Հոդված 2. Օրենսգրքի 21.2-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «եւ վարչական գործերն» բառերը փոխարինել «, վարչական գործերը, այդ թվում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացվող միջնորդությունները, դատական հանձնարարություններն ու դատական ակտերի կատարման հետ կապված միջնորդությունները» բառերով:
2) 3-րդ մասում «մինչեւ քսանհինգ» թիվը փոխարինել «հինգ» թվով,
3) ուժը կորցրած ճանաչել 4-րդ, 12-13-րդ մասերը:
4) 5-րդ մասում «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհուրդ» բառերով, իսկ «առավելագույն տոկոսաչափը (քսանհինգ տոկոսը)» բառերը փոխարինել «հինգ տոկոսը» բառերով:
5) 6-րդ մասում «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Բարձրագույն դատական խորհուրդը» բառերով համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 3. Օրենսգրքի 21.4-րդ հոդվածի 2-րդ մասում «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Բարձրագույն դատական խորհուրդը» բառերով համապատասխան հոլովաձեւերով, իսկ «4-րդ» թիվը փոխարինել «3-րդ» թվով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող և լրացվող հոդվածների վերաբերյալ