Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1022-15.11.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետում`

1) երկրորդ եւ երրորդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել.

2) չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց եւ կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով, ինչպես նաեւ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված` ներառյալ ֆինանսական վարձակալությամբ տրված ԱՏԳ ԱԱ 84-ից մինչեւ 89-ը ապրանքային ծածկագրին դասվող, ապրանքների համար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով: Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ընտրության եւ ժամկետների երկարաձգման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 2. Օրենսգիրք) 41-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետում`

1) երկրորդ եւ երրորդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել.

2) չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց եւ կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով, ինչպես նաեւ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում արտահանված, ներառյալ ֆինանսական վարձակալությամբ տրված ԱՏԳ ԱԱ 84-ից մինչեւ 89-ը ապրանքային ծածկագրին դասվող, ապրանքների համար «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով: Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ընտրության եւ ժամկետների երկարաձգման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման համար բարենպաստ  իրավական դաշտի ստեղծմամբ, մասնավորապես` ՀՀ կառավարության հավանությանն արժանացած պետական եւ մասնավոր ծրագրերի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Սույն օրենքը կարգավորվում է մեկ տարուց ավելի ժամկետով  «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ապրանքների շրջանառության  ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ եւ 41-րդ հոդվածներով ապրանքների բացթողումը «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում» ռեժիմներով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Մեկ տարուց ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված ապրանքների ժամկետի երկարաձգման թույլատվությունը տրամադրվում է ՀՀ կառավարության կողմից, ընդ որում` ՀՀ կառավարությունը կարող է թույլատրել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց եւ կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով ներմուծված (արտահանված) ապրանքների համար «ժամանակավոր ներմուծում» («ժամանակավոր արտահանում»)  մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:

ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ծրագրերի (այդ թվում` թե պետության կողմից իրականացվող եւ թե մասնավոր հատվածի կողմից ներկայացված) բարեհաջող ընթացքն ապահովելու նպատակով հաճախակի անհրաժեշտություն է առաջանում ծրագրերի շրջանակներում նշված ռեժիմով ներմուծված կամ արտահանված ապրանքների նկատմաբ կիրառել ժամկետների երկարաձգում մեկ տարուց ավելի ժամկետով:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ մաքսային օրենսգրքում, ինչը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը մեկ տարուց ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում» եւ «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի երկարաձգման թույլտվությունը իրականացնել նշված ռեժիմներով ներմուծված կամ արտահանված ապրանքների նկատմամբ` ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի հիման վրա:

Սույն օրենքի նախագիծը մշակվել է օգտվելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքից եւ Հայաuտանի Հանրապետության մաքսային օրենսգրքից: