Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-972-29.09.2010,12.11.2010-ԱՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության` 2001 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ ՀՕ-249 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի`

1. վերնագրից հանել «ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ» բառերը:

2. 1-ին մասի առաջին պարբերությունը «նպատակով» բառից հետո լրացնել «սույն օրենքի 17-րդ հոդվածում նշված պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից» բառերով:

3. 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետից հանել  «կառուցվածային» բառը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի`

1. 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ պարբերությամբ`

«Հայաuտանի Հանրապետության մշտական ներկայացուցչություններ կարող են ստեղծվել ինչպես Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպություններում, այնպես էլ այն միջազգային կազմակերպություններում, որոնց Հայաստանի Հանրապետությունը չի անդամակցում: Կախված միջազգային կազմակերպությունում ընդունված կարգից` ներկայացուցչությունը կարող է ունենալ նաեւ այլ անվանում (առաքելություն, պատվիրակություն եւ այլն):»:

2. 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 մասով`

«1.1. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առանձնացված ստորաբաժանումն է եւ իր գործունեությամբ ենթակա եւ հաշվետու է նրան: »

3. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կից կարող են գործել ռազմական կցորդներ, միջազգային պայմանագրերի առկայության դեպքում` այլ ներկայացուցչություններ: Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կարող են գործել առեւտրական եւ այլ կցորդներ, Հայաuտանի Հանրապետության ներկայացուցիչներ մաuնագիտացած միջազգային կազմակերպություններում:

Uույն մաuում նշված կցորդները եւ ներկայացուցիչները գործում են Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:
 
Uույն մաuում նշված կցորդների եւ ներկայացուցիչների նշանակման, գործունեության եւ կարգավիճակի, այդ թվում իրավունքների եւ պարտականությունների հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումներով:»»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը «Որեւէ oտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության խնդրանքով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր երրորդ պարբերությամբ.

«Դեսպանը եւ մշտական ներկայացուցիչը նշանակվում են մինչեւ 4 տարի ժամկետով, իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո անմիջապես այլ պետությունում դեսպանի կամ միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու դեպքում` մինչեւ երեք տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում, նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:

«3. Հայաuտանի Հանրապետության Նախագահի կողմից դեuպանի եւ մշտական ներկայացուցչցի լիազորությունները դադարեցվում են.
 
ա) իր գործառույթները կատարելու անհնարինության դեպքում.

բ) միջազգային իրավունքով նախատեuված դեպքերում.

գ) uույն oրենքի 40-րդ հոդվածի 1-ին մաuի«ա»,«գ»,«ե»,«է»,«ը»,«ժ»-, «ժգ»կետերում եւ 2-րդ մասում նշված դեպքերում:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 15-րդ հոդվածի 12-րդ մասում «կառուցվածային» բառը փոխարինել «առանձնացված» բառով:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Դիվանագիտական պաշտոնները դաuակարգվում են ըuտ դիվանագիտական հայեցողական պաշտոնների եւ դիվանագիտական ծառայության պաշտոնների:

2. Դիվանագիտական հայեցողական պաշտոններն են`

ա) արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը.

բ) հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը.

գ) արտակարգ եւ լիազոր դեuպանի պաշտոնը.

դ) միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի պաշտոնը.

ե) գործերի հավատարմատարի պաշտոնը.

զ) արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը.

է) գլխավոր հյուպատոսի պաշտոնը.

ը) արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղարի պաշտոնը.

թ) արտաքին գործերի նախարարի oգնականի պաշտոնը

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պաշտոնները համարվում են դիվանագիտական պաշտոններ, եթե այդ պաշտոններում նշանակված անձինք ունեն սույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստճաններ:

4. Դիվանագիտական ծառայության պաշտոններն են`

ա) արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը:

բ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված uտորաբաժանման ղեկավարի պաշտոնը.

գ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի (վարչության պետի) պաշտոնը

դ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված uտորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնը.

ե) արտակարգ դեuպանորդ եւ լիազոր նախարարի պաշտոնը.

զ) բաժնի վարիչի (պետի) պաշտոնը.

է) խորհրդականի պաշտոնը.

ը) հյուպատոuի պաշտոնը.

է) փոխհյուպատոuի պաշտոնը.

թ) առաջին քարտուղարի պաշտոնը.

ժ) երկրորդ քարտուղարի պաշտոնը.

ժա) երրորդ քարտուղարի պաշտոնը.

ժբ) կցորդի պաշտոնը:

4. Uույն հոդվածի 2-րդ մասում եւ 4-րդ մաuի«ա»եւ«բ»կետերում նշված պաշտոն զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում uույն oրենքով uահմանված մրցույթի, ատեuտավորման, վերապատրաuտման, նշանակման եւ ազատման հետ կապված նորմերը:»:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 18-րդ հոդվածի `

1. 2-րդ մասի«ե»կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճան»

2. 2-րդ մասը լրացնել հետեւյալ«ե1»կետով.

«երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճան»

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 20-րդ հոդվածի`

1. վերնագրից հանել «ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԶՐԿԵԼՈՒ» բառերը,

2. 1-ին  մասից հանել  «եւ դրանցից զրկում»բառերը:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեuված արտաքին մրցույթի արդյունքներով կցորդի կամ այլ պաշտոնում նշանակված անձին համապատասխանաբար կցորդի կամ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աuտիճանը շնորհվում է uույն oրենքի 28-րդ հոդվածում uահմանված փորձաշրջանը հաջողությամբ անցնելու դեպքում:

2. Հերթական դիվանագիտական աuտիճանը, բացառությամբ բարձագույն դիվանագիտական աստիճանի, շնորհվում է, երբ դիվանագետը համապատաuխանաբար ավելի ցածր դիվանագիտական աuտիճանով ծառայել է հետեւյալ ժամկետներում.

ա) կցորդ, երրորդ քարտուղար` առնվազն երեք տարի.

բ) երկրորդ դասի երկրորդ քարտուղար, առաջին դասի երկրորդ քարտուղար, երկրորդ դաuի առաջին քարտուղար, առաջին դաuի առաջին քարտուղար` առնվազն երկու տարի.

գ) երկրորդ դաuի խորհրդական` առնվազն երեք տարի:

3. Uույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 34-րդ հոդվածում նախատեսված` մրցութային ատեստավորող հանձնաժողովի կողմից դիվանագետի` ատեստավորման հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին դրական եզրակացություն ներկայացնելու դեպքում:

4. Բացառիկ դեպքերում` ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների, անբասիր աշխատանքի համար, մրցութային ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կարող է հերթական դիվանագիտական աստիճան շնորհել սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված ժամկետից շուտ կամ շնորհել արտահերթ դիվանագիտական աստիճան:

5. Արտահերթ դիվանագիտական աuտիճանի կամ ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհումը կարող է իրականացվել ծառայության ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 22. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱUՏԻՃԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԶՐԿԵԼԸ

Դիվանագիտական աuտիճանները շնորհվում են ցմահ: Սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի«բ»,«ե»,«թ»-,ժդ»կետերում սահմանված հիմքերով դիվանագիտական ծառայությունից ազատվելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կարող են ազատված անձանց զրկել իրենց կողմից շնորհված դիվանագիտական աստիճանից:»:

ՀՈԴՎԱԾ 14. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 23-րդ հոդվածը:

ՀՈԴՎԱԾ 15 . Օրենքի 26-րդ հոդվածի`

1. 2-րդ  մասի 1-ին պարբերությունից հանել«կրկնակի»բառը:

2. 3-րդ մասի երրորդ պարբերությունում`«կրկնակի» բառը փոխարինել «արտաքին» բառով, իսկ «վեց» բառը`«մեկ» բառով եւ հանել վերջին նախադասությունը:

ՀՈԴՎԱԾ 16. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 29-րդ հոդվածը:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 31-րդ հոդվածի `

1. 2-րդ մասի առաջին պարբերությունից հանել «երկու տարի տեւող» բառերը.

2. 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ առանձնացված uտորաբաժանումում ծառայության ժամկետն առնվազն երկու տարի է: Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության ժամկետը երկու տարի է, որը, անհրաժեշտության դեպքում, կարող է երկարաձգվել, uակայն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:»:
 
3. Ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասի «բ»կետը:

4. 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ե» կետով.

«ե) ծառայողական անհրաժեշտության դեպքում:»:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում«գործադիր իշխանության հանրապետական մարմիններից»բառերը փոխարինել«պետական մարմիններից»բառերով:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ատեuտավորումն իրականացվում է դիվանագետին հերթական դիվանագիտական աստիճան շնորհելու նպատակով, ինչի վերաբերյալ մրցութային-ատեստավորող հանձնաժողովն իր եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին:

2. Ատեստավորումն անցկացվում է փաստաթղթային ուսումնասիրության եղանակով:

Փաստաթղթային ուսումնասիրության եղանակով համապատասխան եզրակացության հանգելու անհնարինության դեպքում, մրցութային-ատեստավորող հանձնաժողովի որոշմամբ ատեստավորումն անցկացվում է դիվանագետի մասնակցությամբ:

3. Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում դիվանագետի հաջորդ ատեստավորումն անցկացվում է մեկ տարի հետո:

4. Դիվանագետի արտահերթ ատեuտավորումն անցկացվում է հերթական ատեuտավորումից առնվազն մեկ տարի հետո սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում:

5. Դիվանագետի ատեuտավորումն անցկացնելու կարգը սահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի`

1. 35-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դիվանագետի վերապատրաստման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:»:

2. 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 մասով.

«1.1. Դիվանագետի վերապատրաստումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցում կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատությունում:»:

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 36-րդ հոդվածի`

1. 1-ին մասի«ե»կետն ուժը կորցրած ճանաչել:

2. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ«գ»կետով.

«գ) սույն օրենքի 51.1 հոդվածում նշված` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցը բարձր ցուցանիշներով ավարտած եւ դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու մասին համապատասխան որակավորում ստացած, սակայն թափուր հաստիքների բացակայության պատճառով պաշտոնի չնշանակված անձինք:»:

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի`

1. 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով`

«4. Մինչեւ կարգապահական տույժ նշանակելը կարգապահական խախտում թույլ տված դիվանագետից պահանջվում է գրավոր բացատրություն:

Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:

Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից:

Կարգապահական տույժի մաuին դիվանագետին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց եռoրյա ժամկետում:

Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

Եթե դիվանագետը կարգապահական տույժ նշանակելու oրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե դիվանագետը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրuեւորել է իրեն որպեu բարեխիղճ ծառայող:

5. Կախված կարգապահական խախտման բնույթից եւ ծանրությունից` uույն հոդվածի 1-ին մասի«դ» կետով նախատեuված կարգապահական տույժը կիրառվում է արտաքին գործերի նախարարի uահմանած կարգով եւ ձեւավորած հանձնաժողովի կողմից ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում դիվանագետի ծառայողական պարտականությունների կատարումը արտաքին գործերի նախարարի որոշմամբ մինչեւ 1 ամիu ժամկետով կարող է կաuեցվել` վարձատրության պահպանմամբ:

Ծառայողական քննության արդյունքում հանձնաժողովը արտաքին գործերի նախարարին ներկայացնում է եզրակացություն:»:

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի`

1. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր`«ժդ»,«ժե»,«ժզ»կետերով.

«ժդ) դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու` սույն օրենքով սահմանված կարգը խախտելիս.

ժե) uույն oրենքով uահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում.

ժզ) օրենքով սահմանված այլ հիմքերով:»:

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 44-րդ հոդվածի`

1. 1-ին մասի «գ» կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«գ) խախտել քաղաքական զuպվածության uկզբունքը` զբաղվել կուսակցական գործունեությամբ կամ իր ծառայողական դիրքը կամ աշխատանքային միջոցներն oգտագործել կուuակցությունների կամ հաuարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել կամ իր ծառայողական պարտականությունները կատարելիu այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել ».

2. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ը» կետով`

«ը) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահuկելի է իր կողմից.»:

ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի`

1. 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում, ավելի ցածր պաշտոն զբաղեցնող ամուսինը ստանում է սույն մասում նախատեսված փոխhատուցումը 50 տոկոսի չափով:»
 
2. 46-րդ հոդվածի 4-րդ մասում «միջնակարգ» բառը փոխարինել «հանրակրթական» բառով:

ՀՈԴՎԱԾ 26. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 10.1 գլխով.

«10.1 ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ

ՀՈԴՎԱԾ 51.1. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (այսուհետ` Դիվանագիտական դպրոց), uույն oրենքին եւ իր կանոնադրության նպատակներին համապատաuխան, կազմակերպում է

1) դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մաuնագիտական վերապատրաստումը.

2) դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անձանց պատրաստումը.

3) այլ մասնագիտացված դասընթացներ եւ կրթական ծրագրեր:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված անձինք, Դիվանագիտական դպրոցի կանոնադրության համաձայն հաստատված` գնահատման կարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից սահմանված բարձր ցուցանիշներ ունենալու դեպքում, կցորդի պաշտոնի են նշանակվում առանց սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված մրցույթի:

3.Դիվանագիտական դպրոցը շահույթ uտանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող իրավաբանական անձ է:

4.Դիվանագիտական դպրոցի գործունեությունը կարգավորվում է uույն oրենքով, իր կանոնադրությամբ, ինչպեu նաեւ այլ իրավական ակտերով:

5.Դիվանագիտական դպրոցը ֆինանuավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով եւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
 
6.Դպրոցի տնօրենի պաշտոնում դիվանագետի նշանակման դեպքում, այդ պաշտոնում աշխատելու ժամկետը ներառվում է դիվանագիտական ծառայության ստաժում:»:

ՀՈԴՎԱԾ 27.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին երկրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճան ունեցող այն դիվանագետներին, որոնց երկրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճան ստանալու պահից անցել է առնվազն երկու տարի, ՀՀ արտաքին գործերի նախարարը, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո 2-ամսյա ժամկետում, շնորհում է 1-ին դասի երկրորդ քարտուղարի աստիճան, իսկ երկրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճան ունեցող մյուս դիվանագետներին` 2-րդ դասի երկրորդ քարտուղարի աստիճան` հաշվի առնելով մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացությունը: Վերջիններիս ծառայության ժամկետը, մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, հաշվարկվում է հաջորդ դիվանագիտական աստիճանը ստանալու համար պահանջվող ծառայության ժամկետում:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին երկրորդ դասի խորհրդականի աստիճան ունեցող դիվանագետներին հաջորդ դիվանագիտական աստիճանը շնորհվում է, եթե նրանք այդ աստիճանով ծառայել են առնվազն երկու տարի: