռեեստրը վարող անձի կողմից ենթակա են տրամադրման ցանկացած անձի` նրա դիմումի հիման վրա` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմիններին եւ այլ անձանց տրամադրվում են համապատասխան վճարի դիմաց, որի նվազագույն եւ առավելագույն չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: