Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1021-12.11.2010-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-8-Ն օրենքի 1-ին հոդվածում`

1) «2009 թվականի մայիսի 1-ն» բառերը փոխարինել «2010 թվականի նոյեմբերի 1-ն» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիմնավորում

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունաման վերաբերյալ

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ արդեն երեք անգամ կատարվել է նմանատիպ փոփոխություն,որը մեծ խթան է հանդիսացել հարյուրավոր երիտասարդների վերադարձը Հայրենիք ապահովելու գործում: Օրենքի գործողության ժամկետը երկարաձգելով մինչեւ 2010 թվականի նոյեմբերիի 1-ը, եւս մեկ անգամ հնարավորություն է տրվում մինչեւ 2010 թվականի աշնանային զորակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, եւ նրանց  նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել: