Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-18212-08.12.2003-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԱԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Կազմակերպությունների եւ անհատձեռնարկատերերի կողմիցներմուծվող՝մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկ՟ման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը, որոնցից ավելացված արժեքի հարկը մաք՟սա՟յին մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հան՟րապե՟տութ՟յան օրենքի 2001 թվականի հունիսի 29-իՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածով սահմանված ցանկըշարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի

Ապրանքի համառոտ անվանումը

0105

Ընտանի թռչուն՝ կենդանի, այսինքն ընտանի հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր, ցեսարկաներ

0408 11 800

ձվի դեղնուց չորացրած՝ այլ

0701 10 000

կարտոֆիլի սերմացու՝ թարմ կամ պաղեցրած

1005

Եգիպտացորեն

1107

Ածիկ, բոված կամ չբոված

12

Յուղատու սերմեր եւ պտուղներ, այլ սերմեր, պտուղներ եւ հատիկներ, դեղաբույսեր եւ բույսեր՝ տեխնիկական նպատակների համար, ծղոտ եւ անասնակեր, բացառությամբ՝

1201 00

Սոյայի պտուղներ, կոտորակված կամ չկոտորակված

1208

Ալյուր մանր եւ խոշոր աղացվածքի յուղատու մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից, բացի մանանեխի սերմերից ստացվածը

1210

Գայլուկի կոներ, թարմ կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած, փոշենման կամ հատիկացված տեսքով. լուպուլին.

1211

Բույսեր եւ դրանց մասերը (ներառյալ սերմերն ու պտուղները), օծանելիքային, դեղագործական կամ միջատասպան, ֆունգիցիդային կամ համանման նպատակներով օգտագործվող, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, կոտորակված կամ աղացած.

1212

Եղջերածառի պտուղներ, ծովային եւ այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ եւ շաքարեղեգ, թարմ, պաղեցրած, սառեցրած կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած. պտուղների կորիզներ եւ միջուկներ, բուսական ծագման այլ մթերքներ (ներառյալ Cichorium intzbus sativum տեսակի եղերդի չբոված արմատները),գլխավորապես սննդային նպատակների համար օգտագործվող, այլ տեղում չնշված.

1703

Մաթ՝ ստացված շաքարից առանձնացման կամ զտման արդյունքում

23

Սննդային արդյունաբերության մնացորդներ եւ թափոններ, պատրաստի կերեր կենդանիների համար, բացառությամբ՝

2302

Հացահատիկային բույսերի կամ լոբազգիների հատիկների մաղելուց, աղալուց կամ այլ ձեւով վերամշակելուց ստացված թեփ, մաղուցք, դարման եւ այլ մնացորդներ, չհատիկացված կամ հատիկացված

2303

Օսլայի արտադրության թափոններ եւ համանման թափոններ. ճակնդեղային մզուք, բագասսա (շաքարեղեգի քուսպ) եւ շաքարի արտադրության այլ մնացորդներ, տակուցք եւ գարեջրագործության կամ գինեծխեցմանայլ մնացորդներ, չհատիկացված կամ հատիկացված

2304 00 000

Քուսպ եւ այլ կոշտ թափոններ` ստացված սոյայի յուղազտումից, չաղացած կամ աղացած, չհատիկացված կամ հատիկացված

2306

Քուսպ եւ այլ կոշտ թափոններ՝ ստացված բուսաճարպերի կամ յուղերի զտումից, բացի 2304 կամ 2305 ապրանքային դիրքի թափոններից, չաղացած կամ աղացած, չհատիկացված կամ հատիկացված

2308 00

Բուսական ծագում ունեցող մթերքներ եւ բուսական թափոններ, բուսական մնացորդներ եւ կողմնակի մթերքներ չհատիկացված կամ հատիկացված՝ օգտագործվող կենդանիների կերակրման համարայլ տեղում չնշված կամ չներառված

2401

Ծխախոտի հումք, ծխախոտի թափոններ

2503 00

ծծումբ բոլոր տեսակների բացի սուբլիմացված ծծմբից, նստվածքային կամ կոլոիդային

2519 10000

մագնեզիումի կարբոնատ՝ բնական (մագնեզիտ)

2519 90 100

մագնեզիումի օքսիդ, բացի կալցինացված բնական մագնեզիումի կարբոնատից

26

Հանքաքարեր,խարամ եւ մոխիր բացառությամբ՝

2608 00 000

ցինկի հանքաքարերեր եւխտահանքեր

2616

Թանկարժեք մետաղների հանքաքարեր եւ խտահանքեր

2619 00

Խարամ, դրոս (բացի հատիկացված խարամից), հրաթեփ եւ սեւ մետաղների արտադրության այլ թափոններ

2707 20 900

տոլուոլ, այլ նպատակների համար (որպես վառելանյութ չօգտագործվող)

2710 11 310

ավիացիոն բենզին

2710 19 210

ավիավառելիք ՏՍ – 1

2710 19 990

ավիայուղ ՄՍ - 8Պ

2711 21 000

բնական գազ` գազային վիճակում

2712 20 900

պարաֆին 0,75 զանգ.%-ից պակաս յուղերի պարունակությամբ

2716 00 000

էլեկտրաէներգիա

2807 00

Ծծմբական թթու; օլեում (ծխացող ծծմբական թթու)

2820

Մանգանի օքսիդներ

2822 00 000

Կոբալտի օքսիդներ եւ հիդրոքսիդներ; կոբալտի տեխնիկական օքսիդներ

2824

Կապարի օքսիդներ; կապարային սուսր (կարմիր եւ նարնջագույն)

2825

Հիդրոզին եւ հիդրոքսիլամին եւ դրանց անօրգանական աղեր; անօրգանական այլ հիմքեր; այլ մետաղների օքսիդներ, հիդրոքսիդներ եւ պերօքսիդներ

2829

Քլորատներ եւ պերքլորատներ; բրոմատներ եւ պերբրոմատներ; յոդատներ եւ պերյոդատներ

2831

Երկթիոնիտներ եւ սուլֆաթթուներ

2832

Սուլֆիտներ; թիոսուլֆատներ

2836

Կարբոնատներ; պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ); ամոնիումի տեխնիկական կարբոնատ՝ ամոնիումի կարբամատ պարունակող

2837

Ցիանիդներ, ցիանիդօքսիդներ, կոմպլեքսային ցիանիդներ

2844

Քիմիական ռադիոակտիվ էլեմենտներ եւ ռադիոակտիվ իզոտոպներ (ներառյալ տրոհվող կամ վերաարտադրվող քիմիական էլեմենտներն ու իզոտոպները) եւ դրանց միացություններ; խարնուրդներ եւ մնացորդներ

2848 00 000

Ֆոսֆիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, բացի ֆեռոֆոսֆորից

2902 30 900

տոլուոլ այլ նպատակների համար

29 11 000

Ացետալներ եւ կիսաացետալներ, թթվածին պարունակող ֆունկցիոնալ այլ խումբ պարունակող կամ չպարունակող եւ դրանց հալոգենացված սուլֆինացված նիտրացված կամ նիտրոզիրացված ածանցյալներ

2922

Ամինոմիացություններ՝ թթվածին պարունակող ֆունկցիոնալ խումբ ընդգրկող

2930

Ծծմբաօրգանական միացություններ

3002

Մարդկային արյուն. կենդանական արյուն՝ պատրաստված բուժական, կանխարգելային եւ ախտորոշման նպատակներով օգտագործելու համար. վարակամերժ շիճուկներ (հակաշիճուկներ), արյան այլ թորամասեր եւ բարեփոխված վարակամերժ նյութեր, այդ թվում՝ ստացված բիոտեխնոլոգիական ճանապարհով, պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասունկերից) եւ համանման նյութեր

31

Պարարտանյութեր, բացառությամբ`

3101 00 000

Կենդանական կամ բուսական ծագում ունեցող պարարտանյութեր` խառնուրդված կամ չխառնուրրդված, քիմիապես վերամշակված կամ չվերամշակված. պարարտանյութեր` ստացված բուսական եւ կենդանական ծագում ունեցող մթերքները խառնուրդելու կամ քիմիական մշակման ենթարկելու միջոցով

3302 10

սննդի արդյունաբերության կամ ըմպելիքների արտադրության համար օգտագործվող հոտավետ նյութեր եւ խառնուրդներ եւ մեկ կամ ավելի այդպիսի նյութերի հիմքով խառնուրդներ (ներառյալ սպիրտային լուծույթները), օգտագործվող որպես արդյունաբերական հումք, հոտավետ նյութերի հիմքով այլ պատրաստուկներ, օգտգործվող ըմպելիքների արտադրության համար

3302 90 900

3302 դիրքին դասվող այլ ծածկագրերում չնշված հոտավետ նյութեր եւ խառնուրդներ

3603 00

Բիկֆորդյան քուղեր, ճայթեցնող քուղեր, հարվածող կամ ճայթեցնող հրապատիճներ բռնկիչներէլեկտրաճայթիչներ

3807 00

Փայտաձյութ; փայտաձյութից ստացված յուղեր, փայտի տոգորանյութ, նաֆթա փայտային, բուսական կուպր, կուպր գարեջուր եփելու համար եւ բեվեկնախեժի, խեժաթթուների կամ բուսական կուպրի հիմքով համանման արտադրանք

3817 00

Ալկիլբենզոլներ խառնած եւ ալկիլնավթալին խառնած, բացի 2707 կամ 2902 ապրանքային դիրքի ապրանքներից

3818

Քիմիական էլեմենտներ՝ լեգիրացված, նախատեսված էլեկտրոնիկայում օգտագործելու համար՝ սկավառակաձեւ, թիթեղաձեւ կամ նմանատիպ ձեւերով; քիմիական լեգիրացված միացություններ՝ նախատեսված էլեկտրոնիկայում օգտագործելու համար

3824

Պատրաստի կապակցանյութ ձուլակաղապարների եւ ձուլակաղապարաձողերի արտադրության համար; քիմիական ապրանքներ եւ պատրաստուկներ՝ քիմիական կամ հարակից արդյունաբերության ճյուղերի (ներառյալ բնական մթերքների խառնուրդներից բաղկացած պատուաստուկները), այլ տեղում չհիշատակված կամ չներառված, բացառությամբ՝

3824 90 400

լաքերի եւ համանման ապրանքների բարդ, անօրգանական լուծիչներ եւ նոսրացուցիչներ

3825

Քիմիական արդյունաբերության կամ արդյունաբերության հարակից ճյուղերի մնացորդային արտադրանք այլ տեղում չհիշատակված կամ չներառված; քաղաքային տնտեսության թափոններ, խողովակաջրերի շլամ (խողովակախյուս); այլ թափոններ՝նշված ԱՏԳ ԱԱ-ի 38-րդ ապրանքային խմբի համար արված 6-րդ ծանոթագրությունում

3901

Էթիլենի պոլիմերներսկզբնական ձեւերով

3902

Պրոպիլենի կամ այլ օլեֆինների պոլիմերներսկզբնական ձեւերով

3903

Ստիրոլի պոլիմերներսկզբնական ձեւերով

3904

Վինիլքլորիդի կամ այլ հալոգենացված օլեֆինների պոլիմերներսկզբնական ձեւերով

3905

Վինիլացետատի կամ այլ բարդ վինիլային եթերների պոլիմերներ սկզբնական ձեւերով, այլ վինիլային պոլիմերներ, սկզբնական ձեւերով

3906

Ակրիլային պոլիմերներսկզբնական ձեւերով

3909

Ամինաալդեհիդային խեժեր, ֆենոլաալդեհիդային խեժեր եւ պոլիուրեթաններ սկզբնական ձեւերով

3910

Սիլիկոններ սկզբնական ձեւերով

3916 20 100

Միաթել` լայնական հատվածքով 1 մմ-ից ավելի, ձողիկներ, կաղապարաձողեր եւ ձեւավոր պրոֆիլներ` մշակած կամ չմշակած մակերեւույթով, բայց այլ մշակման չենթարկված, պոլիվինիլքլորիդից

4001

Բնական կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ եւ համանման բնական խեժեր՝ սկզբնական ձեւերով կամ թիթեղների,թերթերի կամ շերտերիկամ ժապավեններիտեսքով

4003 00 000

Վերականգնված կաուչուկ՝ սկզբնական ձեւերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի, կամ ժապավենների տեսքով

4005

Չվուլկանացված ռետինային խառնուրդ՝ սկզբնական ձեւերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով

4010

Փոխարկիչ ժապավեններ կամ շարժափոկեր կամ բելթինգ (ռետինացված գործվածք փոկերի համար) վուլկանացված ռետինից

41

Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) եւ կաշի բացառությամբ՝

4104

Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշները) կամ ձիազգի կենդանիների դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ՝ առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման

4105

Դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ՝ ոչխարի կամ գառան մորթուց, առանց բրդե ծածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագամշակման

4106

Կաշի` այծերի կամ ուլիկների մորթուց, առանց մազածածկույթի, բացի 4108 կամ 4109 ապրանքային դիրքերի կաշիները

4107

Կաշի՝ դաբաղումից հետո լրացուցիչ մշակված կամ կաշվե կրաստի՝ տեսքով, ներառյալ մշակվածը մագաղաթի տեսքով` խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշները) կամ ձիազգի կենդանիների կաշվից, առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բացի 4114 դիրքում դասակարգվող կաշվից

4113

Կաշի

4114

Թավշակաշի (ներառյալ` համակցված թավշակաշին), լաքապատ կաշի եւ մակաշերտված լաքապատ կաշի, մետաղացված կաշի

4115

Համակցված կաշի, բնական կաշվի կամ կաշվային մանրաթելերի նրբաթելերի հիմքով, թիթեղներով, թերթերով կամ շերտերովկամ ժապավեններով, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով, բնական կամ համակցված կաշվի կտորտանք եւ այլ թափոններ՝ կաշվե ապրանքների արտադրության համար ոչ պիտանի, կաշվի փոշի եւ ալյուր

4403

Անտառանյութեր՝ չմշակված, կեղեւահանված կամ կեղեւը չհանված կամ մատղաշ կեղեւով, կոպիտ քառատաշված կամ չքառատաշված

4404

Փայտանյութ տակառագործական. ճեղքված գերաններ, ցցագերաններ, ցցեր եւ սյուներ փայտից՝ սրված, բայց երկայնքով չսղոցված.անտառանյութեր՝ կոպիտ շրջատաշված, բայց չսրված, չկորացված կամ այլ եղանակով չմշակված, օգտագործվող ձեռնափայտերի, մտրակների, հովանոցների, գործիքների բռնակների եւ համանման պատարստվածքների արտադրության համար,փայտանյութ՝ կեղեւահանված եւ համանման

4406

Փայտակոճղեր՝ երկաթուղային եւ տրամվայի գծերի համար

4801 00 000

Լրագրային թուղթ՝ գլանափաթեթներով կամ թերթերով

4805 12 000

Ոչ կավճապատ թուղթ ծղոտե զանգվածից ծալքավորման համար, գլանափաթեթներով կամ թերթերով առանց հետագա մշակման կամ մշակված ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում

4805 19 100

Այլ, ոչ կավճապատ թուղթ ծալքավորման համար՝ Wellenstoff, գլանափաթեթներով կամ թերթերով առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում

4805 19 900

Այլ,ոչ կավճապատ թուղթ ծալքավորման համար՝ գլանափաթեթներով կամ թերթերով առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է48 ապրանքայինխմբի 3-րդ ծանոթությունում

4805 40 000

Ոչ կավճապատ քամիչ թուղթ եւ քամիչ ստվարաթուղթ՝ գլանափաթեթներով կամ թերթերով առանց հետագա մշակման կամ մշակված ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում

4805 92 910

Այլոչ կավճապատ թուղթ ծալքավորված թղթի եւ ստվարաթղթի համար 1մ2համար 150գ. ավելի, բայց 225գ. պակաս զանգվածով, գլանափաթեթներով կամ թերթերով առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում

4813

Ծխախոտաթուղթ՝ կտրված կամ չկտրված՝ ըստ չափի կամ գրքույկների կամ խողովակների ձեւով

4823 90 500

Այլ թուղթ, ստվարաթուղթ, թաղանթանյութի բամբակ եւ թաղանթանյութի մանրաթելից պաս՟տառներ` չափով կտրած, թղթանյութի զանգվածից, թղթից, ստվարաթղթից,թաղանթանյութի բամբակից եւ թաղանթանյութի այլ մանրաթելերի պաստառներից արտադրանք ըստ չափի կամ ձեւի պատրաստած

4901

Տպագիր գրքեր, բրոշյուրներ, թերթիկներ համանման տպագիր նյութեր՝ բրոշյուրացված կամ առանձին թերթերի տեսքով

4904 00 000

Նոտաներ՝ տպագիր կամ ձեռագիր, կազմված կամ չկազմված, ձեւավորված կամ չձեւավորված

5002 00 000

Հումք-մետաքս (չոլորած)

5005 00

Մանվածք մետաքսե մնացորդներից՝ մանրածախ վաճառքի համար, չբաժնեծրարված

51

Բուրդ, կենդանիների բարակ կամ կոշտ մազ, ձիու մազից մանվածք եւ գործվածք, բացառությամբ՝

5101

Բուրդ՝ խոզանակային կամ սանդերքային գզման չենթարկված

5102

Կենդանիների մազ` բարակ կամ կոշտ, սանդերքագզման կամ սանրագզման չենթարկած

5106

Բրդյա մանվածք մեքենայական մանման, մանրածախ վաճառքի համարչբաժնեծրարված

5107

Սանրված բրդյա մանվածք, մանրածախ առեւտրի համար չբաժնեծրարած

5109

Մանվածք բրդից կամ կենդանիների նուրբ մազերից, բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար

5111

Գործվածքներ բրդյա մեքենայական մանվածքից կամ կենդանիների նուրբ բրդի մեքենայական մանվածքից

5112

Գործվածքներ սանրագզած բրդի մանվածքից կամ կենդանիների սանրագզած նուրբ բրդի մանվածքից

5203

Բամբակի մանրաթել, գզած կամ սանդերքագզած

5305

Կոկոսյան ընկույզի թելիկներ, աբակայի, ռամայի եւ այլ բուսական տեքստիլ թելեր, այլ տեղերում չհիշատակված եւ չներառված, հումքի տեսքով կամ մշակված բայց չմանված, թափոններ եւ քոլք, ներառյալ մանվածքի թափոնները եւ մանրացված հումքը

5306

Վուշի մանվածք

5311

Գործվածք այլ բուսական տեքստիլ թելերից; գործվածք թղթյա մանվածքից

5405 00 000

Միաթելեր արհեստական՝ 67 դեցիտեքս կամ ավել գծային խտության եւ 1մմ ոչ ավելի լայնական հատվածքով, հարթ եւ համանման թելեր (օրինակ՝ արհեստական ծղոտիկ) արհեստական մանածագործական նյութերից՝ 5մմ ոչ ավելի լայնության

5505

Քիմիական մանրաթելերի թափոններ (ներառյալ սանրային քոլքը, մանվածքային թափոնները եւ մանրացված հումքը)

5506

Սինթետիկ մանրաթելեր, ենթարկված սանդերքագզման, սանրագզվածքի կամ մանվածքի համար այլ կերպ նախապատրաստված

5507 00 000

Արհեստական մանրաթելեր, ենթարկված սանդերքագզման, սանրագզվածքի կամ մանվածքի համար այլ կերպ նախապատրաստված

5510

Մանվածք արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից), մանրածախ առեւտրի համար չկշռաբաշխված

5511

Մանվածք քիմիական մանրաթելերից (բացի կարի թելերից), մանրածախ առեւտրի համար կշռաբաշխված

5605 00 000

Թել մետաղացված, տրեզավոր կամ ոչ տրեզավոր, մանածագործական թել կամ հարթ թել կամ 5404 կամ 5405 ապրանքային դիրքի նմանատիպ թել հանդիսացող, համակցված մետաղի հետ` թելի, շերտի կամ ժապավենի կամ փոշու տեսքով, կամ մետաղով պատված

6006

Տրիկոտաժե պաստառներ մեքենայագործ կամ ձեռագործ,այլ

6812 90 100

քաղաքացիական ավիացիայի համար նախատեսված եւ 6812 դիրքին դասվող այլ ծածկագրերում չնշված մշակված ասբեստային մանրաթել, խառնուրդներ՝ ասբեստի կամ ասբեստի եւ մագնեզիումի կարբոնատի հիմքով, ապրանքներ այդ խառնուրդներից կամ ասբեստից, ամրանավորված կամ չամրանավորված, բացի 6811 կամ 6813 ապրանքային դիրքի ապրանքներից

7001 00

Ապակու ջարդոն, ապակու մնացուկ եւ ապակու այլ մնացորդներ, ապակե բլոկ

7003

Ապակի՝ ձուլածո կամ գլոցված, թերթավոր կամ պրոֆիլացված՝ կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտեր ունեցող կամ չունեցող, բայց որեւէ այլ եղանակով չմշակված

7010 90 100

Ապակե բանկաներ պահածոյացման համար (բանկաներ ստերիլիզացման համար)

7012

Ապակյա անոթներ թերմոսների կամ այլ վակուումային տարաների համար

7015

Ապակիներ ժամացույցների համար եւ համանման ապակիներ, տեսողությունը ուղղող կամ չուղղող ակնոցների ապակիներ, կորացված, գոգավոր փոսիկացված կամ նմանատիպ ապակիներ, օպտիկական չմշակված, դատարկ ապակեգնդեր եւ դրանց սեգմենտներ նշված ապակիների պատրաստման համար

71

Մարգարիտ՝ բնական կամ աճեցված,թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, մետաղներ` երեսապատված թանկարժեք մետաղներով եւ իրեր դրանցից, զարդեղեն (բիժուտերիա), մետաղադրամներ, բացառությամբ՝

7112

Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղների թափոններ եւ ջարդոն, այլ թափոններ եւ ջարդոն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող, հիմնականում օգտագործվող թանկարժեք մետաղների կորզման համար

7116

Ապրանքներ բնական կամ աճեցրած մարգարիտից, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից (բնական, արհեստական կամ վերականգնված)

7201

Չուգուն վերափոխված եւ հայելային ձուլակոճղերով, մետաղակոճղերով կամ այլ նախնական ձեւերով

7202

Ֆեռոհամահալվածքներ

7203

Երկաթի հանքաքարից ուղղակի վերականգնմամբ ստացված արտադրանք եւ այլ սպունգային երկաթ՝ կտորներով, բովագնդիկներով կամ նմանատիպ ձեւերով, երկաթ հիմնական տարրերի 99.94 ծավալային % նվազագույն պարունակությամբ՝ կտորներով, բովագնդիկներով կամ նմանատիպ ձեւերով

7210 12 110

սպիտակ թիթեղ

7210 49 100

առանց հետագա մշակման, բացի մակերեսի մշակումը կամ պարզապես կտրատումը նախապատրաստուկների համար, բացի ուղղանկյունիները (ներառյալ քառակուսիները)

7212

Գլանվածք՝ հարթ, երկաթից կամ չլեգիրացված պողպատից 600 մմ-ից պակաս լայնությամբ երեսպատված գալվանական կամ այլ ծածկույթով

7218

Պողպատ՝ կոռոզիադիմացկուն, ձուլակտորներով կամ այլ նախնական ձեւերով; կիսաֆաբրիկատներ կոռոզիադիմացկուն պողպատից

7221 00

Ձողեր՝ տաք գլոցման, ազատ փաթաթվածքի փաթույթներով, կոռոզիադիմացկուն պողպատից

7225

Գլանվածք՝ հարթ, այլ լեգիրացված պողպատներից՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ

7226

Գլանվածք՝ հարթ, այլ լեգիրացված պողպատներից՝ 600 մմ-ից պակաս լայնությամբ

7227

Ձողեր՝ տաք գլոցման, ազատ փաթաթվածքի փաթույթներով, այլ լեգրացված պողպատներից

7302

Արտադրատեսակներ սեւ մետաղներից, տրամվայի կամ երկաթուղային գծերի համար օգտագործվող, ռելսեր, զուգառելսեր եւ ատամնավոր ռելսեր, ուղղեփոխման ռելսեր, փակ փոխհատման ուղղեփոխիչներ, ուղղեփոխման մետաղաձողեր եւ այլ ընդլայնական միացումներ, մետաղակոճեր կցվանքային մակադիրներ եւ տակդիրներ, սեպեր հենասալեր, կեռիկային ռելսային հեղյուսներ, բարձեր եւ առձգիչներ, հենոցներ, լայնադրակներ եւ այլ դետալներ, նախատեսված ռելսերի միացման կամ ամրացման համար

7408

Պղնձե լար

7416 00 000

Պղնձե զսպանակներ

7419

Պղնձից առարկաներ՝ այլ

75

Նիկել եւ նիկելից ապրանքներ, բացառությամբ՝

7504

Նիկելի փոշի եւ թեփուկներ

7505

Ձողեր, պրոֆիլներ, լար՝ նիկելից

7506

Նիկելից սալեր, թերթեր, շերտեր (կամ ժապավեններ) եւ նրբաթիթեղ .

7507

Նիկելից խողովակներ, փողրակներ եւ կցամասեր դրանց համար (օրինակ` օղագոտիներ, ծունկեր, կցաշուրթեր).

7508

Նիկելից այլ արտադրատեսակներ.

76

Ալյումին եւ ալյումինից ապրանքներ, բացառությամբ՝

7607 20

Ալյումինի նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի կամ համանման նյութերի հիմքով) հաստությամբ (չհաշված հիմքը) 0,2 մմ-ից ոչ պակաս` հիմքով.

7608

Խողովակներ եւ փողակներ ալյումինից.

7609 00 000

Կցամասեր՝ ալյումինից խողովակների եւ փողրակների համար (օրինակ` օղագոտիներ, ծունկեր, կցաշուրթեր)

7610

Ալյումինեմետաղակառուցվածքներ (բացի 9406 ապրանքային դիրքի հավաքովի շինարարական մետաղակառուցվածքներից) եւ դրանց մասեր (օրինակ՝ կամուրջներ եւ դրանց սեկցիաներ, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր տանիքների համար, շինարարական ֆերմաներ, դռներ, պատուհաններ եւ դրանց շրջանակներ, դռան շեմեր, շերտափեղկեր, հենարաններ եւ հենասյուններ),թիթեղներ, ձողեր, պրոֆիլներ, խողովակներ եւ նմանատիպ արտադրանք ալյումինից՝ նախատեսված մետաղակառուցվածքներում օգտագործելու համար

7611 00 000

Ալյումինե գլանատակառներ, ցիստերններ, բաքեր եւ համանման տարողություններ ցանկացած նյութերի համար (բացի սեղմված եւ հեղուկացված գազը) 300լ-ից ավելի տարողությամբ, երեսպատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների

7612

Ալյումինե ցիստերններ, տակառներ, թմբուկներ, տուփեր, արկղեր եւ համանման տարողություններ (ներառյալ ոչ հավաքովի կամ հավաքովի գլանաձեւ տարողությունները) ցանկացած նյութի համար (բացի սեւմված կամ հեղուկացված գազը), 300լ-ից ոչ ավելի տարողությամբ, երեսպատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների.

7614

Ալյումինե ոլորված լարեր, ճոպաններ, հյուսածո քուղեր եւ համանման ապրանքներ, առանց էլեկտրական մեկուսացման.

78

Կապար եւ ապրանքներ՝ կապարից, բացառությամբ`

7801

Կապար չմշակված.

7804

Կապարե սալեր, թերթեր, շերտեր, պրոֆիլներ (կամ ժապավեններ) եւ նրբաթիթեղ. կապարի փոշի եւ թեփուկներ.

7806 00

Կապարից այլ ապրանքներ.

79

Ցինկ եւ ապրանքներ՝ ցինկից, բացառությամբ`

7901

Ցինկ չմշակված

7903

Ցինկի փոշի եւ թեփուկներ

7904 00 000

Ցինկի ձողեր, պրոֆիլներ եւ լար

7907 00 000

Ցինկից այլ ապրանքներ

80

Անագ եւ ապրանքներ՝ անագից, բացառությամբ`

8001

Անագ չմշակված.

8003 00 000

Անագե ձողեր, պրոֆիլներ եւ լար.

8005 00 000

Անագե նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի կամ համանման նյութերի հիմքով) հաստությամբ (չհաշված հիմքը) 0,2 մմ_ից ոչ ավելի. անագի փոշիներ եւ թեփուկներ.

8103

Տանտալ եւ արտադրանք դրանից, ներառյալ թափոնները եւ ջարդոնը

8104

Մագնեզիում եւ արտադրանք դրանից, ներառյալ թափոնները եւ ջարդոնը

8107

Կադմիում եւ արտադրանք դրանից, ներառյալ թափոնները եւ ջարդոնը

8109

Ցերկոնիում եւ արտադրանք դրանից, ներառյալ թափոնները եւ ջարդոնը

811300

Մետաղակերամիկա եւ արտադրանք դրանից, ներառյալ թափոնները եւ ջարդոնը

84

Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ եւ մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր, բացառությամբ՝

8402

Շոգեկաթսաներ կամ այլ շոգեարտադրող կաթսաներ (բացի կենտրոնական ջեռուցման ջրակաթսաները, որոնք կարող են արտադրել ցածր ճնշման գոլորշի), ջրային կաթսաներ շոգեգերտաքացուցիչներով.

8403

Կաթսաներ՝ կենտրոնական ջեռուցման, բացի 8402 ապրանքային դիրքում նշված կաթսաներից

8404

Օժանդակ սարքավորումներ, որոնք օգտագործվում են 8402 կամ 8403 ապրանքային դիրքերում նշված կաթսաների հետ (օրինակ` ջերմօգտագործիչներ, գերտաքացուցիչներ, մրի հեռացիչներ, վերաօգտագործիչներ), կոնդենսատորներ շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար.

8405

Գազագեներատորներ կամ շոգեգեներատորներ մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց. ացետիլենային գեներատորներ եւ համանման գազագեներատորներ մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց

8407

Ներքին այրման շարժիչներ կայծային բռնկումով, մխոցի պտտվող կամ հետադարձ-առաջընթաց շարժումով

8408

Ներքին այրման մխոցային շարժիչներ, սեղմումային բոցավառումով (դիզելներ եւ կիսադիզելներ)

8409

Մասեր՝ նախատեսված հատկապես կամ գլխավորապես 8407 կամ 8408 ապրանքային դիրքերում նշված շարժիչների համար

8411

Շարժիչներ տուրբոռեակտիվ եւ տուրբոպտուտակային, այլ գազային տուրբիններ

8412

Այլ շարժիչներ եւ ուժային կայանքներ

8413

Պոմպեր հեղուկային, ծախսաչափերով կամ առանց դրա, հեղուկների վերհաններ

8414

Պոմպեր օդային կամ վակումային, օդային կամ գազային կոմպրեսորներ եւ օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ՝ օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների

8416

Բոցամուղներ հեղուկ վառելիքի համար, փոշենման կարծր վառելիքի համար կամ գազային հրածորաններ. մեխանիկական հնոցներ, ներառյալ դրանց մեխանիկականկրակակալ ճաղացանցերը, մոխրահեռացուցիչները եւ համանման այլ հարմարանքները

8417

Հնոցներ եւ վառարաններ՝ արդյունաբերական կամ լաբորատոր, ներառյալ աղբայրիչ վառարանները, ոչ էլեկտրական

8422

Ամանեղեն լվացող մեքենաներ. սարքավորումներ շշեր կամ այլ տարողություններ լվանալու կամ չորացնելու համար. սարքավորումներ շշեր,բանկաներ լցնելու, խցանելու համար, արկղներ, պարկեր եւ այլ տարողություններ փակելու համար, դրանք պիտակավորելու համար. այլ սարքավորումներ փաթեթավորման եւ ծրարման համար (ներառյալ ջերմանստեցմամբապրանք փաթեթավորող սարքավորումներ ծրարման նյութերով), սարքավորումներ ըմպելիքներ գազավորելու համար

8423

Սարքավորումներ ապրանքները կշռելու համար (բացի 0,05 գ կամ ավելի զգայնության կշեռքները), ներառյալ կշեռքները, որոնք սարքավորված են ապրանքի զանգվածը հաշվարկելու եւ վերահսկելու հարմարանքով. մանրակշռաքարեր բոլոր տեսակի կշեռքների համար

8424

Մեխանիկական սարքեր (ձեռքի ղեկավարումով կամ առանց դրա) հեղուկ եւ փոշենման նյութերը ցողելու եւ փոշեցրելու համար. կրակմարիչներ լիցքավորված կամ չլիցքավորված. հեղուկացրող կամ համանման սարքեր. շոգեշիթային կամ ավազաշիթային եւ համանման նետիչ սարքեր

8425

Բազմաճախարակ ամբարձիչներ եւ վերհաններ, բացի արկղավոր ամբարձիչները. կարապիկներ եւ կաբեստաններ. դոմկրատներ

8427

Ավտոբեռնիչներ եղանիկային բռնիչով. այլ ավտոբեռնիչներ, համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքերով

8428

Այլ մեքենաներ եւ հարմարանքներ՝ բարձրացնելու, տեղափոխելու, բեռնելու կամ բեռնաթափելու համար (օրինակ՝ վերելակներ, շարժասանդուղքներ, փոխարկիչներ, ճոպանուղիներ)

8430

Այլ մեքենաներ եւ մեխանիզմներ՝ տեղափոխելու, համահարթման, պրոֆիլավորման, մշակելու, տոփանելու, խտացնելու, բնահողի, օգտակար հանածոների կամ հանքաքարի հորատման կամ հանման համար, սարքավորում ցցեր խփելու եւ հանելու համար, գութանային եւ ռոտորային ձյունամաքրիչներ

8432

Գյուղատնտեսության, այգեգործության կամ անտառտնտեսության մեջ օգտագվործվող մեքենաներ հողի նախապատրաստման եւ մշակման համար. գլդոններ սիզամարգերի եւ մարզահրապարակների համար

8433

Մեքենաներ եւ մեխանիզմներ գյուղատնտեսական կուլտուրաների բերքահավաքի եւ կալսելու համար, մամլիչ-հասկահավաքներ, մամլիչներ ծղոտի կամ խոտի համար. խոտհնձիչներ կամ սիզամարգերի հնձիչներ. մեքենաներ մաքրելու, տեսակավորելու կամ խոտանելու ձվերի, մրգերի կամ գյուղատեսական այլ մթերքների համար, բացի 8437 ապրանքային դիրքում նշվածները.

8436

Սարքավորումներ այլ՝ գյուղատնտեսության, այգեգործության, անտառային տնտեսության, թռչնաբուծության, մեղվաբուծության համար, ներառյալ սերմեր աճեցնելու համար սարքավորումները` մեխանիկական կամ տաքացնող հարմարանքներով, այլ. ինկուբատորներ թռչնաբուծության համար եւ բրուդերներ

8437

Մեքենաներ սերմեր, հացահատիկներ եւ չոր լոբազգի կուլտուրաներ մաքրելու, տեսակավորելու կամ մաղելու համար. սարքավորումներ ալրաղաց արդյունաբերության համար կամ այլ սարքավորումներ հացահատիկների կամ չոր լոբազգիների մշակման համար, բացի գյուղատնտեսական ֆերմաներում օգտագործվող մեքենաները

8440

Կազմարարական սարքավորումներ, ներառյալ բրոշյուրավորման մեքենաները

8441

Այլ սարքավորումներ թղթային զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից արտադրանք արտադրելու համար, ներառյալ ամեն տեսակի կտրող մեքենաները

8442

Մեքենաներ, ապարատներ եւ արտադրական հանդերձանք (բացի 8456-8465 ապրանքային դիրքերում նշված հաստոցները)` տպատառերի ձուլման կամ տպատառերի շարվածքի համար, տպագրականբլոկների, թիթեղների, գլանների կամ տպագրական այլ տարրերի նախապատրաստման կամ պատրաստման համար. տպագրական տառեր, բլոկներ, թիթեղներ եւ այլ տպագրական տարրեր. բլոկներ, թիթեղներ, գլաններ եւ վիմագրությանքարեր՝ նախապատրաստած տպագրական նպատակների համար (օրինակ` տաշած, հղկած կամ ողորկած)

8444 00

Մեքենաներ արհեստական մանածագործական նյութերի արտամղման, արտաձգման, տեքստուրավորման կամ կտրատման համար

8445

Մեքենաներ մանածագործական մանրաթելերի մշակման համար. մանող, միահյուսող կամ ոլորող եւ այլ սարքավորումներ մանածագործական մանվածք պատրաստելու համար. կծկիչ կամ փաթաթիչ մեքենաներ (ներառյալ միջնաթել-կծկիչ) եւ 8446 կամ 8447 ապրանքային դիրքերում նշված մեքենաների վրա օգտագործելու համար մանվածք նախապատրաստող մեքենաներ

8448

Օժանդակ սարքավորումներ 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ` ազբիկները բարձրացնող կարետկաներ, ժակարդային մեխանիզմներ, ավտոմատ սեւեռակման մեխանիզմներ, մաքոքը փոխող մեխանիզմներ). մասեր եւ պարագաներ նախատեսված միայն կամ հիմնականում 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ` իլիկներ եւ եղանապտուտակներ, ասեղնավոր գարնիտուրա, սանրեր, թելակորզաններ, մաքոքներ, ազբիկներ եւ ազբիկային շրջանակներ, տրիկոտաժային ասեղներ)

8450

Լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ քամիչ հարմարանք ունեցող մեքենաները

8451

Սարքավորումներ (բացի 8450 ապրանքային դիրքում դասակարգված մեքենաները)` լվանալու, մաքրելու, քամելու, չորացնելու, արդուկելու, մամլելու (ներառյալ նյութերի ջերմաֆիկսացման մամլիչները), սպիտակեցնելու, ներկելու, ապրետուրավորելու, մշակելու, ծածկապատելու եւ տոգորելու համար մանվածքը, մանածագործական նյութերը, մանածագործական պատրաստի արտադրանքը. մեքենաներ մանածագործական կամ այլ հիմքի վրա մածուկ քսելու համար, որոնք օգտագործվում են հատակի ծածկապատման նյութերի արտադրության մեջ, ինչպիսին է լինոլեումը. մեքենաներ մանածագործական նյութերը կծկելու, ետ կծկելու, ծալելու, կտրելու կամ ծակելու համար

8452

Կարի մեքենաներ, բացի 8440 ապրանքային դիրքում դասակարգված կազմարարական, բրոշյուրավորման մեքենաները. կահույք նախատեսված կարի մեքենաների համար. ասեղներ կարի մեքենաների համար

8453

Սարքավորումներ մորթի կամ կաշի նախապատրաստելու, դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ մորթուց կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու համար, բացի կարի մեքենաներից

8467

Ձեռքի գործիքներ օդաճնշման, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով

8468

Սարքավորումներ եւ ապարատներ փափուկ եւ պինդ զոդանյութով զոդելու կամ եռակցելու համար (պիտանի կամ ոչ պիտանի կտրելու համար), որոնք չեն պատկանում 8515 ապրանքային դիրքին. մեքենաներ եւ ապարատներ մակերեսային ջերմամշակման համար, գազով աշխատող

8469

Գրամեքենաներ. այդ թվում ավտոմատացված գրամեքենաներ, բացի 8471 ապրանքային դիրքի տպիչ սարքերից. հարմարանքներ տեքստերի մշակման համար

8470

Հաշվարկիչներ եւ գրանցման, վերարտադրության եւ տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ՝ հաշվարկչի ֆունկցիաներով. հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանշիչ մեքենաներ, տոմսային ապարատներ եւ այլ համանման մեքենաներ` հաշվիչ սարքերով. դրամարկղային ապարատներ

8471 30 000

դյուրակիր համակարգիչներ, ներառյալ նոութբուքեր

8471 41 900

թվային հաշվիչ մեքենաներ, որոնք պարունակում են մեկ պատյանի մեջ հավաքված առնվազն կենտրոնական պրոցեսոր

8471 49 900

ֆայլերի ցանցային սերվեր, որոնք համալրված են եւ ստեղնաշարով եւ մոնիտորով, դասակարգվում են որպես համակարգիչներ

8471 50 900

ֆայլերի ցանցային սերվեր, որոնք առանց ստեղնաշարի կամ մոնիտորի են, համակարգչի կենտրոնական պրոցեսոր եւ հիմնական հիշողություն, մայր բորդեր

8471 60 400

բոլոր տեսակի տպիչներ` լազերային, ներկաշիթային, ժապավենային եւ այլն

8471 60 500

ստեղնաշար

8471 60 900

մոնիտոր (դիսփլեյ), համակարգչային պրոյեկտոր, մկնիկ գնդիկային կամ գրչաձեւ մոնիպուլյատորներ, հարթ հենահարթակով կամ ժապավենից (միկրոժապավենից) տվյալների ընթերցման սկաներներ, համակցված տպիչ/սկաներներ

8471 70 400

արտաքին կուտակիչներ

8471 70 510

օպտիկական կուտակիչներ

8471 70 530

կոշտ սկավառակիրներ (ներառյալ շարժականները)

8471 70 590

ճկուն սկավառակիրներ (ներառյալ սուպեր ճկունները)

8471 70 600

երիզային կուտակիչներ

8471 70 900

RAID կոնտրոլյորներ` առանց կուտակիչների

8471 80 000

արտաքին ՀՀՄ (համապիտանի հաջորդական մալուխափունջ կոնցետրատոր), ներածման/արտածման քարտեր (կոնտրոլյորային քարտեր)

8471 90 000

գծիկավոր ծածկագիր ընթերցիչ սարք, մագնիսական քարտերի ընթերցիչ սարք

8472

Այլ գրասենյակային սարքավորումներ (օրինակ՝ հեկտոգրաֆիական կամ բազմացնող տրաֆարետային ապարատներ, հասցեների մեքենաներ, ավտոմատ սարքեր՝ թղթադրամներ տալու համար, մեքենաներ՝ մետաղադրամները տեսակավորելու, հաշվելու եւ փաթեթավորելու համար, մատիտներ սրելու մեքենաներ, սորատային մեքենաներ կամ մեքենաներ՝ բրոշյուրները, գրքերը, փաստաթղթերը երկաթակապերով ամրացնելու համար)

8473

Մասեր եւ պարագաներ (բացի տուփերից, ծածկոցներից եւ համանման ապրանքներից տեղափոխման համար)՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար

8475

Մեքենաներ էլեկտրական կամ էլեկտրոնային լամպերի, խողովակների կամ էլեկտրոնաճառագայթային խողովակների կամ ապակյա անոթներում գազապարպման լամպերի հավաքման համար. մեքենաներ ապակի կամ ապակյա արտադրանքների պատրաստման կամ ջերմամշակման համար.

8476

Առեւտրի ավտոմատներ (օրինակ՝ փոստային նամականիշերի, սիգարետների, պարենայինապրանքների կամ ըմպելիքների վաճառքի համար), ներառյալ՝ դրամը մանրելու ավտոմատներ

8481

Ծորակներ, կափույրներ, վենտիլներ եւ համանման ամրաներ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների,բաքերի եւ համանման տարողությունների համար, ներառյալ՝ ռեդուկցային եւ ջերմակարգավորիչ կափույրներ

8507 10 100

կապարային էլեկտրական կուտակիչներ մխոցային շարժիչների գործարկման համար՝ քաղաքացիական ավիացիայի համար

8507 20 100

կապարային էլեկտրական կուտակիչներ (ակումլյատորներ), ներառյալ դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում քառակուսի) կամ այլ ձեւի, այլ՝քաղաքացիական ավիացիայի համար

8507 30 100

էլեկտրական կադմիում-նիկելային կուտակիչներ (ակումլյատորներ), ներառյալ՝ դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում՝ քառակուսի) կամ այլ ձեւի, այլ՝քաղաքացիական ավիացիայի համար

8507 40 100

էլեկտրական երկաթ-նիկելային կուտակիչներ (ակումլյատորներ), ներառյալ՝ դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում քառակուսի) կամ այլ ձեւի, այլ՝քաղաքացիական ավիացիայի համար

8507 80 100

այլ էլեկտրական կուտակիչներ (ակումլյատորներ) ներառյալ դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում՝ քառակուսի) կամ այլ ձեւի, այլ՝ քաղաքացիական ավիացիայի համար

8507 90 100

էլեկտրական կուտակիչների (ակումլյատորների), մասեր ներառյալ դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում՝ քառակուսի) կամ այլ ձեւի՝ քաղաքացիական ավիացիայի համար

8516 80 100

տաքացնող էլեկտրական դիմադրություններ հավաքված բլոկներով եւ բաղկացած միայն պարզ մեկուսացվածհիմնակմախքից ու էլեկտրական միացումներից, օգտագործվող քաղաքացիական ավիացիայի հակասառեցնող եւ հալեցնող համակարգերում

8518 10 100

խոսափողեր եւ դրանց տակդիրներ՝ քաղաքացիական ավիացիայի համար

8518 21 100

միայնակ բարձրախոսներ՝ մոնտաժված կորպուսի մեջ՝քաղաքացիական ավիացիայի համար

8518 22 100

բարձրախոսների լրակազմեր՝ մոնտաժված մեկ կորպուսի մեջ՝ քաղաքացիական ավիացիայի համար

8518 29 100

բարձրախոսների մոնտաժված կամ չմոնտաժված մեկ կորպուսի մեջ, այլ՝ քաղաքացիական ավիացիայի համար

8518 30 100

ականջակալներ եւ գլխամասային հարմարեցվող հեռախոսներ, զուգակցված կամ չզուգակցված խոսափողի հետ, եւ լրակազմեր, կազմված խոսափողից եւ մեկ կամ երկու բարձրախոսներից՝քաղաքացիական ավիացիայի համար

8518 40 100

ձայնային հաճախականության էլեկտրական ուժեղարարներ՝քաղաքացիական ավիացիայի համար

8518 50 100

ձայնաուժեղարարային էլեկտրական լրակազմեր՝ քաղաքացիական ավիացիայի համար

8520 90 100

մագնիտոֆոններ եւ այլ ձայնագրող ապարատներ, ներառող եւ չներառող ձայնի վերարտադրման սարքեր` քաղաքացիական ավիացիայի համար

8521 10 100

տեսագրությանեւ տեսավերարտադրության ապարատներ մագնիսական ժապավենով` զուգակցված կամ չզուգակցված տեսաթյուների հետ,քաղաքացիական ավիացիայի համար

8522 90 100

մոդուլներ եւ հանգույցներ՝ բաղկացած երկու կամ ավելի իրար միացված մասերից կամ բաղադրամասերից, 852090 ենթադիրքիսարքավորումների համար, քաղաքացիական ավիացիայի համար

8525 10

հաղորդող ապարատներ

8525 20 100

ռադիոհեռագրային կամ ռադիոհեռախոսային ապարատներ՝ քաղաքացիական ավիացիայի համար

8526

Ռադիոլոկացիոն, ռադիոնավագնացային ապարատներ եւ հեռակառավարման ռադիոապարատներ

8527 90 100

ռադիոհեռախոսային կամ ռադիոհեռագրային կապի այլ ընդունիչ ապարատներ քաղաքացիական ավիացիայի համար

8529 10 100

ալեհավաքներեւ ալեհավաքների անդրադարձիչներ ամեն տեսակի, մասեր, օգտավործվող այդ արտադրանքների հետ միայն,քաղաքացիական ավիացիայի համար

8529 90 100

մոդուլներ եւ հանգույցներ՝ բաղկացած երկու կամ ավելի իրար միացված մասերից կամ բաղադրամասերից, 852610100, 852691110, 852691190 եւ 852692100 ենթաենթադիրքերիսարքերի համար, քաղաքացիական ավիացիայի համար

8531 10 100

Ազդանշանային պահպանման սարքեր կամ սարքեր՝ հրդեհային ազդանշան տալու համար եւ նմանատիպ սարքեր քաղաքացիական ավիացիայի համար

8531 20 100

Ինդիկատորային վահանակներ` հեղուկ բյուրեղներով կամ լուսադիոդներով սարքեր իրենց մեջ ներառող, քաղաքացիական ավիացիայի համար

853180100

Այլձայնային կամ դիտողական ազդանշանային էլեկտրասարքեր, քաղաքացիական ավիացիայի համար

8532

Հաստատուն, փոփոխական կամ սարքաբերող էլեկտրական կոնդենսատորներ

8533

Էլեկտրական դիմադրություններ, (ներառյալ՝ ռեոստատներ եւ պոտենցիոմետրեր), բացի ջերմային էլեմենտներից

8534 00

Տպասխեմաներ

8537

Պուլտեր, վահանակներ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահանակներ եւ այլ հիմքեր էլեկտրական ապարատների համար՝ սարքավորված երկու կամ ավելի 8535 կամ 8536 ապրանքային դիրքում դասակարգված սարքերով,էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, այդ թվում իրենց մեջ ընդգրկող 90 խմբի սարքեր կամ հարմարանքներ եւ թվային ղեկավարման ապարատներ, բացի 8517 ապրանքային դիրքիկոմուտացիոն սարքերի

8538

Մասեր՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8535, 8536 կամ 8537 ապրանքային դիրքիապարատների համար

8539 10 100

լույսի ուղղորդումով հերմետիկ լամպեր ՝ քաղաքացիական ավիացիայի համար

8541

Դիոդներ, տրանզիստորներ եւ համանման կիսահաղորդչային սարքեր. լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ՝ լուսագալվանական տարրերը՝ հավաքված կամ չհավաքված որպես մոդուլ, ներկառուցված կամ չներկառուցված վահանի վրա, լուսարձակող դիոդներ. պյեզոէլեկտրական բյուրեղներ հավաքված

8542

Էլեկտրոնային ինտեգրալ եւ միկրոհավաքված սխեմաներ.

8543 89 100

թռիչքը բնութագրող պարամետրերի գրանցիչներ, էլեկտրական սինխրոնիզատորներ եւ կերպափոխիչներ, էլեկտրական ռեզիստորներով հակասառցակալներ եւ ապակիների հակաքրտնացուցիչներ՝ քաղաքացիական ավիացիայի համար

8545

Ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ՝ լամպերի կամ մարտկոցների համար, եւ այլ իրեր՝ գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից՝ մետաղի հետ կամ առանց մետաղի՝ էլեկտրատեխնիկայում կիրառվող

86

Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավորվագոններ, շարժակազմ եւ դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայի ուղեգծային սարքավորումներ եւ սարքեր եւ դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ, բացառությամբ`

8605 00 000

Ուղեւորատար վագոններ երկաթուղային կամ տրամվայի ոչ ինքնագնաց (կցովի). վագոններ ուղեբեռային, փոստային եւ այլ հատուկ վագոններ երկաթուղային կամ տրամվայի, ոչ ինքնագնաց (բացի 8604 ապրանքային դիրքում նշվածները)

8606

Վագոններ երկաթուղային կամ տրամվայի, բեռնատար ոչ ինքնագնաց

8609 00

Բեռնարկղներ (ներառյալ հեղուկ բեռների տեղափոխման համար տարողությունները) հատուկ նախատեսված եւ սարքավորված տրանսպորտի մեկ կամ մի քանի տեսակներով փոխադրումների համար

8701

Տրակտորներ, բացի 8709 ապրանքային դիրքի տրակտորներից

8703 90 100

Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ (տրոլեյբուսներ)

8704

Շարժիչային տրանսպորտային միջոցներ բեռներ տեղափոխելու համար, բացառությամբ`

8704 21 910

ավտոմեքենայի լրիվ զանգվածը 5 տ-ից ոչ ավելի, նոր

8704 31 910

ավտոմեքենայի լրիվ զանգվածը 5 տ-ից ոչ ավելի, նոր

8705

Շարժիչային տրանսպորտային միջոցներ, հատուկ նշանակության, բացի ուղեւորների կամ բեռների տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ. բեռնատար ավտոմեքենաներ՝ վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, բետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող, ջրող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռետգենյան կայանքներով ավտոմեքենաներ)

8713

Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով

88

Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ եւ դրանց մասեր, բացառությամբ`

8803

Մասեր` 8801 կամ 8802 ապրանքային դիրքերում նշված թռչող ապարատների

89

Նավեր, նավակներ եւ լողարկող կառուցվածքներ, բացառությամբ`

8903

Զբոսանավեր եւ այլ լողուն միջոցներ հանգստի կամ սպորտի համար. թիանավեր եւ կանոէ

8907

Լողուն այլ միջոցներ (օրինակ` լաստանավեր, լողուն բակեր, նավակառաններ, սուզարկղներ, բուեր եւ բակեններ)

8908 00 000

Նավեր եւ այլ լողուն միջոցներ, նախատեսված ջարդման

9001

Օպտիկական մանրաթելեր եւ մանրաթելաօպտիկական լարաններ. մանրաթելաօպտիկական մալուխներ, բացի 8544 ապրանքային դիրքում նշվածներից. թերթեր եւ թիթեղներ՝ բեւեռացնող նյութից. ոսպնյակներ (ներառյալ՝ կոնտակտայինները). պրիզմաներ, հայելիներ եւ այլ օպտիկական տարրեր՝ ցանկացած նյութից, առանց շրջանակի, բացի չմշակված օպտիկական ապակուց պատրաստված տարրերը

9012

Մանրադիտակներ, բացի օպտիկականից. դիֆրակցիոն ապարատներ

9018

Սարքեր եւ հարմարանքներ՝ կիրառվող բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ (ներառյալ՝ սցինտիգրաֆիկական ապարատներ), էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ եւ սարքեր՝ տեսողությունը հետազոտելու համար

9021

Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ՝ հենակներ, վիրաբուժական գոտիներ եւ կալանտներ, բեկակալներ եւ այլ հարմարանքներ՝ կոտրվածքները բուժելու համար. մարմնի արհեստական մասեր. լսողական ապարատներ եւ այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա, իրենց հետ կամ պատվաստվում են մարմնի մեջ՝ փոխհատուցելու համար օրգանի արատը կամ կորցրած աշխատունակությունը

9023 00

Սարքեր, ապարատներ եւ մոդելներ՝ նախատեսված ցուցադրական նպատակների համար (օրինակ՝ ուսուցման կամ ցուցադրման համար),ոչ պիտանիայլ օգտագործման համար

9030

Օսցիլոսկոպներ, սպեկտրաանալիզատորներ, այլ սարքեր եւ ապարատներ էլեկտրական մեծությունները չափելու կամ հսկելու համար, բացի 9028 ապրանքային դիրքի չափիչ սարքերից, սարքեր եւ ապարատներ՝ ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումները հայտնաբերելու կամ չափելու համար

9033 00 000

Մասեր եւ պարագաներ (տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված)՝ մեքենաների, սարքերի, գործիքների կամ 90 խմբի ապարատների համար

9104 00 100

ժամացույցներ սարքավորումների հարթակների վրա տեղակայվող եւ համանման ժամացույցներ՝ ցամաքային տրանսպորտային միջոցների, թռչող ապարատների, տիեզերական ապարատներիկամնավերի համար՝քաղաքացիական ավիացիայի համար

9108 – 9112, 9114

Ժամացույցների մասեր եւ մեխանիզմներ

9301

Զենք ռազմական նմուշի, բացառությամբ ռեւոլվերներից, ատրճանակներից եւ 9307 ապրանքային դիրքի զենքերից

9401 10 100

օդային տրանսպորտի միջոցներում օգտագործվող նստարաններ առանց կաշվե պատվածքի`քաղաքացիական ավիացիայում օգտագործվող

9403 20 100

մետաղական կահույք՝ այլ, քաղաքացիական ավիացիայի համար

9405 10 100

Ջահեր եւ էլեկտրական այլ լուսավորող սարքավորումներ՝ ոչ թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից՝ քաղաքացիական ավիացիայի համար

9405 60 100

Լուսային ցուցանակներ, լուսատախտակներ անունով կամ անվանումով կամ հասցեով եւ համանման արտադրանք՝ ոչ թանկարժեք մետաղներից կամ պլաստմասսայից՝ քաղաքացիական ավիացիայի համար

9405 92 100

940510 կամ 940560 ենթադիրքերի ապրանքների մասեր պլաստմասայից՝ քաղաքացիական ավիացիայի համար

9405 99 100

940510 կամ 940560 ենթադիրքերի ապրանքների մասեր՝ ոչ թանկարժեք մետաղներից՝ քաղաքացիական ավիացիայի համար

Հոդված 2. Մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկը չի հաշվարկվում եւ գանձվում սույն օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկի «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի» 2710 19 210, 2710 19 990 եւ 8471 ապրանքային դիրքի` ցանկում նշված բոլոր ենթաենթադիրքերում նշված ապրան՟քա՟յին ծածկագրերին դասակարգելի միայնայն ապրանքների վրա, որոնք նկա՟րագրված են «Ապրանքի համա՟ռոտ անվանումը» սյունակում:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: